Օ՜, իմ անգին, ես ի՞նչպես քեզ կարող եմ գովերգել,
Երբ դու սրտիս մասնիկն ես, անբաժան ես ինձանից.
Եթե հյուսեմ քեզ համար ճոխ գովեստներ ու երգեր,
Մի՞թե ես այդ գովեստով չեմ գովերգի ինքս ինձ:
Դրա համար, սիրելիս, պետք է ապրենք մենք բաժան,
Որպեսզի ես կարենամ անջատումով վշտաբեր
Քեզ հատուցել այն պարտքը, որին դու ես լոկ արժան,
Եվ եզակի անունն իր էլ չունենա սերը մեր:
Ո՜վ անջատում, դու որքան կբերեիր տանջանքներ,
Եթե պարապ ժամերդ թույլ չտային իմ սրտին
Սիրեցյալիս ձոնելու սիրո անուշ խոկումներ,
Որ պատրանքով խաբեի ժամանակը տխրագին:
Անջատումը, սիրելիս, միայն մեր սիրտն է կիսում,
Եվ ընկերին գովելը ավելի է հեշտացնում:
Ինչպե՜ս կարող եմ ես քեզ գովերգել,
Երբ մի մարմին ենք քեզ հետ, մի հոգի,—
Քե՛զ գովել,— նո՜ւյնն է, թե… ի՛նձ գովերգել,
Որ վայել է լոկ անհամեստ մեկին:
Նախընտրելի չէ՝ առանձի՜ն լինել,
Ապրել իրարից հեռո՜ւ եւ բաժա՜ն,
Որ կարողանամ ես քեզ նվիրել
Այն, ինչին դո՛ւ ես արժանի միայն:
Բայց ցա՜վ կդառնար անջատումն այդ նոր,
Եթե մեզ առիթ ու հնար չտար,
Սիրո խոհերով լցնել վիհն այդ խոր,
Ցրած մեր վիշտն ու կասկածները չար:
Սեկը երկուսի պիտի բաժանես,
Եթե ուզում ես… կեսիդ գովքն անես…
(113) Օ, ի՞նչ կերպերով արժանիքը քու կրնամ ես երգել,
Երբ իմ լաւագոյն մասն էս դուն արդէն: Իւ իսկ գովասանքս
Ի՞նչ աւելցընել կրընայ իմ անձին, չէ՞ որ ես ինքզինքս
Է որ կը գովեմ, երբ քեզ կը գովեմ։
Այս իսկ պատճառով
Մենք երկուքս՝ եկո՛ւր, բաժնըւած ապրինք. եւ մեր թանկագին
Սէրը կորսնցնէ թող մեզմէ մէկին անունը միայն,
Որպէս զի ես այս բաժանումին մէջ կարենամ քեզ տալ
Այն ինչ որ միայն քեզ է արժանի տալ ու վերագրել:
Օ դո՛ւն բացակայ, ի՛նչ խոր տառապանք պիտի ազդէիր
Թէ չունենայիր դառըն պարապոյ ժամըդ ըզբօսման
Որ այդպես տըւաւ քաղցըր ու ազատ ժամեր վայելման
Գըրաւուած սիրոյ մտածումներով, եւ այս ժամանակն
Ու սէր խորհուրդներ այնքա՜ն քաղցրությամբ գիտեն մեզ խաբել:
Եւ թէ դուն գիտես սորվեցնել ինչպէս մէկը երկակի
Կրնանք բաժանել, գովաբանելով զայն այս տողերով,
Ուր հետեւաբար անիկա ներկայ միշտ պիտի մնայ:
Օ՜, ինչպե՞ս երգեմ հավուր պատշաճի արժանիքը քո,
Երբ անբաժան ենք, եւ դու իմ սրտի մասն ես լավագույն,
Չե՞մ դառնա արդյոք ես իմ սեփական ներբողների զոհ
Եւ քեզ գովելով՝ չե՞մ երկնի արդյոք ինքնագովություն,
Հենց այդ պատճառով քեզանից հեռու պիտի լինեմ ես,
Եւ սրտերը մեր թող այսպես լինեն իրարից բաժան,
Որ անջատումով միշտ կարողանամ գովերգել ես քեզ,
Եւ ա՛յն պարգեւել, ինչին իրավամբ քո սիրտն է արժան:
Բաժանում, որքա՜ն ահավոր ցավեր դու ունես քո մեջ,
Եթե չես տալիս մեզ հեռանալու ցանկությունն անգին,
Որ ժամանակին խնդացնենք սիրո մտքերով անվերջ
(Երբ խաբում է նա թե՛ իր մտքերին, թե՛ ժամանակին).
Դու ցույց ես տալիս, թե մեկը ինչպես դառնում է երկու,
Եւ երկու դարձած՝ ինչպես են նրանք երգում մեկմեկու:
Արժանիքներդ ախր ո՞նց երգեմ, որ քեզ վայելի´,
Երբ դո´ւ, հենց ի´նքդ, լավագույն մասն ես ի´մ իսկ էության,
Ու քեզ ո՞նց երգեմ, որ ե´ս չդառնամ հենց ի´մ հայելին,
Ու քու ո՞ր մասն ա, որ ընդհանուր չի մեր իսկ երկվության:
Հենց էս պատճառով — արի բաժանվենք ու ապրենք ջոկ-ջոկ,
Որ թանկ անունը մեր անգին սիրո դառնա էրկու հատ,
Որ ես կարենամ մենակ քե´զ կանչեմ, հենց քե´զ գովեմ լոկ,
Իմ երգով շեշտեմ է´ն գծերը քու, որ քո´ւնն են հաստատ:
Բայց մեր ջոկ կյանքը իսկույն կդառնար անսահման դաժան,
Թե որ վերանար քեզնից խորհելու հաճույքը վերին,
Թե քեզ հիշելու երանությանը չըլնեի արժան,
Ու հյուր չգայիր արթմնի-էրազ իմ անուրջներին:
Հեռու մնալով՝ ինձ չէիր զրկի մեր սիրո բեռից,
Լոկ կստիպեիր՝ քեզ փառաբանեմ անձեն ու հեռվից:
Քեզ ո՞նց պատշաճ կարող եմ գովերգել,
Երբ դու ամբողջ իմ մասն ես լավագույն,
Ինձ ի՞նչ կարող է գովքն առ իս բերել․
Արդյո՞ք քեզ գովելով ես չեմ գովվում։
Ուստի, այսու թող մենք բաժան ապրենք,
Մեր սերն անգին մեկինը չլինի,
Եւ ես էլ տալ քեզ ի զորու լինեմ
Ինչին դու միայնակ ես արժանի։
Ո՜հ, բաժանումն ի՜նչ ծանր կլիներ,
Եթե չտար ժամանցն անուշ պարպում,
Սիրո տենչով պահերը չլցներ,
Որ ժամն ու միտքն է քաղցրորեն խաբում,
Եւ չասեիր, ոնց մեկը՝ երկվացնել,
Գովերգելով նրան, ով աստ չէ էլ։