Ասա, որ ինձ լքում ես մեղքիս համար մի ծանր,
Եվ նախատինքն այդ պիտի մեկնաբանեմ անաչառ:
Կաղությունս հիշեցրու, եւ կմնամ ես համր,
Ընդդեմ այդ լուրջ փաստարկման ես չեմ ասի գեթ մի բառ:
Սիրեկանս, դու ինձ հետ եւ ոչ մի կերպ չես կարող
Վարվել վատթար ավելի, որքան ինքս անձիս հետ.
Դու չես կարող ցույց տալ ինձ գեթ մի պատճառ լրջախոհ,
Թե այդ ինչպես պատահեց, որ փոխվեցիր իմ հանդեպ:
Քեզ քաջ ծանոթ, վերջ կտամ մեր կապերին հնօրյա,
Կձեւանամ մի օտար, որ քեզ բնավ տեսած չեմ.
Լեզուս գողտրիկ անունդ քաղցրորեն չի շշնջա,
Վախենալով, թե գուցե ես այն հանկարծ կաղարտեմ:
Հանուն սիրուդ՝ ինքս ինձ պիտի լինեմ մեղադրող,
Քանզի ում որ ատում ես, նրան սիրել չեմ կարող:
Ասա՛, որ ինձ լքեցիր, բռնած ինչ-որ հանցանքում,
Եւ ես իսկույն կընդունեմ, որ տե՜րն եմ այդ հանցանքի,
Ասա՛, որ կա՛ղ էի ես,— եւ կկաղա՜մ ես իսկույն,—
Դեռ մի բան էլ հավելած քո հնարած փաստարկին:
Ի՜նչ էլ անես,— ինձ դժվա՜ր վարկաբեկես ավելի՛,
Քան կարող եմ ինքս ինձ վարկաբեկել քեզ համար—
Եթե տհա՜ճ է այդ քեզ, ես կարող եմ, սիրելիս,
Ձեւանա՜լ, թե մենք օտա՜ր ու անծանո՜թ ենք իրար,
Խուսափել ա՛յն վայրերից, ուր դու սովոր ես լինել,
Չարտասանե՜լ երբեւէ քո անունը թանկագին,
Եղածն իսպա՜ռ մոռանալ, եւ իմ լեզվին սանձ դնել,
Որ պատահմամբ չպատմի՜ նա մեր մասին ոչ մեկին…
Ես պատրաստ եմ մինչեւ իսկ… ի՜նձ էլ ատել՝ հանուն քե՜զ.—
Ինչպե՜ս սիրեմ ես նրան, ում ատո՜ւմ ես դու այդպես:
(77) Ըսէ որ դուն լըքեցիր զիս մի որեւէ յանցանքով,
Այդ յանցանքին մասին պիտի ես իմ կարծիքըս յայտնեմ․
Կաղ քալուածքիս մասին խօսէ, եւ քեզ ցուցնեմ պիտի ես
Ինչպէս ուղիղ կրնամ կանգնիլ, առանց երբեք փորձելու
Զիս պաշտպանել մեղադրանքի պատճառներուդ հակընդդէմ։
Ո՛վ սէր, դուն չես կրնար այդպէս զիս անարգել կիսակատար,
Քու ցանկացած փոփոխութեան նկարագիր մը տալով,
Զի ես ինքզինքըս անարգած պիտի լինիմ այդ կերպով․
Մտերմութիւնը պիտ՚ խեղդեմ, քու կամքըդ լաւ գիտնալով,
Ու մարդերուն տարօրինակ երեւնալով մանաւանդ։
Ու դեռ լինիմ պտոյտներուդ արահետէն բացակայ․
Եւ լեզուիս վրայ քաղցրը անունդ պիտի այլեւս չը հնչէ,
Որ չըլլայ թէ անյարգալից, վընաս հասցնեմ անունիդ,
Եւ մի գուցէ մտերմութիւնը մեր վաղուց ես յայտնեմ։
Քեզի համար, իմ անձիս դէմ պիտի ուխտեմ ես վիճիլ,
Զի ես երբէք պիտ՚ չը սիրեմ անձն այն որուն դուն կ՚ատես։
Ասա, որ ինձնից երես թեքեցիր մեղքերիս համար,
Եւ ես, սիրելիս, այդ նախատինքը իսկույն կընդունեմ.
Թե կուզես, ասա, որ կաղ եմ, եւ ես կկաղամ անբառ,
Եւ ինչ էլ ասես՝ չեմ արդարանա փաստարկներիդ դեմ:
Չես կարող, անգին, խոսքերով այնպես ինձ վարկաբեկել,
Ինչպես կարող եմ ի՛մ հանդեպ լինել զրպարտիչ ու նենգ:
Հանուն քո կամքի՝ կարող եմ քեզնից հայացքս թեքել,
Մեր սերը խեղդել՝ հավատացնելով, թե օտար ենք մենք:
Խուսափել քեզնից, չքայլել երբեք քեզ հետ միասին
Եւ չարտասանել քո քաղցրանվագ անունը հանկարծ,
Չլինի՜ երբեք, որ կոպիտ լեզուս պատմի քո մասին՝
Բացայայտելով մեր ծանոթությունն ու սերը մարդկանց:
Հանուն քեզ, անգին, երդվում եմ իմ դեմ կռվել մշտապես.
Չեմ կարող սիրել նրան, ում հոգիդ ատում է այդպես:
Թե մի օր ասես. «Քեզ ո՞վ էր ասում — ինձնից հեռանաս»,
Դատըդ անպայման իմ կռվաններով արդա´ր կհանեմ:
Թե ասես «կա´ղ ես», դիտմամբ կկաղա´մ, որ դու իմանաս,
Որ երբեք չի’լնի մի իրավիճակ — քե´զ հանդիմանեմ:
Ինչքան շատ ըլնի քու ցանկությունը ինձ դառնացնելու,
Որ արդարացնե´ս ընտրությունը քու, ես քեզնից բեթա´ր
Ինձ կանվանարկեմ, առանց մատնության շեմը անցնելո´ւ,
Ու կվերացնեմ հետքերն անցյալի, որ թվամ օտար:
Ու էլ ման չգաս վայրերում սովոր, որ լեզուս, հիմա,
Զուտ պատահական, չտա´ անունդ — սրբագործելի,
Որ չխաթարեմ բարի համբավդ — բառո´վ ակամա,
Որ մա´րդ չիմանա, որ ծանո´թ էինք, թա´նգ ու սիրելի:
Ու թե քեզ դատեն, հենց ի´նձ ի վնաս —երդում է´լ կուտեմ,
Ու էն սաղ մարդկանց, ում դո´ւ ես ատում, ա´նպայման կատեմ:
Ասա, որ ես զանցանք եմ կատարել,
Եւ ես իսկույն այն կդատապարտեմ.
Ասա, որ կաղ եմ՝ կսկսեմ կաղել,
Եւ չեմ խոսի փաստարկներիդ ընդդեմ:
Դու չես կարող այնքան ինձ ստորացնել,
Եւ ձեւ տալ իմ վարքին այնքան նսեմ,
Ոնց քո կամքով կարող եմ ես անել.
Ծանոթությունը մեր կթաքցնեմ,
Զբոսանքներիդ վայրից կխուսափեմ,
Լեզվով իմ քաղցր անունդ չի ասվի,
Որ, պղծագույնս, ես չվրիպեմ,
Եւ մեր ծանոթությունը չբացվի:
Ի շահ քեզ կվիճեմ ես ինքս իմ դեմ,
Զի ում ատում ես չպիտի սիրեմ: