Մնաս բարյավ, սիրելիս, քեզ չեմ կարող տիրանալ,
Դու ինքդ շատ լավ գիտես արժանիքդ թանկագին.
Մեր սրբազան դաշինքից դու ազատ ես հեռանալ,
Եվ իմ հանդեպ քո պարտքը հասել է իր վախճանին:
Ունե՞մ արդյոք իրավունք վայելելու լիուլի,
Քո ջերմ սերը անկաշառ, որը դու ես նվիրել,
Իմ մեջ ոչինչ չեմ գտնում շնորհներիդ արժանի,
Եվ իրավ ես ինձանից պարգեւներդ ետ խլել:
Դու սիրեցիր, սակայն ինձ լավ չիմացար երեւի,
Կամ թերեւս չիմացար արժանիքը քո անձի,
Սակայն այժմ ինձ արդեն ճանաչելով լիովին,
Արձակեցիր աներկբա քո վճիռը խելացի:
Դու ինձ էիր պատկանում երազի մեջ միմիայն,
Ուր ինձ արքա զգացի մինչ զարթոնքը վաղորդյան:
Մնաս բարյա՜վ… դու, ավա՜ղ, թանկարժե ք ես ավելի,
Քան պե՛տք էր, որ արտոնվեր ինձ քեզ պեսին տիրանալ.
Իմ իրավունքը արդեն անվավե՜ր է, սիրելի՛ս,
Եւ դու կարող ես պարտքիդ մուրհակը ե՜տ ստանալ…
Հանուն իմ ո՞ր շնորհի դու պիտի ի՛մը լինես,
Կարո՞ղ եմ ես քեզ պահել, ոչ թե սիրով, այլ… զոռով,
Հանուն իմ ո՞ր արժանյաց՝ անարժանիս պատկանես,—
Ուստի եւ ե՜տ եմ տալիս արտոնագիրը սիրո…
Դու նվիրվել էիր ինձ՝ անգիտա՛կ քո արժեքին,
Ինձ շփոթած ուրիշի՜— շա՜տ ավելի լավի հետ,—
Ուրեմն ե՜տ վերցրու քո պարգեւը թանկագին,
Որին տիրելն իմ կողմից սխալմո՛ւնք էր անհեթեթ:
Մնաս բարյա՜վ… Ի՜մն էիր դու երազում վաղանցիկ,
Արքա՛ էի քնիս մեջ,— երբ արթնացա՝ մուրացի՛կ:
(125) ԵրԹաս բարո՛վ Դուն չատ թանկ եսոր ես ամբողք քեզ ունենամ:
Դուն այ կարծես քու արժէքին տեղեակ, գիտակ ես բաւական.
Քու արժեքին պայմանագիրն ազատութիւն քեզ կը չնորԳե,
Եւ իւք կապերը Քեզի Հետ արդէն ամբողջ որոչուած են:
Ինչապէրս կրնամ քեզ իմն ընել առանց քեզմէ այդ չընորձին:
Այդ ճոխութեանցը դիմաց ինչո՞վ ես արժանի ներկայանամ:
Աշ գեղեցիկ նէին պատճառն իմ մէջ գտնել էս կարող չեմ,
Եւ այսաէսով իժ մենաչնորՀն կրկին անդամ կը խոտորի:
ԻՆնքզինքըդ դուն նըւիրեցիր, քու արժանիքըդ այն ատեն
Զրգփիտնալյով, կամ գիա որուն դուն զայն տրւիր,
Ուրեչի Հետ չրփոթեցիր. ուստի այսպէս, քու մեծ ընծան,
Զանցառութեան վրայ աճելով, ետ տուն կուգայ: աւելի լաւ
Դատողութիւն գործածելով:
Ուրեմն այսպէս Քեզ ունեցայ, երազ մ ենչապէս յուսախաբող՝
Թագաւորի պէս քունի մէջ, արթննալով անդրադարձող
Թէ այդպիսի բան մը Հեռու էր գոյութիւն ունենալէ:
Ա՜խ, մնաս բարով, ինչպե՞ս կարող եմ ես քեզ տիրանալ,
Դու ինքդ, անգին, քո գինը գիտես, ինչպես ոչ մի մարդ:
Արտոնությունդ պատրաստ է սրտիդ ազատություն տալ,
Քանզի իմ սիրո պարտքերը քո մեջ վերջացած են, արդ:
Ինչպե՞ս քեզ պահեմ, երբ դրա համար չունեմ իրավունք,
Երբ արժանի չեմ տիրակալ դառնալ քո հարստության.
Պարգեւիդ վայել հոգիս չի գործել արժանի վարմունք`
Քեզ տալով կրկին արտոնագիրը շնորհատիրության:
Ինձ նվիրվելով` քո արժանիքը բնավ չիմացար
Եւ նվիրումով թերամիտ եղար դու իմ նկատմամբ,
Բայց շուտով արդեն ճշմարտությանը դու ընդդիմացար`
Վերադարձնելով քո արժանիքը նոր դատողությամբ:
Ուրեմն դու ինձ պատկանում էիր երազում միայն.
Քնիս մեջ` արքա, իսկ արթնանալիս` ցավո՜տ հուշ էր այն:
Դե, մնաս բարով: Ի´մը ո՞նց կըլնես, երբ շա´տ-շատ ես թանգ:
Դու է´լ, երեւի, գինըդ իսկական — շա´տ հստակ գիտես:
Սեփականության պատենտը հե´տ առ, մեջն ամմե´ն մի հանգ,
Ամմե´ն իրավունք — որոշակի ա, ինձ ու քեզ ի տես:
Ես քեզ ո՞նց պահեմ, իրավունքն ախր դո´ւ էիր տվե,
Բայց ես չգիտեմ, իմ ո՞ր գովական վաստակի համար:
Մեջս չեմ տենում ընծայիդ հարմար գո´նե մի քվե:
Ուրեմն իրավ ես, ես պիտի´ էթամ, պատենտդ հե´տ առ:
Երբ որ տրվեցիր, ինքդ քու գինը չգիտեիր լավ,
Կամ էլ ի´մն էիր որոշե սխալ, ծո´ւռ ու աղավաղ:
Քու վսեմ ընծան ըսթա´փ ա նորից, ու լրի´վ իրավ,
Ու քցում բռնում — տո´ւն ա հետ դառնում, չի´ մնում, ավա´ղ:
Հաստա´տ, էրա´զ էր, ես էլ էրազիս — հարո´ւստ պայազատ:
Հմի զարթնել եմ — լրի´վ ընչազուրկ, չնայած — ազատ:
–––––
* Աղերս ունի 90-րդ սոնետին:
Մնաս բարով, շատ թանկ ես ինձ համար,
Ու, երեւի, գնից քո դու տեղյակ ես․
Ազատ ես՝ ձիրքերով քո անհամար․
Պարտատոմսերս առ քո՝ սահմանափակ են։
Ինչպե՞ս պահեմ քեզ, թե ոչ քո՛ կամքով,
Եւ ո՞րն է քեզ արժան հարստությունը։
Այդ հրաշք ընծան թողնեմ ինձ ո՞ր հիմքով․
Ուստի արտոնագիրն իմ դադարում է։
Դու քեզ տվել ես՝ ձիրքդ չիմացած,
Կամ իմ հաշվով, թերեւս, սխալվել ես․
Ուստի քո մեծ ընծան, սխալն ուղղած
Դառնում է տուն․ ճիշտ դատը կայացել է։
Դու իմն էիր մի երազում չքնաղ․
Նիրհում՝ արքա, արթուն՝ ոչինչ, ավաղ։