Եթե դու ապրես այն երջանիկ օրը տեսնելու,
Երբ անողոք Մահը կծածկի իմ ոսկորները հողով,
Եվ պատահաբար նորից կարդաս իմ այս անհմուտ տաղերը,
Որոնք քեզ է թողել քո մահացած ընկերը սիրով,
Համեմատի՛ր դրանք գալիք դարերի լավագույն տաղերի հետ,
Եվ թեեւ նրանք կգերազանցվեն յուրաքանչյուր նոր գրչով,
Պահպանի՛ր դրանք իմ սիրո համար, ոչ թե նրանց հանճարի,
Որոնք գերազանցվել են ավելի երջանիկ մարդկանց բախտով:
Օ՜, այնժամ արժանացրո՛ւ ինձ այս սիրալիր մտքին.
«Եթե իմ ընկերոջ մուսան աճեր այս ժամանակների հետ,
Նրա սերը կծնե՛ր ավելի չքնաղ մի պարգեւ,
Որը կքայլեր ամենալուսավոր տաղերի հետ:
Բայց քանի որ նա մեռավ, իսկ բանաստեղծներն ավելի հմուտ են,
Ես կարդում եմ նրանց՝ իրենց ոճի համար, իսկ նրան՝ իր սիրո»:
Թե վկա՛ լինես վախճանին կյանքիս անցնող օրերի,
Երբ իմ աճյունը թաղվա՜ծ կլինի արդեն հողի տակ,
Եւ պատահաբար աչք նետես կրկին այն հին էջերին,
Ուր թողել է քո մեռած բարեկամն իր տողերն անտաշ,
Իրար կողքի դիր տողերն ի՛մ եւ նո՛ր բանաստեղծների,
Եւ ինչքա՜ն էլ որ նրանցը լինի իմից գերազանց,
Պահպանիր իմը հանուն մեր սիրո՛,— եւ ոչ թե… ձեւի՛,
Թեկուզ եւ նրանք անկատա՜ր թվան եւ կամ՝ դարն անցա՜ծ:
Իրար կողքի դիր եւ շնորհի՜ր ինձ այս խոսքը սրտանց,—
«Եթե բանաստեղծ իմ բարեկամը լիներ կենդանի,
Ոչինչ չէ՜ր հասնի սիրո երգերին նրա ստեղծած,
Եւ անմրցելի՜ կլիներ նրա մուսան անվանի…
Գուցե նորերը նրանից լա՜վ են հանգ ու վանկերով,
Բայց նրանց ոճի համա՛ր եմ կարդում, իսկ նրան՝ սիրո՛…»:
(47) Եթէ հանդուրժես՝ լիովին իմ գոհ յղփացած օրուան,
Երբ այդ թշուառ Մահն փոշիով ծածկէ ոսկորներս ամբողջ,
Եւ դուն դիպուածով կարենաս կրկին աչքէ անցընել
Այս խեղճ ու անտաշ տողերն՝ քու մեռած, սիրահար տըղուն,
Բաղդատէ զանոնք բարելաւումին հետ ժամանակին:
Ուրիշ գըրիչներ զանոնք մինչեւ իսկ թէ գերազանցեն,
Պահէ դուն զանոնք իմ սիրոյս համար, ոչ թէ յանգերուն․
Անոնք երջանիկ մարդոց հասակէն աւելի բարձր են։
Օհ, շնորհէ դուն ինձ գոնէ սիրելի մըտածումն այս սոսկ․—
«Ներշնչող մուսան իմ բարեկամիս թէ աճէր՝ աճող
«Այս տարիքին հետ, ասկէ աւելի աիրելի ծընունդ
«Մը պիտ՚ պարգեւէր, քայլելու համար հաւասար շարքով,
«Նոյնքան օժտըւած, ըսպառազինուած գիտելքիներով։
«Բայց իմ մահէն վերք, եւ բանաստեղծներն այս կը հաստատեն,
«Անոնց գրուածքներն՝ լոկ իրենց ոճին, իակ անոր գրածներն՝
«Իր սիրոյն համար եւ պիտի կարդամ մասնաւորապէս»
Երբ ողջ կլինես, իսկ ես` հեռացած վաղ, անժամանակ,
Երբ ոսկորներս պատած կլինի մահը մոխիրով,
Երբ պատահաբար ընթերցես դու այս տողերը դատարկ,
Որ քո ննջեցյալ երկրպագուն է քեզ թողել սիրով,
Դու ժամանակի՛ քերթողների հետ բաղդատիր նրանց,
Ու թեեւ նրանք այնքա՜ն կզիջեն ուրիշի գրչին,
Անշուք երգերս պահպանիր հանուն ի՛մ սիրո անանց,
Քանզի ոչ մեկին չեն հաղթի նրանց հանգերը չնչին:
Եւ այդ ժամանակ այս միտքն իմ մասին դու բարեհաճիր.
«Թե բարեկամիս մուսան էլ աճեր ժամանակի հետ,
ե՛լ արժանավոր տողեր կկերտեր նրա սերն անծիր
Եւ ժամանակի հանճարների մեջ կլիներ հավետ,
Բայց զի նա չկա, եւ կան նրանից զորեղ պոետներ,
Կ`ասեմ, որ նրանց տողերում կա ոճ, իսկ նրա մոտ ` սե՛ր»:
Երբ ոսկորներըս մահն առնի սարքի շիրիմի գերին,
Կարո´ղ ա հետո երբեմն հիշես կյանքս ինքնաբավ,
Կարո´ղ ա նայես մեռած սիրելուդ անշուք հանգերին,
Երբ ինքս չըլնեմ, վերանամ, գնամ, դառնամ հող ու կավ,
Ու համեմատես նոր պոետների գոռ վանկերի հետ,
Ու եթե ասես. «Անշո´ւք են սրանք, նորե´րն են վսեմ,
Ընտի´ր են գրում նոր պոետները, գրում են վարպե´տ»,
Ուրեմըն, տողիս սերը չե´ս զգում: Քեզ էլ ի՞նչ ասեմ:
Բայց պատի´վ արա սիրելուդ անցյալ, մի պահ մտածի.
«Թե որ իր Մուսան էս նոր դարի հետ համընթաց քայլեր,
Պտուղն իր գրչի կըլներ առավել, քան թե էղածի,
Որովհետեւ սիրելուս տողերին միայն սե´ր կվայելեր,
Ես էլ, ուրեմըն, կկարդամ սրանց ո´ճը նորահյուս,
Ու հանգ ու վանկի սե´րը անարատ՝ մեռած սիրելուս»:
Թե դու ապրես իմ օրը հատուցման,
Երբ Մահն իմ ոսկրերին մոխիր կածի,
Եւ կնայես հանկարծ կրկին անգամ
Տողերն անկոփ՝ ննջած քո սիրակցի,
Օրվա լավ երկերին դու բաղդատիր,
Ու թող զիջեն դրանք այլոց գրչին,
Պահիր հանուն սիրուս եւ, ոչ հանգի՝
Գերազանցված ոճով ավել նրբին։
Այդժամ պատվիր ինձ այսպիսի մտքով․
«Թե մտերմիս Մուսան դարով աճեր,
Ավել քան սա կաներ նա իր սիրով,
Ավել զինված շարքում նա կքայլեր․
Բայց նա մեռավ, եւ կկարդամ այսու,
Նրանց՝ ոճի համար, իրեն՝ սիրու»։