Ո՜վ թափառիկ իմ մուսա, ինչո՞ւ համար մոռացար
Ճշմարտությունը գովել գեղեցկությամբ զարդարուն,
Ճշմարիտն ու հմայքը սիրածիս են պատկանում,
Եվ դու նրան երգելով պիտի ապրես դարեդար:
Պատասխանիր, ո՛վ մուսա, բայց մի՛ ասա, թե այն, ինչ
Ճշմարիտ է բացարձակ՝ կարիք չունի գույների,
Թե կարոտ չէ մի վրձնի գեղեցիկը հմայիչ,
Թե ազնիվը եւ բարին պետք է անխառն միշտ լինի:
Մի՞թե լուռ ես, թե նրան բնավ պետք չեն գովեստներ,
Մի՛ հանդգնիր չքմեղել լռությունդ անողորմ,
Պարտավոր ես դու նրան հյուսել անմահ ներբողներ,
Որ նա ապրի առհավետ ոսկյա շիրմից իր այն կողմ:
Արդ, հավերժիր դու նրան, հանձնիր գալիք դարերին
Այնպես, ինչպես նա այսօր երեւում է աշխարհին:
Դասալիք Մուսա, ո՞ւմ ես այդ թափուր տեղը դու զիջում.
Երբ անտեսո՜ւմ ես գեղեցկության մեջ ճշմարիտն, ասա՛,
Երբ այդ երկուսն էլ՝ սիրելուս անվան հետ են առնչվում
Եւ ազնվանում այնպե՛ս, ինչպես դո՛ւ, ով ապերասան…
Գուցե դու ասես, թե ճշմարիտը զարդի պետք չունի,
Քանզի որո՜շ է նրա գույնը միշտ ու վավերական,
Իսկ գեղեցիկը պետք չունի զարդի եւ կամ վրձինի,—
Զի կատարյա՜լ են նրանք մաքրությամբ իրենց բնական:
Բայց ինչքա՜ն էլ որ կարիք չունենան նրանք զարդերի,
Եւ իմ սիրելին ինչքան էլ գովքի կարիք չունենա,
Միշտ հիշի՛ր, Մուսա՛, սուրբ պա՜րտք է դրված քո թույլ թեւերին.
Որ իմ սիրելին մահից հետո՛ էլ միշտ անմահ մնա:
Ա՛րդ, ի գո՜րծ, Մուսա՛, ես կտամ քեզ այն հնա՛րը ճարտար,
Թե ինչպե՛ս անել, որ նա կենդանի մնա դարեդար:
(54) ՈՎ ծոյլ Մուսա, ինչպեքս դուն քեզ արդարացնել
Պիտի փորձես, գեղեցկութեամբ դեղաներկուած
Ճչմարտութեան Հանդ էա գործած զանցառութեանդ:
Ճչմարտությիւն, գեղեցկությւն, երկուքըն ամ
Միրելիէս կախում ունին, ինչպէս էւ դուն, ։
Եւ մայն անով փառաբանուած եւ մեծ արուած:
Պատասխան տուր, ո՛վ դուն Մուսա. պլփիտ՝ չրաէի՞ր,
Գոյնը Հաստատ ճՃչմարտույթյեւնն ուրիչ գոյնի
Ի՞նչ պեաք ունի. գեղեցկությունն լակ՝ մատփաի
Ճչմարտութթւնն իր գծելու. զի լաւագոյն
Ի լաւադույն, առանց երբեք ժխախառնուելութ
Ուրեմըն մո՞ւնք պիտի մընա, զի գովեստի
ԱՆ պէաք չունի. Քու լըռութիւնդ չէ չքմեղանջ։
Ճիտիդ պարտքն է կենդանացնել զայն ռակեզօծ
Դամբարանէն, փառաբանույի որ դեռ գալիք
հակ դարերէն։
Ուրեմն, Մուսա", Քեզ սորվեցնեմ
Մառայութիւնըդ կատարել, որ ան երկար
ժամանակ վերֆ նոյնն երեւի այժըմ ինչպէս
ԱՆ վերեւի
Ո՛վ անգործ Մուսա, ասա ինձ, ինչո՞վ պիտի հատուցես`
Ճշմարտությունը գեղեցկությունից զատելու համար,
Երբ իմ սիրելին նրանց երկուսի տերն է մշտապես,—
Այդպես նաեւ դու նրանով պիտի ապրես դարեդար:
Պատասխան տուր ինձ: Միթե՞ լռությամբ ուզում ես ասել,
Որ գույներ պետք չեն ամենագունեղ ճշմարտությանը,
Որ լավագույնին ոչինչ աշխարհում դեռ չի պակասել,
Եւ վրձին պետք չե ամենավսեմ գեղեցկությանը:
Եւ լռում ես դու, զի նրան պետք չեն գովեստներ տկար,
Ո՛վ, ներողամիտ, այդպես մի՛ եղիր լռության հանդեպ.
Թող նա ոսկեզոծ գերեզմանից էլ հավերժի երկար
Եւ քո ձոներով գալիք դարերում ներբողվի հավետ:
Արդ, գործիդ անցիր: Քեզ դաս եմ տալիս, թե ինչպես նրան
Այնպես պատկերես, որ նա դարերով մնա աննման:
Ալարկոտ Մուսա, քու լռությունը ո՞նց կարդարացնես,
Երբ անտեսում ես ճշմարտությո´ւնը գոռ գեղեցկության:
Ախր սիրելուս գեղեցկությունը հաստա´տ ա ու վե´ս,
Ու դո´ւ, հենց ի´նքըդ, չքնաղ ես հանուն է´դ չքնաղության:
Կարո՞ղ ա, հանկարծ, չհամաձայնես, որ ճիշտը չունի
Որեւէ կարիք վարպետ վրձինի որեւէ գույնին:
Հենց լավագո´ւյնն ա միշտ լավագույնը: Ճիշտն էսի ունի´,
Ճիշտն արդե´ն ա ճիշտ, ճիշտը նման ա հենց լավագույնին:
Բայց եթե, իրոք, իրան գույն պետք չի, ոչ էլ կեղծ նկար,
Ուրեմն պիտի ծպտուն չհանե՞ս, չփառաբանե՞ս
Սիրելուս էնքա´ն, որ ապրի´ փառքն էդ — ավելի´ երկար,
Քան իրա շքեղ դամբա´նը ոսկի: Բա հեչ գովք չանե՞ս:
Կերտի սիրելուս հո´ւշը ապագա, ոգեշո´ւնչ Մուսա,
Արի քեզ դա´ս տամ, ու դու սիրելուս գալի´ք փառքն ասա:
Ո՜հ, հույլ Մուսա, ինչո՞ւ ես անտեսում
Դու ճշտությունը՝ գեղությամբ ներկված:
Երբ ճիշտն ու գեղը սերն է իմ հսկում.
Եւ դու ես նրանով՝ փառավորված:
Լսի՛ր, Մուսա․ կարո՞ղ է դու ասես,
«Ճշտին գույն պետք չէ՝ այն իր գույնն ունի,
Գեղեցկությունն՝ առանց վրձնի է վես,
Եւ լավը չեն խառնում լավագույնին»:
Թե վեր է նա գովքից, պիտի լռե՞ս:
Քո լռությունը չի արդարացվում,
Քանզի տրված է քեզ անել այնպես,
Որ նա գովվի այսօր եւ դարերում:
Առա՛ջ, Մուսա․ կասեմ ինչպես անես
Որ նա երկար չքնաղ մնա այսպես։