Մեկը տոհմիկ, մեծազարմ ծագումով է պարծենում,
Մեկը ոսկու քսակով, մեկը ձիրքով, տաղանդով,
Մեկը ուժով, մյուսը՝ ճոխ հագուստի ճարմանդով,
Իսկ ոմանց էլ շունը, ձին եւ բազեն է փառք բերում:
Չկա մեկը այնպիսի, որ հաճույքով իր ընտրած
Չճաշակի վայելչանք եւ չստանա գոհացում,
Բայց ես ունեմ մի վայելք, բոլորից էլ գերազանց,
Որը ամեն տեսակի հաճույքներ է ինձ բերում:
Քո ջերմ սերը ինձ համար բարձր է տոհմիկ ծագումից,
Թագավորի շողշողուն ոսկյա թագից պատվելի,
Նա ավելի շքեղ է շքեղագույն հագուստից,
Եվ բազեի որսից էլ ավելի է հաճելի:
Բայց ես նաեւ թշվառ եմ. շնորհներդ թե խլես,
Ինձ ամենից աղքատն ու ողորմելին դու կանես:
Ոմանք հպարտ են իրենց ծագումով, կամ տաղանդով,
Ոմանք՝ ուժով, իսկ ոմանք՝ հարստությամբ ու կայքով,
Ոմանք՝ իրենց նորաձեւ, բայց անճաշա՜կ հագուստով,
Ոմանք՝ որսի շներով, բազեով ու նժույգով:
Ամեն մեկն իր մոլությո՛ւնն ու իր հաճո՜ւյքն է ճարում,
Որը նրա նպատակն ու բուն իմա՛ստն է կյանքի,
Իմն ուրի՜շ է,— եւ թեեւ նո՛ւյնպես մե՛կն է աշխարհում,
Բայց ամփոփում է իր մեջ այդ բոլո՜րը, իմ անգին…
Բա՜րձր է քո սերն ինձ համար բոլո՜ր ծագում-ձիրքերից,
Հարո՜ւստ՝ ամեն մի կայքից, չքնա՜ղ՝ հագուստ-զարդերից,
Ամեն ուժից՝ զորավո՛ր, հպարտ՝ ամե՛ն բազեից,
Եւ, քո սիրով ես իրա՛վ, երջանի՜կ եմ բոլորից,—
Դժբա՜խտ միայն նրանո՛վ, որ, եթե դու ինձ լքես,
Ինձանից խե՜ղճ ու թշվա՜ռ — դժվա՜ր ուրիշը գտնես…
(2) կը պարծենան ոմանք իրենց ճարտարութեամբ, ծնունդով,
Ոմանք իրենց Հարստութեամբ, իրենց մարմնի զօրութեամբ,
Ոմանք իրենց նոր անճաչակ պերճ ըզգեստով կը սոնքան,
Ոմանք իրենց բազէներով, որական չունով, ձիերով:
ԱՐէՆ արամիտ միչտ չաւելեալ ունի ուրիչ մէկ Հաճոյք
ՌԸ զինք կարծես կը զուարճացնէ միւս բոլորէն աւելի.
վերեւ յիչուած Հանոյքներն չեն սակայն ինծի չափանիչ.
Անոնք բոլորն ես կը խմբեմ մեկ գերազանց լաւին մէֆ
Քու սէրն է այղ՝ լաւադոյն քան արքայածնունդն ինձ Համար,
ՄեծաՀարուստ՝ քան ունեցուածքն, ու փվեՀատվիա՝ քան պերճանք,
Բազէներուն ու 4իերուն առած խինդէն աւելի.
Երբ Քեզ ունիմ, բոլոր մարդոց փառքն Էւելօք ես ունիմ:
Այս աիրոյդ էջ զիս խորտակել, թչուտու ընել մի միայն
Դո՛ւն կարող ես, երբ զիս գրկես այս բոլորին Հաճոյքէն:
Ոմանք հպարտ են իրենց ծագումով, ոմանք` հմտությամբ,
Ոմանք` գանձերով, իսկ ոմանք` իրենց մարմնական ուժով,
Ոմանք` զգեստով, թեեւ տոգորված անճաշակությամբ,
Ոմանք` բազյով ու որսաշնով, ոմա՛նք նժույգով.
Ամեն մի հակում իր ստորակա հաճույքը ունի,
Եւ անգերազանց ուրախություն են գտնում նրա մեջ,
Սակայն իմ սիրտը այդ տույալների կարիքը չունի.
Իմ երանությունն ես վեր եմ դասում նրանցից անվերջ:
Քո սերն հավիտյան բարձր է ինձ համար տոհմիկ ծագումից,
Գանձերից էլ թանկ եւ զգեստներից պերճաշուք ու վես,
Նժույգ ու բազե ավելի մեծ չեն իմ վեհ հակումից,
Եւ քեզ սիրելով` բոլոր մարդկանցից հպարտ եմ այնպես,—
Թշվառ` նրանով, որ այս ամենը թե ինձնից տանես,
Ինձ այս աշխարհի ամենանկուն անբախտը կանես:
Գլուխ են գովում — մեկն իրա փառքով, մեկը — շնորհքով,
Մեկն իրա ուժով, մեկը շորերով — մոդայիկ ու պերճ,
Մեկը բազե ու որսաշներով, մեկը նժույգով,
Մեկը — ծննդով, մեկը — գանձերով, անհուն ու անվերջ:
Ամեն մի կիրքը լոկ իրա´ն հատուկ հմայքը ունի,
Ու դրա տերը էտի´ ա դասում ամեն ինչից վեր,
Բայց էս բաներից ոչ մեկն իմ համար հե´չ արժեք չունի —
Երկինքն ինձ ընծա մի´ բան ա տվել՝ թանկարժեք նվեր:
Քու սե´րը մենակ: Ինչը իմ համար տո´հմ ա ու որակ,
Հարո´ւստ ա գանձից: Ու ի՞նչ եմ անում շքե´ղ շորացուն,
Հարկավո՞ր են ինձ բազե ու նժույգ, քերծե´ ու բարակ,
Երբ քու սիրով եմ ամենահպա´րտ, գո´ռ մահկանացուն:
Բայց մի բանն ա վատ, թե մի օր հանկարծ սեըդ հե´չ անես,
Ինձ, հենց էդ պահին, կդարձնես աղքա´տ — ու կկործանես:
Ոմանք պարծում են՝ ցեղ ունեն ու շնորհ,
Ոմանք՝ հարստությամբ, ոմանք՝ ուժով,
Ոմանք՝ զգեստով, թեկուզեւ վատ, բայց՝ նոր,
Ոմանք՝ բազեներով, ոմանք՝ ձիով.
Եւ ամեն մեկն ունի սիրած զբաղմունքը,
Որ մեծագույն հաճույք է պարգեւում.
Բայց այդ բաները չեն հոգուս հուզմունքը.
Սրանց՝ մեկ գանձն է իմ գերազանցում:
Քո սերն է ավելին, քան վեհ հայրերը,
Ավել, քան հագուստներ, հարստություն,
Ավել, քան բազեները եւ ձիերը.
Ես քեզ ունեմ, քեզնով եմ պարծենում.
Դժբախտ եմ, որ կարող ես դու վերցնել
Ամենն այս եւ իսպառ դժբախտացնել: