Այն քաղցր մեղքերը, որ դու գործում ես ազատորեն,
Երբ իմ սիրտը հեռու է քո ներկայությունից,
Հարիր են քո երիտասարդությանը եւ քո գեղեցկությանը,
Քանզի գայթակղությունը միշտ հետեւում է քեզ:
Դու գեղեցիկ ես, ուստի քեզ պետք է նվաճեն,
Դու չքնաղ ես, ուստի քեզ պետք է գայթակղեն.
Եվ որտե՞ղ է այն կնոջ որդին, որը կլքի մի կնոջ,
Երբ նա սիրալիր աղերսում է նրա սերը:
Բայց ա՜խ, դու կարող էիր խնայել իմ տեղը,
Եվ հանդիմանել քո երիտասարդությանը եւ քո գեղեցկությանը,
Որոնք իրենց խոլ մոլուցքի մեջ ստիպում են քեզ
Դրժել երկու ուխտ միաժամանակ.
Նրա ուխտը՝ ում գեղեցկությունը դու գողացար,
Եվ քո սեփական ուխտը՝ որով դու դավաճանեցիր ինձ:
Այն զանցանքները, որոնք ուղեկիցներն են կյանքիդ,
Երբ մերթ ընդ մերթ քո սրտից ես լինում եմ բացակա,
Սազո՜ւմ են քո հմայքին ու քո ջահել տարիքին,
Անբաժան են որոնցից փորձանք, աղետ ու արկած:
Ո՞վ պատիվ չի համարի պայազատին նվաճել,
Ո՞վ չի տենչում աշխարհում գեղեցիկն ու անթերին.
Եւ երբ մի կին ցանկանա քեզ պես մեկին գայթակղել,
Ի՜նչ կարող է խանգարել նրա անհագ կրքերին…
Բայց խլել իմ սիրուհո՛ւն եւ իմ տե՞ղը գրավել.—
Սի՞թե անզոր եղար դու զսպել քո կի՛րքը հայրատ,
Որ գլխիվայր չընկնեի՜ր ցոփության վիհը անել,
Ապականած երկու սե՛ր, դրժած երկու սուրբ հավա՛տ —
Հմայքներով քո անհաղթ, իմ սիրուհուն տիրելո՛վ,
Եւ իմ հանդեպ կեղծավոր ու դրուժա՜ն լինելով:
(78) Բոլոր քնքուչ այն յանցանքներն աղատութիւնն որ կը գործէ,
Երբ էս երբեմ ըն բացակայ եմ քու արտէդ, ամբողջովին
ԿԸ վայելէ գեղեցկութեանդ ու տարիքիդ, որովՀետեւ
Միչտ փորձությիւնն է Հետամուտ քեզ, ուր դուն կաս:
Ազնիւ էս դուն,
Հետեւաբար միչտ գդրրաւել քեզ կը ցանկան. գեղեցիկ է,
Այդ պատճառով դուն Թիրախ ես Հիացումի։ կին մը երբոր
Սիրաբանի, ո՞ր կնոֆ-զաւակ պիտի լրքէ զայն դառնացած
Առանց անոր տիրանալու:
Ափառ՛ս ինծի Բայց տակաւին
իւք գրաւած տեղըս Հանդուրժել գուցէ կրնաս, մանդիմանել
Փեղեցկութիւնդ ու պրտրտկան պատանությիւնդ, որոնք ըզքեզ
կառաջնորդեն ըմբոստութեանը մէջ իրենց, մինչեւ այնտեղ
Ուր պարտաւոր ես բացատրել երկ-կողմանի նչմարտութիւն.
Ինքնակամության ձեռքով արարված մեղքերն անհամար,
Երբ քո սիրտը ինձ իրենից հաճախ հեռու է մղում,
Քո գեղեցկությանն ու տարիներին այնքա՜ն են հարմար,
Քանզի հմայքն է դեռ ջահելությամբ քեզ գայթակղում:
Դու այնքան ես հեզ, որ նայողը քեզ ընկճել կուզենա,
Այնքան գեղեցիկ, որ ստիպում ես միայն հարձակվել.
Իսկ կնոջ կրքոտ սիրատածությանն ո՞վ կդիմանա,
Ոչ մի մոր զավակ դեռ մերժել նրան չի համարձակվել:
Եւ սակայն ինչո՞ւ չհանդուրժեցիր իմ օջախն անմեղ,
Չնախատեցիր պերճությունդ եւ տարիքդ անբաւ,
Որ իրենց անսանձ ցանկասիրությամբ քեզ տարան այնտեղ,
Ուր դու ստիպված երկու խոստումից դարձար ուխտադաւ.
Նրա՛ն դավեցիր` քո գեղեցկությամբ խելքից հանելով,
Եւ քե՛զ դավեցիր` ինձ քո պերճությամբ դավաճանելով:
Լա´վ եմ հասկանում, որ երբ կողքդ չեմ, գոռ ու սրբազան
Կիրքն ազատության քեզ ստիպում ա — լիքը մեղք գործես,
Մանր, աննշան, ջահելին սազող սխալ այլազան,
Կրքահույզ ու ջերմ, որ անպակաս են, ինչ էլ որ փորձե´ս:
Ախր շա´տ ես մեղմ, համ էլ դյուրաթեք: Բա ուժ կմնա՞,
Երբ քու հմայքը հենց քե´զ ա դարձնում թիրա´խ գրոհի:
Ո՞ր կնոջ որդին կնոջ գրոհին կարա դիմանա,
Որ իր նվաճած գոռ միջնաբերդը հետ տա կամ զոհի:
Ախր կարա´յիր, բերդս չառնեիր: Զսպեիր հետին
Մտքերդ ջահել, թովչանքդ ըմբոստ, սերըդ տենդահար:
Բայց էս ուղին քեզ, կամա ակամա, բերեց է´ն կետին,
Որ դու ստիպես — ուխտազանց դառնա էրկո´ւ սիրահար —
Մեկը սիրուհո´ւս, ում դո´ւ թովեցիր քու չքնաղ տեսքով,
Ու հենց քեզ, սիրո … հավիտյան ուխտի սուտումուտ խոսքով:
Ազատության գործած քնքուշ մեղքերը,
Երբ մերթ բացակայում եմ քո սրտից,
Քո պերճանքին ու տարիքին վայել են․
Հեռու չէ գայթակղանքը դեռ քեզնից:
Բարի ես դու, ուստի եւ քեզ հաղթում են,
Չքնաղ ես դու, եւ պաշարում են քեզ․
Ո՞ր այրը, երբ մի կին հետամտում է,
Մինչ նե հաղթի, թթված կանցնի անտես:
Բայց դու կարող էիր տարածքս չմտնել,
Սաստել պերճանքդ, հեշտասեր տարիքդ,
Որ քեզ անսանձ տանում էին այնտեղ,
Ուր դու խախտում ես այս երկու դաշինքը․
Իր՝ պերճանքով իրեն գայթակղելով,
Քո՝ պերճանքով ինձ դավաճանելով: