Օ՜, իմ սերը մի՛ կոչեք կռապաշտի ցնոր սեր,
Եվ ոչ էլ կուռք անվանեք բարեկամին իմ անդին.
Իմ հոգեբուխ երգերը՝ զեղուն սիրով կաթոգին
Պիտի նրան, լոկ նրան փառաբանեն ձիգ դարեր:
Գեղեցիկ է նա այսօր, հրապուրիչ, վեհապանծ,
Եվ պետք է որ նա վաղն էլ մնա այդպես անսայթաք,
Եվ տաղերս նրա ջերմ, անկեղծ սիրուն նվիրված,
Նորույթները զանցառած՝ ընտրում են միշտ լոկ մի նյութ:
«Հմայք, բարություն, մաքրություն», ահա նյութս բովանդակ,
«Հմայք, բարություն, մաքրություն», ահա բառերն իմ տարբեր,
Որ դարձել են իմ գրչին իբրեւ միակ փոփոխակ,
Ուր վատնում եմ մտքերս՝ այլ նյութերին անտարբեր:
Երրորդությունն այս հրաշք երկար ապրեց առանձին,
Բայց ի վերջո խտացավ ձիրքերի մեջ մի անձի:
Թող իմ սերը ոչ հեթանոս կոչվի, ոչ էլ՝ մեղավոր,
Ոչ էլ՝ հավատքի ու պաշտամունքի կո՛ւռք երանավետ,
Լոկ այն պատճառով, որ իմ երգերն ու ձոները բոլոր
Մեկի մասի՛ն են ու ձոնված մեկին՝ այժմ եւ հավետ:
Բարի՜ է սերն իմ այսօ՛ր, վա՛ղը եւ բարի՝ հավիտյա՛ն,
Եւ հավատարի՛մ եւ գեղեցի՛կ ու հմայքներով լի՛…
Ուստի իմ երգը մի իմա՛ստ է լոկ շեշտում էական,
Մի կողմ նետելով անկարեւո՛րն ու հե՜շտ իմանալին…
«Բարի՛, Գեղեցի՛կ եւ Հավատարի՛մ»— ահա՛ այն ամենն,
Ինչ ասում եմ ես՝ փոխած ձեւե՛րը հանգի ու բառի,—
Երրորդությունն այդ տեսնելով մեկի՝ իմ սիրելու մեջ,
Եւ նրան կոչած «Բարի՛, Գեղեցի՛կ ու Հավատարի՛մ»:
Զատվա՜ծ էին ցարդ Հավատարի մն ու Գեղեցի՛կ-Բարի՛ն
Եւ նո՜ր են միայն միացել սրտում մի սիրահարի:
(56) Ոչ ալ աիրելիա՝ իբրեւ մի կուռքի լոկ ցուցադրութիւն,
Հաւասարապէս մէկին են ուղղուած, եւ անոր մասին,
Եւ այժըմ նոյնպէս, մինչեւ յաւիտեան պիտի նո՛յն մրնան։
Այսօր աները իմ ազնիւ է այնպէս, եւ վաղը նոյնպես
Ազնիւ պիտ լինի, եւ դեռ տեւապէկս՝ Հրաչալիօրեն,
Եւ Ժիչտ դերազանց: Ուստի Քերթուածն իմ սաճմանափակուած
Ա փոփախութնան մասին պիա՚ լինի արտայայտելրվ
Մի միայն մէկ բան, տարբերութիւնները դուրտ թողնելուի
Գեղեցիկ, բարի, նաեւ ճչմարիտ» կէտերն են ամբողջ
Նկարագրում իս. «Գեղեցիկ, բարի, նաեւ ճչմժարիտ,»
Ֆարբերակելով ասոնց պես ուրիչ բոլոը բառերեն.
Ա» մոփոախութոն մէք էր կայանայ Հրնարքե իմ գիւաին,
Մեկի մէջ այսպես երեք տարբեր նիւթ, որ Հրրաչալի
Ֆեսադաչտ կուտայ, զայն տեսնել դիտող եւ ըժբոնողին:
Գեղեցիկ, բարի, նաեւ ճչմարիտ» յաճախ են ապրած
հրարմ է անքատ: Այս այն երեքն են որ մինչեւ Հիմա
Մէն եւ նոյն անձին մէջ չեն բրնսկած, աթոռակալած:
Թող չասվի երբեք, թե սրտիս սերը պաշտամունք է սոսկ,
Թող իմ սիրելին չերեւա որպես մի դատարկ Աստված.
Չե՞ որ իմ հոգու ներբող, դրվատանք եւ ամեն մի խոսք
Իմ կյանքում միայն նրան են ձոնված, գրված ու ասված:
Բարի է սերս եւ հուր-յավիտյան բարի կմնա,
Անփոխ կլինի իր վսեմությամբ զարմանահրաշ.
Հավատարմությամբ սահմանափակված իմ երգերն անմահ
Մի նյութ են երգում` մի կողմ թողնելով նորույթներն անվարժ:
«Պերճ, բարի, սիրող»— այս է երգերիս անփոփոխ նյութը,
«Պերճ, բարի, սիրող»` ուրիշ բառերի փոխակերպվելով—
Ես այս կրկնվող փոփոխման մեջ եմ գտնում իմ գյուտը`
Նրանց մեկի մեջ, ըստ կարողության, արտայայտելով:
Պերճ, բարի, սիրող — առանձին էին նրանք դեռ երեկ,
Բայց միանալով` երեքը այսոր քո մեջ դարձավ մեկ:
Կռապաշտություն թո չհամարվի սերըս մշտագով,
Թո իմ սիրածը չհամարվի կուռք — հեթանոսական:
Չասեք, երգերս նման են իրար (գովքով ու հանգով),
Ձոնված միշտ մեկի´ն, միշտ մեկի´ մասին, հար ու մշտական:
Սերըս բարի´ ա, էսօր է´լ, վաղն է´լ, ծեգից իրիկուն,
Անդավաճան ա — ու մի արտառոց հրա´շք գերազանց:
Սրա´ համար ա երգերիս թեման էսքան հաստատուն,
Միամեղեդի, միանշանակ, անփոփոխ, անանց:
Չքնաղի, բարու ու ճշմարիտի — է´ս գովքն եմ անում,
Չքնաղի, բարու ու ճշմարիտի´ — կերպ-կերպ երգերով,
Բայց էությունը (բառից բառ ուրիշ), միշտ նո´ւյնն ա մնում,
Երեք էություն — մի ձուլվածքի մեջ, գույն-գույն ելքերով:
Չքնաղն ու բարին ու ճշմարիտը — ջոկ-ջոկ, առանձին,
Իհա´րկե, կա´յին, բայց չէ´ին տրվել մենակ մի անձին:
Թող չթվա, թե սերս կռապաշտ է,
Եւ ոչ էլ սիրելիս՝ մի կուռք դիտվի,
Զի, իմ բոլոր գովեստն ու երգն ասված են
Մեկին, մեկի մասին, եւ նույնովի:
Բարի է սերս այսօր, բարի է վաղը,
Միշտ հաստատուն, չքնաղ իր վեհությամբ.
Ուստի հաստատ են եւ իմ գովքն ու տաղը,
Մեկ բանն արտահայտում են նույնությամբ:
«Չքնաղ, բարի, ազնիվ»՝ ահա ողջ նյութը,
«Չքնաղ, բարի, ազնիվ»՝ այլ բառերով,
Եւ հենց այս փոփոխումն է ողջ իմ գյուտը,
Երեք նյութեր՝ մեկում, մի նոր կերպով:
«Չքնաղ, բարի, ազնիվ»՝ հաճախ մենակ,
Զի այժմ լոկ դարձան միաբնակ: