Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
O for my sake do you with Fortune chide,
The guilty goddess of my harmful deeds,
That did not better for my life provide
Than public means which public manners breeds.
Thence comes it that my name receives a brand,
And almost thence my nature is subdued
To what it works in, like the dyer's hand:
Pity me then, and wish I were renewed,
Whilst like a willing patient I will drink
Potions of eisel 'gainst my strong infection;
No bitterness that I will bitter think,
Nor double penance to correct correction.
 
Pity me then, dear friend, and I assure ye
Even that your pity is enough to cure me.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Ո՜հ, ինձ համար դուք Ճակատագրին կշտամբեք,
Մեղավոր դիցուհուն իմ վատ արարքների,
Որը ոչ մի էլլավ բանով իմ կյանքը չապահովեց,
Քան հանրային միջոցները, որոնք հանրային վարվելակերպ* են ծնում:
Այստեղից գալիս է այն, որ իմ անունը ստանում է դրոշմ,
Եւ համարյա այստեղից իմ բնությունը կլանված է
Նրանով, ինչի մեջ այն գործում է, ինչպես ներկարարի ձեռքը.
Խղճացեք ինձ ուրեմն, եւ ցանկացեք ես նորանամ,
Մինչդեռ ինչպես հոժարակամ հիվանդ ես կխմեմ
Դեղեր քացախից՝ ընդդեմ իմ ծանր վարակի.
Չի լինի դառնություն, որը ես դառնություն կհամարեմ,
Ոչ էլ՝ կրկնակի պատիժ՝ շտկելու համար շտկվածը:
 
Խղճացեք ինձ ուրեմն, թանկագին ընկեր եւ ես հավաստիացնում եմ ձեզ
Նույնիսկ այդ ձեր խղճահարությունը բավարար է ինձ բուժելու համար:
 
* Որոշ մեկնիչներ այս «հանրային միջոցների» եւ «հանրային վարվելակերպի» տակ տեսնում են դերասանական կամ թատերագրական՝ «ցածր», «հանրային» մասնագիտության ակնարկ։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ի նշան այն սիրո, որ իմ հանդեպ դու ունես,
Հանդիմանիր մեղքերիս աստվածուհուն հանցապարտ,
Ով դարձրեց ինձ դժբախտ, թափառական մի աղքատ,
Որ հանրության քմայքից ողորմություն հայցեմ ես:
Ահա ինչու անունս, ներկարարի ձեռքի պես,
Միշտ կրում է խարանը իմ նզովյալ արհեստի,
Արդ, ինձ խղճա՛, սիրելիս, բարեմաղթիր ինձ այնպես,
Որ կարենամ լիովին վերափոխվել վերստին:
Ես մոլախինդ կխմեմ իբրեւ հլու մահապարտ,
Եվ դառնահամ ոչ մի բան չեմ համարի որպես թույն,
Հոժարակամ կընդունեմ պատիժները խստագույն,
Եթե նրանք կամոքեն սիրտս տկար ու հիվանդ:

Ա՜հ, ուրեմն ինձ գթա՛, իմ բարեկամ սիրելի,
Ինձ կփրկի միայն քո կարեկցանքը սիրալիր:

Հանուն իմ եւ քո սիրո, նախատի՛ր իմ բախտին չար,—
Իմ անպիտան գործերի հանցավորի՛ն նենգ ու պիղծ,
Որն ինձ համար չստեղծե՛ց մի ավելի լավ վիճակ,
Քան թե կախվա՜ծ լինել միշտ ամբոխի բիրտ կարծիքից:
Ահա ինչո՜ւ,— անունիս միշտ մի խարա՜ն է դաջված,
Ինչպես հետքե՛րը ներկի՝ ներկարարի ձեռքերին,
Խարա՛ն, որ ցույց է տալիս զբաղմունքն իմ անիծված.—
Օգնի՜ր, հանուն մեր սիրո,— մաքրվե՛լ այդ կեղտերից…
Ես պատրա՛ստ եմ, որպես դե՜ղ ընդունել թո՛ւյնը ուզած,
Խմել քացախ ու լեղի, հիվանդի պես մահամերձ,
Չհամարե՛լ դառնություն՝ դառնությո՛ւնը ցանկացած,
Ոչ մի պատժից չխորշել՝ հանուն վարքի իմ անեղծ…

Արդ, գթա՛ ինձ, սիրելիս, եւ հավատա իմ խոսքին,
Որ քո գութը՝ իմ բուժման բալասա՜նն է եզակի…

(117) իմ աիրոլս, իմ բարիքին Համար այսպէս դուն քու Բախտյին
Ֆեռքու/ մուզես յանդիմանել վըրնասակար արարքներուս
Չար, յանցաւոր չաստուածուին, որ իմ կեանքին Համար ոչինչ
Աւելի լաւ ապաճովել կարողացաւ, քան միջոցներն
Այն Հանրային որոնք միայն Հանրածանօլժ կենցաղներու
կուտան ծըրնունդ:
Այսպէս Է որ անունը իմ կը խարանուի,
ԳՐԵԹԷ այդպէս իժ բընութիւնըս կ՚երԹթարկուի այն գործերուն
Որոնց էջն եմ, նրման ձեռքերն ներկարարին: 0, մեղքըցիր
Ուրեւրն ինծի, եւ մաղթէ որ փվերանորող ես զարդարուիմ:
Մինչ, նոյն ատեն, ինչպէս Հիւանդ մը Հընազանդ ու կամեցող,
Պիտի խմեմ ես քացախի ումպ, դեղաֆուր, ընդդեմ ուժեղ
վարակում իա. ոչ մէկ դառն դեղ ես դառնութիւն պիտ Համարի,
Եւ ոչ կրկին ապաչխարանք՝ արրբագըրուածն սրբագրելու:

Գրթա ինծի, ուրեմըն դուն, ո՛վ բարեկամ իժ աիրելի,
Եւ էս Քեզի կը Հաւատամ Թէ մինչեւ իակ լոկ դույթը Քու

Բաւ Է որ ես փվերագտնեմ ինքզինքա՝ առող ամբողջովին:

Յանուն ինձ, անգին, դու չարախնդաց բախտին նախատիր,—
Մեղանչանքներիս աստվածուհուն գոռ ու մեղսագործ,
Որ իմ նկատմամբ եղավ ավելի ժլատ ու պատիր,
Քան երեսապաշտ հասարակական ամեն մի միջոց:
Ահա թե ինչու խարան է դաջված իմ թշվառ կյանքին,
Եւ ահա ինչու արհեստավորի վարժ ձեռքերի պես
Ամբողջ էությամբ հպատակ եմ ես իմ աշխատանքին—
Ուրեմն գթա եւ վերափոխիր ինձ ամբողջապես,
Մինչ, հոժարամիտ հյվանդի նման, ես ամեն անգամ
Մոլախինդ կըմպեմ` իմ տարափոխիկ հյվանդության դեմ,
Ոչ մի դառնություն ես չեմ համարի դառն ու կծվահամ,
Ապաշխարանքով ու տառապանքով մեղքս կքավեմ:

Գթա ինձ, անգի՛ն, եւ վստահ եղիր, որ ինչ էլ լինի,
Քո գութը միայն բավական է, որ ինձ ապաքինի:

Վերին Գրողին դո´ւ ես բողոքում իմ դժխեմ բախտից,
Ու իրանի´ց ա, որ հա´ տրվել եմ անմաքուր կյանքին:
Հենց բախտի´ս մեղքն ա, որ կյանքս զերծ չի ապական ախտից,
Կամ որ հարկադիր հնազանդվել եմ ամբոխի կամքին:
Է´ս ա պատճառը, որ հեգ անունըս խարան ա կրում,
Սրա´ համար ա, որ բնությունըս — սեւ´ ա, կեղտակո´ւր,
Բա կա՞ ներկարար, վրձինն ում դեմքին արատ չի գրում:
Ուրեմն, խղճա´ ու աղոթք արա, որ դառնամ մաքուր:
Ախր հենց ի´նքս հանգիստ կխմեմ լեղին բալասան,
Լուռ ու անվարան, որ կեղտ ու բծից հավետ ազատվեմ,
Կխմե´մ լեղին, ինչքան էլ դառն ու քացախ ըլնի սա,
Որ հին դեղերի ավերմունքներից բուժվեմ ու զատվեմ:

Ուրեմն խղճա´, սիրելի ընկեր: Ու վստա´հ էղի,
Էս է´լ ա հերիք, որ ախտս բուժվի — առա´նց մի դեղի:

Իմ տեղ դուք կշտամբեք Ճակատագրին,
Մեղավորին իմ վատ արարքների,
Որ միջոցներ տվեց սոսկ հանրային,
Եւ հանրային բերեց զբաղմունքների։
Հենց այստեղից են իմ անվան բծերը․
Եւ բնությունն իմ՝ գործն է կլանել,
Ինչպես որ ներկը՝ ներկողի ձեռքերը.
Ինձ խղճացեք, եւ ցանկացեք փոխվել։
Ես կխմեմ ինչպես հոժար հիվանդը
Դեղեր թթու՝ ընդդեմ այս վարակի.
Ես դառնությունը չեմ ասի թե դառն է,
Շտկածը կշտկեմ կրկնակի:

Միայն թե, թանկ ընկեր, ինձ խղճացեք,
Ձեր գութն ինձ կբուժի, հավատացեք: