Որքա՜ն ծանր է իմ ճամփան առաջ ընթանում,
Երբ այն, ինչ ես փնտրում եմ (հանգիստ ու դադար),
Սովորեցնում է ինձ այդ հոգնածության մեջ ասել.
«Այսքան մղոններ են բաժանում ինձ իմ ընկերոջից»:
Այն նժույգը խեղճ, որ կրում է իմ ծանրությունը,
Դանդաղ քայլում է իմ վշտի ծանրության տակ,
Կարծես բնազդով գիտի այն խեղճ կենդանին,
Որ իր հեծյալը չի սիրում արագություն՝ հեռանալով քեզանից:
Արյունոտ խթանը չի կարող նրան ստիպել շտապել,
Որը երբեմն զայրույթով մխրճվում է նրա կողերի մեջ,
Որին նա պատասխանում է լոկ մի ծանր հառաչանքով,
Որն ավելի խորն է խոցում իմ սիրտը, քան խթանը նրա մարմինը:
Քանզի այդ նույն հառաչանքը հիշեցնում է ինձ,
Որ իմ վիշտը առջեւում է, իսկ իմ ուրախությունը՝ հետեւում:
Որքան ծա՜նր է ճամփորդել, ինքս ինձ իզուր խաբելով,
Թե ես հանգի՜ստ կգտնեմ քո սիրուց ու քեզանից,
Երբ այդ հանգի՛ստը անգամ խրատո՜ւմ է, հուշելով
«Անցած ամեն մի մղոն զատո՜ւմ է քեզ նրանից…»:
Ձին հազի՜վ է երերում իր կրկնակի բեռի տակ,—
Չէ՞ որ եւ ի՛նձ է տանում եւ ծա՜նր բեռն իմ լացի,—
Կարծես նա՛ էլ է զգում, որ գործ չունե՜մ էլ շտապ,—
Ո՞ր հիմարն է շտապում հեռանալ իր սիրածից…
Էլ ոչ հորդո՛րն է օգնում, ոչ՝ մտրա՛կը շառաչուն,
Որն իջնում է ցասումով ձիու կապտած գավակին,
Եւ խուլ տնքո՜ցը ձիու ինձ ավելի՛ է տանջում,
Քան թե ձիուն՝ կատաղի հարվածնե՛րը մտրակի.—
Չէ՞ որ տնքոցը այդ խուլ ինձ այն մտքին է բերում,
Թե… դեպի վի՜շտն եմ գնում,— բախտը թողած ետեւում…
(34) Ի՜նչ տանըր սրտով ես կը ճամբորդեմ այս ճամբուն վըրա,
Երբ այն՝ ինչ որ ես կը հետապնդեմ (իմ յոգնեցուցիչ
Այս ճամբորդութեան աւարտին հասնիլն կարելի փութով),
Խաղաղ այդ միտքին, հանգիստ այդ մարմնին կը սորվեցնէ
Ըսել. «Մինչ այս վայրն՝ մղոններն չափուած են բարեկամիդ
Կայքէն հաշուելով։»
Զիս իր կըռնակին կըրող կենդանին, յոգնած տանջանքէս
Եւ իմ տրտունջէս, կը յառաջանայ դանդաղ բայց հաստատ,
Կըրելու համար ներսիդիս դիզուած ճնշող ծանրութիւնս։
Կարծես բընազդով՝ թշուառ կենդանին գիտեր՝ զինք վարողն
Չէր սիրեր քեզմէ ըշտապ հեռանալ արագ վազելով:
Մխթող ասպանդակն չէր կրնար մղել զայն յառաջ, արագ,
Բարկութիւնն երբոր երբեմըն անոր մորթին մեջ մըխեր,
Որուն՝ ծանրահեւ խոր մըռըլտուքով կը պատասխանէր,
Որ ինձ կը թըւէր աւելի սուր ցաւ անոր արտին մէջ,
Քան իր մորթին մէջ մխուող ասպանդակն։
Նոյն այդ մըռըլտուքն ինձ յուշել կուտայ. «Վիշտերս պիտի գան.
Անոնք առջեւն են, ուրախութիւններս ետեւ կը մընան։»
Որքան ծանր եմ այս ճանապարհներով ընթանում առաջ,
Երբ ճամփորդության վախճանը բնավ չի մոտենում ինձ.
Այլ շունչ առնելու մտքերն են միայն գալիս ընդառաջ`
Ասելով, որ ես հեռանում եմ լոկ իմ բարեկամից:
Յոգնատանջ իմ ձին տանում է մեջքին վիշտը ուժասպառ,
Եւ օրորվելով նրա բեռան տակ առաջ չի գնում.
Ասես բնազդով հասկացել է այս կենդանին թշվառ,
Որ չեմ շտապում, երբ ինձ քեզանից հեռու են տանում:
Այս արյունածոր խթանը նրան չի մղում առաջ,
Երբ ես չարացած ձաղկում եմ ամուր կողերը նրա,
Որպես պատասխան` արձակում է նա մի ծանր հառաչ,
Որ խթանից էլ խոր վերք է թողնում իմ սրտի վրա,
Քանզի այդ ձայնից իմ միտքը միայն այս է հետեվում.
Վիշտը` իմ առաջ, իսկ խնդությունը մնաց հետեվում:
Ախր ծա´նր ա ճամփորդությունս, ծանր ու երկար,
Որովհետեւ հակառակ իմ ըսպասածին, ճամփիս հենց վերջում,
Իմ հոգնությունն ու — բեռը խոնջանքի — ասում են. «Տեսա՞ր,
Էս հեռվությունը քու սիրեցյալից — հենց քե´զ ա զեղչում»:
Էս անասունը տանում ա բեռը հեծյալի «ախ»-ի:
Դանդա´ղ ա էթում, ոտըս ինչքան էլ իրան խթանի,
Ասես բնազդով, լուռ հասկանալով պատճառն իմ վախի —
Ինքն է´լ չի ուզում ընկերոջիցս ինձ հեռու տանի:
Էս խթանն արնոտ — ձիուս չի´ մղի, որ առաջ էթա:
Իմ ցավը արդեն — շատ խորն ա խոցե իրա´ հաստ կաշին:
Ձիուս հառաչը ոնց որ ի´մ ցավին խուլ պատասխան տա,
Ինչի համեմատ խթանը ոնց որ մի ճիպո´տ կամ շի´վ:
Բա էլ ո´նց չզգամ, որ էլ բան չկա´ արդեն խնդալու:
Խինդը անցյա´լ ա, այնինչ ցավերս — նո´ր են թնդալու:
Որքա՜ն դժվար եմ ես շարժվում ճամփով,
Երբ որ գիտեմ․ ճամփորդության վերջում
Հանգիստն ու քունը ինձ կասեն ցավով,
«Քո ընկերից մղոնք են քեզ զատում»:
Եւ իմ ողբից արդեն հոգնած իմ ձին,
Կրում է, քարշ գալով, հոգուս այդ բեռը,
Կարծես հուշել է մի բնազդ խեղճին․
Որ չեմ շտապում քեզնից այս հեռուները.
Եւ չի մղում նրան արնոտ խթանը,
Որ մերթ զայրույթն է կողը իր խրում,
Եւ խոր հառաչն է, սոսկ, իր պատասխանը,
Որ խթանից ցավոտ է ի՛նձ խոցում․
Զի այդ հառաչն է ինձ անվերջ հուշում.
Իմ վիշտն առջեւն է, խինդը` ետեւում: