Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
To me, fair friend, you never can be old,
For as you were when first your eye I eyed,
Such seems your beauty still. Three winters cold
Have from the forests shook three summers' pride,
Three beauteous springs to yellow autumn turned
In process of the seasons have I seen,
Three April perfumes in three hot Junes burned,
Since first I saw you fresh which yet are green.
Ah! yet doth beauty, like a dial-hand,
Steal from his figure, and no pace perceived;
So your sweet hue, which methinks still doth stand,
Hath motion, and mine eye may be deceived;
 
For fear of which, hear this, thou age unbred:
Ere you were born was beauty's summer dead.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Ինձ համար, չքնաղ ընկեր, դուք երբեք չեք կարող լինել ծեր,
Քանզի, ինչպես դուք էի՛ք, երբ առաջուց ձեր աչքը ես աչեցի,
Այդպիսին է, երեւում ձեր գեղեցկությունը դեռեւս: Երեք ձմեռ ցուրտ
Անտառներից թոթափեց երեք ամառների շքեղությունը,
Երեք հիասքանչ գարուն դեղին աշուն դարձած
Ընթացքում եղանակների ես տեսա,
Երեք ապրիլյան բույր երեք շոգ հունիսներում այրվեցին,
Այն պահից, երբ առաջուց ես տեսա ձեզ թարմ, որ դեռ կանաչ եք:
Ա՜խ, այնուհանդերձ գեղեցկությունը, ինչպես ժամի սլաքը,
Գողեգող հեռանում է իր թվից եւ քայլը չի ընկալվում.
Այսպիսով, ձեր քաղցր արտաքինը, որ ինձ թվում է կանգնած,
Շարժվում է եւ իմ աչքը կարող է խաբվել.
 
Վախենալով սրանից, լսիր սա, դու դար անծին.
Մինչ դուք ծնվել էիք, գեղեցկության ամառը մեռել էր:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Դու չես թոշնել, բարեկամ, դեռ չքնաղ ես ու անբիծ,
Ինչպես էիր առաջին մեր հանդիպման ժամանակ.
Երեք դաժան ձմռան ցուրտն ու բուքը դժնդակ
Դաշտ ու անտառ զրկեցին երեք ամռան պերճանքից:
Երեք չքնաղ գարուններ փոխարկվեցին մերկ աշնան,
Այն օրվանից, երբ տեսա քեզ առույգ ու պատանի.
Երեք հունիս այրեցին բույրը երեք ապրիլի,
Իսկ դու, ինչպես նախկինում, թարմագեղ ես դեռ այնքան:
Բայց հմայքը նման է ժամացույցի սլաքին,
Որ թեքվում է գաղտնորեն եւ անշարժ է միշտ թվում.
Տարիների հետքերը չեմ նկատում քո դեմքին,
Թեեւ դու էլ մաշվում ես եւ աննկատ փոփոխվում:

Արդ, իմացիր, թե որքան պերճ ամառներ բուրավետ,
Մինչ ծննդյան քո ժամը մահացել են առհավետ:

Իմ աչքին դու չե՜ս ծերանում երբեք, ազնի՛վ բարեկամ,
Եւ հիմա, ամբողջ երեք տարի անց, միշտ նո՜ւյնն ես թվում,
Ինչպես որ էի՛ր, երբ ես քեզ տեսա առաջին անգամ,
Եւ ինչպես հիմա կաս իմ սրտի մեջ ու իմ տողերում…
Երեք ձմեռ է թոթափել ամռան հանդերձանքը պերճ,
Երեք ծաղկավառ գարուն է դարձել դալկացած աշուն,
Երեք ապրիլի բուրմո՛ւնք է այրվել հունիսների մեջ,
Սակայն նո ւյնն ես դու,— գեղեցի՜կ, ջահե՜լ ու գարնանաշո՜ւնչ…
Գուցե նույնը չե՛ս, եւ փոխվո՜ւմ է քո դեմքն ու աղարտվում.
Բայց այնպես դանդա՛ղ, որ անտե՜ս է այդ շարժումն իմ աչքին,
Ժամացույցի զույգ սլաքների պես, որ անշարժ թվում,—
Շարժվո՜ւմ են սակայն ժամանակի հետ անցավոր կյանքի.—

Նորե՜կ սերունդներ, մինչ աշխարհ գայիք դուք գալիք դարից,—
Խամրե՜լ էր արդեն հմայքի ամառն՝ այդ շարժման ահից…

(87) տՔաղցըը բարեկամ, ինծի Համար դուն պիտ չը կարենաս
Երբեք Տերանալ, զի այնպէս ինչպես առաջին անգամ
Աչքըս Քեզ տեսաւ, քու դեղեցկութիւնըդ մինչեւ այսօր

Նոյնը կը մնայ Եղանակներու չրֆափոխութեամբ
Տեսեր եմ արդէն երեք տօթակէզ ամառներուն պերճ

Հրպարտութենէն երեք ցրտաչունչ 4ըրմեռներն ինչպես
Շատ բան թԹշթափեր, երեք գեղեցիկ գարուններ դեղին
Աչնան փվերածուեր. առաջին անդամ Քեզ ինչաէս տեսայ
Քու Թթարմութեան մէջ, այն օրէն ի փեր, երեք Ապրիլներ
Իրենց բոյրերով երեք Յունիսի Հուրով խանձուեցան,
Բայց դուն կը մընաս տակաւին դալար, եւ կանաչ ու թարմ:
Զերթ դեղեցկութիւնը անոր դէմ քէն, արեւ-ժամացոյց
Սրլաքի նման, գողնալ կը փոլանէ, բայց չի նչմարուիը
Ոչ մէկ քայլ առաֆ, նոյնպէս նաեւ քու դեմ ջիղ Քաղցըը գոյնն
Որ ինձ տակաւին կը Թըւի մնայուն, մԱ չարժունությիւնն
Ունի, եւ ուստի կրնայ իժ աչքիս խաբկանք պատճառել:
Եւ որուն փախէն, լո դուն ինծ ի. դուն տարիքդ մառնես
ԱՆՏ ին, անսերունդ. դուն դեռ չը ծնած, այդ գեղեցկութեան
Ամառն Էր մեռած:

Աճթիլիաս

Չքնա՛ղ բարեկամ, ինձ համար բնավ չես լինի դու ծեր,
Քանզի այն օրից, երբ աչքս տեսավ դեմքդ անթառամ,
Գեղեցկությունդ չի անյայտացել: Երեք ցուրտ ձմեռ
Բոլոր ծառերից ջնջեցին անհետ պարծանքը ամռան,
Երեք հեզ գարուն դեղնաթույր աշնան փոխակերպվեցին,
Եւ հաջորդեցին սառնաշունչ ու տաք ամիսներն իրար,
Երեք ապրիլյան բուրմունքներ երեք հունիս ապրեցին,
Իսկ դու քո տեսքով մնացիր էլի քնքուշ ու դալար:
Բայց պերճանքը քո, մի ժամացույցի սլաքի նման,
Սողում է թվից, եւ չեմ նկատում քայլերը անտես—
Անույշ երանգդ, որ թվում է ինձ թարմ ու աննման,
Փոխվել է գուցե, ու իմ աչքերը խաբվում են այնպես—

Սրանի՛ց սոսկա, եւ հավետ հիշիր, ո՛վ տարիք տկար.
Պերճության ամառն մեռած էր, նախքան դու աշխարհ եկար:

Սիրելի´ ընկեր, աչքիս երբեւէ չես դառնա պառավ,
Քանզի ի´մ համար միշտ նո´ւյնն ես մնում — առաջի´ն պահից,
Երբ երեք ձմեռ — երեք գոռ ամա´ռ խլեց ու տարավ,
Ու բան չմնաց էդ ամառների հպարտությունից,
Երբ երեք գարուն քիչ-քիչ ծերացավ ու դառավ աշո´ւն,
Երբ աչքերիս դեմ եղանակներն են փոխվում անընդհատ,
Երբ երեք հունիս երեք ապրիլի´ բույրն էին մաշում,
Իսկ դո´ւ, է´ս պահին, էլի կանա´նչ ես, էլի հարազա´տ:
Բայց, ախր, մե´կ ա, գեղեցկությունը, թեկուզ աննշմար,
Ժամսլաքի պես թի´վ ա կուլ տալի ու անէանում:
Քու բույր ու գույնի անշարժությունը աչքերիս համար
Գուցե խաբկա՞նք ա, գուցե էս է՞լ ա քիչ-քիչ հնանում:

Ա´յ, էս վախից էլ ասում եմ հիմի. «Ապագա դարեր,
Գոռ գեղեցկության — դարը ամառվա —առաջվա´ դար էր»:

Դուք ինձ համար, չեք ծերանա երբեք,
Եւ նույնն եք, ինչ, երբ մենք իրար տեսանք,
Նույն գեղությամբ: Եւ ցուրտ ձմեռ երեք
Ծառից գցեց երեք ամռան պերճանք,
Երեք չքնաղ գարուն աշուն դարձած
Տեսա ես եղանակների վազքում,
Երեք հունիս՝ երեք ապրիլ այրված,
Անցան, ինչ ես տեսա ձեզ թարմ, ծաղկուն:
Գեղանքը բայց, ժամի սլաք ինչպես,
Անցնում է գողեգող, կարծես սառած.
Եւ քաղցր տեսքն էլ ձեր, կանգնած ասես,
Ունի շարժում՝ աչքիցս վրիպած.

Եւ քեզ ի վախ, լսիր սա դար գալիք.
Մինչ ձեզ մեռավ ամառը գեղեցիկ: