Այժմվանից իսկ արդեն, ես այն օրը տեսնելով,
Երբ իմ սերը ինձ նման հավերժ պիտի թառամի,
Սեգ ճակատը կակոսվի կնճիռների շարքերով,
Եվ հրաբորբ արյունը ժամանակը կըքամի,
Երբ որ նրա վաղ այգը պատանության օրերի
Հետզհետե կհակվի վերջալույսին ծերության,
Եվ այս բոլոր հմայիչ, ճոխ գանձերը սխրալի,
Որ կրում է հանց արքան, կանհետանան հավիտյան,
Ընդդեմ դրան՝ զինվում եմ այժմվանից իսկ եւեթ
Տարիների անողորմ դաշույնի դեմ ավերիչ,
Որ եթե նա ընկերիս կյանքը հնձի առհավետ,
Իր հմայքը չջնջի գեթ մարդկային հուշերից:
Իմ թանկագին ընկերը, իր հմայքով անթերի,
Պիտի հավերժ կենդանի՝ սեւ տողերում այս ապրի:
Ընդդեմ այն օրվա, երբ իմ սիրելին իմ օ՛րը կընկնի,—
Տարիքի բեռից ինձ նման ճնշված, լլկված իր բախտից,
Երբ ժամանակը քամի՜ արյունը նրա թարմ դեմքի
Եւ կնճիռների ակոսներ գծի նրա ճակատին.
Երբ ջահելության այգը ծերության մութ գիշե՛ր դառնա
Կամ պատանության գարունը դառնա ցրտաշունչ աշուն
Եւ հմայքներն այն, որով դեռ այսօր պարծենում է նա,
Անհետ չքանա՜ն, կորչե՜ն անցավոր օրերի մուժում.—
Ընդդեմ այդ օրվա զինվե՛լ եմ ուզում ես այսօրվանից
Ժամանակի դեմ, մաշող Տարիքի, Հոգսի մշտական,
Որպեսզի նրանք չխլե՜ն նրա պատկերն ինձանից,
Եթե, մինչեւ իսկ, հաջողվի ջնջե՜լ նրա կյանքը կարճ…
Այս սեւ տողերում որոնք հավիտյան պիտի հուրհրան,
Հավե՜րժ կապրի նա՛ եւ մշտադալար հմա՛յքը նրա:
(85) Սիրոյս հանդէպ պիտի ըլլամ ինչպէս որ եմ ես հիմա,
Կործանարար ձեռքերուն մէջ Ժամանակին ճընշըւած,
Նաեւ մաշած, ժամերն երբոր ծըծած կ՚ըլլան արիւնն իր
Եւ իր ճակատը լեցուցած խորշոմներով, ակօսուած,
Երբ կենսառոյգ առաւօտն իր ճամբորդելով կը հասնի
Իր տարիքին ցից ու վայրէջ գիշերներու եզերքին,
Եւ այն բոլոր գեղեցկութիւնք՝ որոնց վրայ ինք թագաւոր,
Կ՚անյայտանան, կամ արդէն իսկ աչքէ հեռու են անյայտ,
Իր գարունի գանձերն այսպէս կողոպտելով, գողնալով:
Կ՚ամրապնդուիմ ես այդպիսի ժամանակուայ մը համար
Ընդդէմ անգութ սուր դանակին՝ ընկճող, շըփոթ տարիքին,
Որ ան երբեք իմ յուշերէն չըկարենայ անջատել
Քաղցըր սիրովս գեղեցկութիւնն որ կեանքն իսկ է սիրածիս.
Գեղեցկութիւնն իր տեսնըւի պիտ՚ տողերուն մէջ այս սեւ,
Որոնք ապրին պիտի, եւ ինք՝ դալար կանաչ անոնց մէջ:
Գիտեմ, իմ սիրո, ինչպես ինձ համար, այն ժամը կգա,
Երբ կբզկտվի նա ժամանակի ձեռքից չարագործ.
Երբ ժամերն հերթով քամեն կենսահորդ արյունը նրա,
Հպարտ ճակատը պատեն ծերության կնճիռները հոծ.
Երբ ջահելության լուսայգը դառնա ծերության գիշեր,
Գեղեցկությունը, որ նրան հիմա արքա է կարգել,
Լուռ անհայտանա՝ թողնելով միայն դառնագին հուշեր,
Եւ գարնան դյութիչ գանձերը իր հետ տանի անարգել:
Ահա թե ինչու զինավորվում եմ ընդդեմ այդ ժամի
Եւ պաշտպանվում եմ ծերության անգութ դաշույնից այնպես,
Որ անմար շողա նրա անունը, եւ չթառամի
Մարդկանց հուշերում գեղեցկությունը՝ նրա կյանքի պես:
Այս սեւ տողերում չի կորչի նրա պերճանքն անճանաչ.
Տողերն իմ կապրեն, եւ նա հավիտյա՛ն կլինի կանաչ:
Որ իմ սիրելին ի´մ էսօրվա պես չդառնա ավեր,
Որովհետեւ օրերը պատանու փայլը հաստա´տ են մաշում,
Արո´ւնն են քամում ժամ ժամի վրա, դարձնում անվավեր
Իրա առկայծը, գարուն-ամառը դարձնում են աշուն,
Ճակատն ակոսում, ցերեկը դարձնում գիշեր ու խավար,
Ու գոռ պերճանքը իր արքայական դարձնում ցնցոտի,
Ու նախկին չքնաղ դաշտ ու գարունքից, պերճ ու ինքնավար,
Էլ բան չի մնում, մնում ա մենակ մի մեռյալ գոտի,
Ա´յ, սրանց համար — վահա´ն եմ սարքում, որ ժամանակի
Կործանիչ շեղբի ուժը վերանա, ու էդ շեղբը սուր
Լրի´վ բթանա, ու չքնաղ հուշի քո´ղը չդակի,
Որ իմ սիրելու հմայքը հիշեն, ու գիրը իմ հուր
Պատմի պատանու է´ն կանանչ տեսքը — պատմի միշտ, անվերջ —
Ու անցյալ դառած գարունը մնա — անկործան ու պերճ:
Ընդդեմ օրվան, երբ սերս ինձ նման,
Ժամանակի ձեռքով կջախջախվի․
Երբ կկորչի այրող եռանդն արյան,
Եւ կսառչի․ երբ այգը պատանի
Կուղեւորվի դեպ ծերության խոր ցայգ,
Պերճանքն, որին նա տերն է ու արքան
Կանցնի, կանհայտանա աներեւակ,
Գողանալով գանձերը իր գարնան․
Կանգնում եմ ես ընդդեմ այդ օրերի,
Երբ կշողա նենգ ծերության դանակը․
Որ հիշողությունից այն չկտրի
Սիրուս պերճանքը, կամ խլի իր կյանքը։
Տողերն այս սեւ՝ պերճանքն իր անդադար
Կպահպանեն եւ նա կապրի դալար։