Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Thy glass will show thee how thy beauties wear,
Thy dial how thy precious minutes waste,
The vacant leaves thy mind's imprint will bear,
And of this book, this learning mayst thou taste:
The wrinkles which thy glass will truly show
Of mouthed graves will give thee memory;
Thou by the dial's shady stealth mayst know
Time's thievish progress to eternity;
Look what thy memory cannot contain
Commit to these waste blanks, and thou shalt find
Those children nursed, delivered from thy brain,
To take a new acquaintance of thy mind.
 
These offices, so oft as thou wilt look,
Shall profit thee, and much enrich thy book.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Քո հայելին ցույց կտա քեզ, ինչպես են քո հրապույրները մաշվում,
Քո ժամացույցը՝ ինչպես են քո թանկարժեք րոպեները սպառվում,
Մաքուր թերթերը, քո հոգու կնիքը կկրեն,
Եւ այս գրքից, այս խրատը դու կարող ես ճաշակել․
Կնճիռները, որոնք քո հայելին ճշմարտացի կցուցադրի
Երախաբաց շիրմի մասին քեզ կհիշեցնեն,
Դու ըստ ժամացույցի ստվերի աննկատ կարող ես իմանալ
Ժամանակի գողիգող շարժումը դեպի հավերժություն․
Տես, ինչը քո հիշողությունը չի կարող պարունակել
Հանձնիր այս դատարկ թղթերին, եւ դու կգտնես
Այդ երեխաներին սնուցված, թողարկված քո մտքից,
Ստանալու նոր ծանոթություն քո հոգու հետ։
 
Այդ ծառայությունները, որքան հաճախ որ դու նայես,
Քեզ շահույթ կբերեն եւ զգալիորեն կհարստացնեն քո գիրքը։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Քո հայելին ցույց կտա, թե ինչպես են խամրում քո գեղեցկությունները,
Քո արեւային ժամացույցը՝ քո թանկ րոպեների կորուստը.
Իսկ այս դատարկ էջերը կկրեն քո մտքերը,
Եվ այս գրքից դու կքաղես իմաստուն ուսուցում:
Այն կնճիռները, որոնք քո հայելին ճշմարտապես ցույց կտա,
Քեզ կհիշեցնեն բացված գերեզմանների մասին.
Իսկ ստվերի դանդաղ շարժումը ժամացույցի վրա
Ցույց կտա Ժամանակի գողունի ընթացքը դեպի հավերժություն:
Այն ամենը, ինչ քո հիշողությունը չի կարող պահել,
Հանձնի՛ր այս դատարկ թղթերին, եւ դու կտեսնես
Այն մտքերը, որոնք ծնվել են քո սեփական ուղեղում,
Նորից հանդիպելով քեզ՝ որպես նորածին զավակներ:

Այս զբաղմունքը, եթե հաճախ կատարես այն,
Մեծ օգուտ կբերի քեզ եւ կհարստացնի քո գիրքը:

Հայելին ցույց կտա քեզ գեղեցկությունըդ նախկին,
Ժամացույցը՝ վատնո՛ւմը թանկ ու միա՜կ քո կյանքի,
Այս էջերը կկրեն կնիքը քո խոր մտքի
Եւ նրանցից կքաղես այս խրա՛տը թանկագին.—
Այն կնճիռնե՛րը, որ դու հայելու մեջ նկատես,
Կհուշե՛ն, թե կյանքն, ավա՜ղ, դեպի շիրիմ է տանում.
Սլաքների աննշմար շարժումի մեջ կտեսնես,
Թե ժամանակն ինչպե՜ս է դեպի Հավերժն ընթանում:
Ա՜յն, ինչ դժվա՜ր է պահել հիշողության պահեստում,
Վստահի՛ր այս էջերին,— որպեսզի վաղը գտնես,
Քո մտքերից շունչ առած զավակներին իմաստուն,
Եւ նրանցով,— ի՜նչ ուզես — վերհիշեն ու ճանաչեն:

Ժամացույցի՛ն, հայելո ՜ւն ինչքան հաճախ դու նայես,
Այնքան եւ գի՛րքդ գրվող, եւ դու ի նքդ կշահես:

(89) Հայելիդ պիտի քեզի անպայման ցոյց տայ Թէ ինչպէս
Գեղեցկութիւններդ կանցնին, կը մաչին, քու ժամացույցն ալ՝
ԹԷ քու Թանկագին վայրկեաններդ ինչպես զուր կբ վատնըւին.
Թափած տերեւները պիտի կԸՐԵՆ դրոչմը քու մտջին,

Եւ դուն այս գիրքէն պիտի կարենաս ուսանելի այս
Ճաչակն ըստանալ: Հ կնճիոներըն այն զորս քու Գայելին
Գիտի փակապէս աչքիդ դեք ցոյց տալ, քեղ մարան
Պիտ վերբերէ բաց գերեզմաններն:
Դուն ժամացոյցիդ
Ըստուերոտ դաղտնի արարքեն, պիտի գիտնալ կարենաս
Դեպ լաւերժութիւն ժամանակին դաղտ ու գաղտագողի
Ըեթացումն յառափ Ու անա, փեչ որ միտիդ իր պարունակով
Ու յիչողութիւնդ չի կրնար պաՀել եւ կամ պարփակել,
Ցանձնէ՚ այս Ճերմակ անպէտք Քջերուն, ու պիտի դտնես
Ոը Քու ուղեղին ծրնունդ, ու մտքիդ արնած զաւակներն,
Նոր ծանօԹությիւն քու մտքիդ մասին պիտի ըստանան:
Եւ այս պաշտօններն ու այս բարիքներն, այնքան յաճախ որ
Դուն պիտի դիտես, պիտի օգտակար քեզ Հանդիսանան,
Եւ աւելիով պիտի ճոխացնեն գիրքը Քու մտքին:
Աճթիլիաս

Հայելիդ կասի, թե ինչպես է քո պերճանքը թոշնում,
Թանկ վայրկյանների կորուստը կտա ժամացույցը քեզ.
Այս դատարկամեջ թերթիկներն են քո միտքը դրոշմում,
Եւ դու նրանցի՛ց պիտի ճշմարիտ խորհուրդը քաղես:
Երբ հայելու մեջ դու տեսնես դեմքիդ կնճիռները խոր,
Յիշիր, որ աշխարհն ամենքի համար գերեզման ունի.
Իսկ ժամացույցի աճապարանքը կհուշի քեզ, որ
Ժամանա կդեպ հավերժություն է վազում գողունի:
Այն ամենը, ինչ հիշողությունը անզոր է սնել,
Դու հանձնիր իմ այս դատարկ էջերին, այդժամ կստանաս
Այն մանուկներին, որոնք քո բեղուն ուղեղն է ծնել,
Եւ քո հոգու հետ դու կրկին անգամ կծանոթանաս:

Այսպես քո գործով եթե իմ տողերն ընթերցես կրկին,
Քեզ շահ կբերես եւ հպարտություն` իմ աղքատ գրքին:

Հայլիդ ցույց կտա, թե քու պերճանքը ո´նց ա թառամում,
Ու անսահման թանգ ժամ ու օրերը ո´նց են դառնում ծուխ,
Ու շուտով կզգաս — խոհերի´դ գիրքն ա արդեն զառամում,
Ու դաս կքաղես. «Մտքիս կրակը դառնում ա ածո´ւխ»:
Քու հայլու մեջի կնճիռ-ակոսը անշեղ կավետի,
Որ բաց ա արդեն քու գերեզմանի երախը դժնի:
Քեզ նշմար կտա ժա´մն արեւային. «Արդեն հավետի
Ճամփի´ն ես անդարձ, ու անըսպառ չի´ մասը քու բաժնի»:
Ուշադի´ր կարդաս հուշերիդ գիրքը, է´դ վախտ կիմանաս,
Էջե´ր կան դատարկ: Կան քու ուղեղի սանե´րը նախկին,
Մտքե´րդ մանուկ, արդեն անծանոթ — անմե´ղ, անվնաս,
Թեեւ հոգսածին: Ա´յ, էդ հոգսերի´ն տեր դառի կարգին:

Թե հա´ գուրգուրես սաներիդ մանուկ, կըլնես անկորո´ւստ,
Ու հա´մ կշահես, հա´մ գիրքդ կըլնի շքե´ղ ու հարուստ:

Քո հայելին կասի մաշվող պերճանքդ,
Ժամցույցդ՝ րոպեները քո սպառվող,
Թերթերը կկրեն հոգուդ տպվածքը,
Իսկ այս գրքում, դասեր կան խրատող․
Կնճիռք, որ հայելիդ կցուցադրի
Շիրմի երախը քեզ կհիշեցնեն,
Ծածուկ քայլերն էլ ժամցույցի ստվերի
Ժամանակի գող քայլը կմատնեն․
Տե՛ս, ինչ հիշողությունդ չպահի
Հանձնիր այս թղթերին, եւ կգտնես
Քո մտքերով սնված զավակներիդ,
Հոգուդ հետ նոր դաշինք կհաստատես։

Իրերն այդ, թե հաճախ դրանց նայես,
Շահույթ էլ կբերեն․ գրքիդ եւ քեզ։