Ինչպես ալիքներն են շտապում դեպի ավազոտ ափերը,
Այդպես էլ մեր րոպեներն են սլանում դեպի իրենց վախճանը,
Ամեն մեկը փոխարինում է իրեն նախորդողին,
Եվ հաջորդական շարժումով բոլորն առաջ են տենչում:
Ծնունդը, որ մի ժամանակ լույսի մեջ էր թաթախված,
Դանդաղ աճում է, հասնում իր փառքի գագաթնակետին,
Բայց իսկույն խավարումներն են հարձակվում նրա վրա,
Եվ ժամանակը խլում է այն, ինչ տվել էր նրան:
Ժամանակը ակոսում է երիտասարդության ճակատը,
Եվ փորում է խոր խրամներ գեղեցկության դաշտում,
Սնվում է բնության ամենաթանկ գանձերով,
Եվ ոչինչ չի մնում կանգուն նրա մանգաղի դեմ:
Բայց իմ տողերը կապրեն գալիք ժամանակների համար,
Եվ կգովերգեն քո գեղը՝ ի հեճուկս մահվան դաժան ձեռքի:
Ինչպես ալի՛քն է զարկվում ծովի ժայռոտ ափերին,
Ճիշտ այդպե՛ս էլ, մեր կյանքի վայրկյանները նոր ու հին.
Մեկը մեկին հրելով եւ տեղ տալով նորերին,
Սուրում են ու սլանում դեպի ափերը մահի…
Նորածինը լույսերի բուն կենտրոնո՛ւմ է ծնվում,
Թագադրվում պսակով հասունության ու փառքի,
Սակայն խավարը նրա փառքի դեմ դա՜վ է լարում,
Ժամանակը՝ ե՜տ խլում իր պարգեւը թանկագին:
Նա զարկում է չար նետով ջահելության պսակին,
Գեղեցկության սեգ ճակատն ակոսներո՜վ է պատում,
Սնվում կյանքի, բնության զավակներով եզակի,
Եւ ոչինչ չի՜ դիմանում նրա դաժան գերանդուն…
Սակայն իմ երգը կապրի՛ ու կհասնի գալիքին,
Ամփոփած իր տողերում քո անվան փա՛յլը, անգին:
(118) Ալիջներն ինչպես կը խուժեն դէպի աւազ-խճաքար
Լայն ծովեզերքներ, փայրկեաններըն մեր նոյնպէս կը չտապեն
Դեպ փախճանական նպատակն իրենց, իւրաքանչիւըն իր
Տեղը փոխելով անոր Հետ՝ իրմէ առաջ որ կերթա,
Այսպեսով ամէնքը լաֆորդական տքնութիւններով կը Ժրցին դեպի
ծառաջ ընթանալ:
Լոյսի ովկիանին մէջ որ ողողուի,
Նորածնունդին Հեչտ է սողալ վեր դեպ Հասունութիւն,
Փառքովը որուն կը Թաղադրուն, որուն փառքին դէմ
Նենգ խաւարումներ պիտի պայքարին, եւ ժամանակն այն
Որ ձասունույթյիւնն էր ապաճուված, իր տրւածն Հիմա
Ինք մ ոչնչացնէ։
ժամանակն այսպէս կը ցըցամժխէ
Փթթումն ու ծաղկումը պարմանութեան, էւ դեղեցիկին
Ճակտին զուդաԳեռ. խորչոմները ան խոր-խոր կը պեղէ,
եւ վը սրնանի միայն Հաղուագիւտ ու Թանկ բաներով
Իրաւ բրնութեան, ինչ որ դիմանալ ու կանգուն. մնայ՝
Անռը մանդաղին Հունձքեն ազատել պիտ չը կարենալ
Սակայն կը լուսամ ժամանակներու ընդդէմ քերթուածն իմ
Պիտի դիմանալ, գոփվաբանելու Քու արժանիքներդ,
Հակառակ անոր անդութ ու ճնչող կործանիչ 4եռքին։
Ալիքների պես, որ դեպի իրենց ափերն են վազում,
Մեր վայրկյանները գնում են դեպի վախճանն անճանաչ.
Ամեն մե կիր կորած նախորդի տեղն է գրավում
Եւ հաջորդական նկրտումներով սլանում առաջ:
Ամեն մի ծնունդ, որ տեսավ լույսի ովկիանը վառ,
Հասունության հետ հասնում է նրա լուսավոր թագին,
Բայց խավարն աղճատ հաղթում է նրա պարծանքը կայտառ,
Եւ ժամանա կկործանում է իր պարգեւը անգին:
Ժամանակն այդպես ծաղկունքն է խոցում պատանեկության
Եւ գեղեցկության ճակատին փորում խորշեր զուգահեռ,
Յոշոտում է նա հազվագյուտ գանձը վսեմ բնության.—
Նրա գերանդին աշխարհում ոչինչ չի խնայել դեռ,
Բայց տողերը իմ չե՛ն ընկնի նրա հարվածից դաժան,.
Եւ իմ երգերում դու միշտ կլինես գովեստի արժան:
Մեր ունայն կյանքի պահերը հերթով անցնում են առաջ,
Ալիքների պես, խփում մեկ սալին ու մեկ էլ սանդին,
Հրհրում իրար, տեղերը փոխում ու լալահառաչ
Կռվում ու նայում, թե երբ ա գալու էդ սեւ´ գերանդին:
Հենց որ մանուկը արեւ ա տենում, սողում ա կամաց,
Որ հետո հասնի փայլուն զենիթին ու հա´ պայքարի
Արեւ ու լուսնի խավարմունքի դեմ, բայց բախտն անիմաց —
Պատի շարերին քար է´լ չի թողում, որ հենվի քարի:
Ժամանակը սեւ — քանդո´ւմ ա ծաղկուն այգին ջահելի,
Չքնաղ ճակատին փորում ա բազում անճոռնի ակոս,
Հափռում ա ամմե´ն վսեմը պայծառ — տանի´, վայելի:
Գերանդուց հետո ժառանգ ա մնում մեննա´կ քարաքոս:
Բայց թո անվողոք — կամ էլ չա´ր ըլնի կմախք գերանդին —
Գիրըս քու գովքը, մե´կ ա, կտանի դարերից անդին:
Ինչպես շարժվում են ալիքներն առ ափ,
Այդպես դեպ վերջ շտապում են րոպեները,
Հաջորդներին զիջում են տեղը շտապ,
Հերթով ձգտում առաջ՝ ժողված ջանքերը։
Ծնունդը, հենց որ լույսն է մեծ տեսնում,
Սողում է դեպ արբունք, իսկ երբ հասնում է,
Խավարումներն են իր փառքին զարկում,
Եւ Ժամանակն ընծան իր կործանում է։
Խոցում է նա ծաղկունքը պարմանի,
Փորում է ակոսներ՝ պերճ ճակատին,
Ուտում ծնած իր գանձը գեղանի,
Եւ չի թողնում ոչինչ իր գերանդին։
Բայց դեպ գալիքը տաղն իմ կտանի,
Քո գովքը․ ինչ էլ ձեռքն իր չար անի։