Մանուշակին դեռահաս կշտամբեցի ես այսպես.
Անուշիկ գող, որտեղի՞ց քո գույները գողացար,
Ուսկի՞ց բույրդ խլեցիր եւ թովիչ ու պերճ դարձար,
Թե ոչ՝ շնչից սիրելույս եւ այտերից գեղատես:
Ճերմակ գույնը ձեռքերիդ, ասի, շուշանն է խլել,
Քո վարսերից ես տեսա խնկածաղկի կոկոնում.
Փշագնդով երկու վարդ ցցվել էին ու դողում:
Մեկն ամոթից կարմրել էր, մյուսն՝ ահից գունատվել:
Ոչ սպիտակ, ոչ կարմիր մի աննման վարդ ուրիշ
Գույներիդ հետ խլել էր նաեւ շունչդ քաղցրաբույր,
Սակայն մի որդ անիծյալ, նրան իբրեւ խիստ պատիժ,
Կրծում էր ու փչացնում նրա կոկոնը մաքուր:
Ես շատ ուրիշ ծաղիկներ նկատեցի իմ շուրջը,
Եվ բոլորն էլ խլում են քո գույները կամ շունչը:
Մանուշակին նորաբաց կշտամբեցի ես մի օր.
Հմայի՛չ գող, որտեղի՞ց քո բույրը մեղմ, կամ՝ ումի՞ց,
Որտեղի՞ց քո թերթերի թավիշը նո՜ւրբ ու բոսոր,
Եթե ոչ՝ իմ սիրելու ջերմ շնչի՛ց ու շուրթերի՜ց…
Նախատեցի շուշանին, որ մաշկիդ գո՜ւյնն է զավթել,
Խնկածաղկին՝ վարսերիդ նման գանգուր ու ոսկե,
Եւ դեռ չէ՜ի հասցրել ես վարդերին նախատել,
Երբ… շիկնե՜ց մեկն ամոթից, իսկ մեկն՜ ահից ճերմակե՜ց…
Մի երրո՛րդն էլ — որ այդ զույգ վարդերի՛ն էր կողոպտել,
Գումարած իր ավարին բույրն ու համը շուրթերիդ,
Այդ գողության պատճառով այնպես խի՜ստ էր պատժվել,
Որ… կերակո՜ւր էր դարձել վրեժխնդիր որդերին…
Շա՜տ ծաղիկներ եմ տեսել, բայց չե՛մ տեսել դեռ մեկին,
Որ գողացած չլինե՜ր քո գո՛ւյնն ու բո՛ւյրը, անգին:
(89) Առաջին բացուած մանուշակն այսպէս յանդիմանեցի.
«Ով դուն քաղցրիկ գող, ուրտեղէ՞ն գողցար դուն քու քաղցրութիւնդ
Որ արդ կը բուրէ, եթէ ոչ՝ շունչէն իմ սիրելիիս:
Ծիրանի գոյնով այն հպարտութիւնն որ փափուկ այտիդ
Վըրայ է բազմած՝ դէմքիդ գոյն տալու, իմ սիրելիիս
Երակներուն մէջն ես ամբողջովին նաեւ թաթախեր:»
Իսկ շուշանը ես դատապարտեցի քու ճերմակ ձեռքիդ
Գողութեան համար, ինչպէս կոկոններն ալ ուրձի, որոնք
Հիւսկէն մազերուդ գողն էին դարձեր. վարդերը վախով
Կարծես «փուշերու վրայ էին նստած», մէկը՝ ամօթէն
Շիկնած, կարմըրած, միւսը՝ ճերմըկած յուսահատութիւն.
Երրորդն՝ ո՛չ կարմիր, եւ ոչ ալ ճերմակ, երկուքէն գողցած,
Եւ իր գողութեան էր միացուցած բոյրը քու շունչին,
Բայց իր գողութեան պատճառաւ, եւ իր ամբողջ պարծենկոտ
Աճման հակառակ, վըրէժխնդիր ախտը զինքն էր կերած,
Ցըմահ ըսպառած:
Բազմաթիւ ուրիշ եւըս ծաղիկներ
Ես նըմարեցի, սակայն անոնց մէջ ո՛չ մէկը տեսայ
Որ գողցած չըլլար կա՛մ քու քաղցրութիւնդ, կամ դէմքիդ երանգ:
Այսպես մի անգամ հանդիպեցի մանուշակին ես.
«Անո՛ւշ գող, ասա՛, արդյոք որտեղի՞ց բույրդ խլեցիր,
Թե ոչ իմ սիրուց, եւ բոսորագույն այդ պարծանքը վես,
Որ քո քնքշագին այտերի վրա օգտագործեցիր,
Չէ՞ որ իմ սիրո մութ երակների գույնով փորձեցիր»:
Ճերմակ շուշանին հանդիմանեցի ձեռքերիդ համար,
Վարսերիդ համար խնկածաղիկին սաստեցի այնքան:
Երկու փշոտ վարդ կանգնել էին լուռ ու սարսափահար,
Մեկը՝ կարմրատակ, երկրորդը՝ ճերմակն հուսահատության,
Երրորդը, սակայն, որ ո՛չ կարմիր էր եւ ո՛չ սպիտակ,
Երկուսն էր խլել՝ քո շունչը նրանց ավելացնելով,
Բայց քինոտ մի որդ՝ պատժելու համար գողությունն անհագ,
Կոկոնն էր կրծում՝ մի արատավոր նրան դարձնելով:
Էլի ծաղիկներ հիշատակեցի,- ի՞նչ փույթ, երբ նրանք
Անամոթաբար խլել են քեզնից թե՛ բույր, թե՛ երանգ:
Երբ նկատեցի վաղ մանուշակին, նախատի´նք արի.
— Ա´յ դու, քաղցրիկ գող, բա դու չե՞ս հիշում, որ իմ սիրելու
Շնչի´ց ես խլե — համ բո´ւյրըդ քաղցր, համ գո´ւյնդ բարի,
Որ բնակվում են խոնարհ այտերիդ, անխոս ու հլու:
Հրե´ս մեղքերը — սիպտակ շուշանի ու սուսամբարի:
Մեկը սիրելուս արունն էր դաջել իր նուրբ իրանին,
Մեկն էլ՝ գողացե ծամերն իմ յարի ու սարքել բողբոջ:
Փշերի մեջն էլ մի քանի վարդ կար, որ կարմիր էին —
Մեկը — ամոթխած, մյուսը — հուսահատ, վեհերոտ, դողդոջ:
Մի ծաղիկ էլ կար, որ գողացել էր թե´ սիպտակ, թե´ ալ,
Ու սրանց հետ էլ շո´ւնչն էր թալանե իմ գոռ սիրածի:
Սրա համար էլ որդը չարախինդ, դժնի, անայլայլ,
Խժռե-խլել էր կյա´նքն էդ թալանչի, չա´ր արարածի:
Էլի´ ծաղիկ կար, բայց չկա´ր մեկը, ով երա´նգ կամ բո´ւյր
Քեզնից չտանի, որ հետո դարձնի — իրա´ն հրապույր:
–––––
* Միակ սոնետն ա, ինչը 14 տողի տեղը ունի 15 տող:
Վաղ մանուշին այսպես եմ նախատել․
«Քաղցրիկ գող, որտեղի՞ց կորզածդ բույրը,
Թե ոչ սիրուս շնչից։ Կարմի՛րըդ էլ,
Որ թշերիդ նրբին դարձել է թույրը
Սիրուս երակներում ես դու ներկել։
Սաստել եմ շուշանին ձեռքիդ համար,
Կոկոնն է մարեմի տարել քո հյուսը,
Վարդերն են փշաքաղ, սարսափահար․
Մեկն ամոթից շիկնած, գունատ է մյուսը․
Երրորդն էլ կողոպտած այդ երկուսին,
Կողոպտածին քո շունչն է հավելել,
Բայց գողության համար ծաղկման պահին
Ուտիճն է վրեժխնդիր նրան պատժել։
Եւ չեմ գտել գետ մեկ ծաղիկ մինչ արդ
Որ գույն ու բույր քեզնից չգողանար։