Մասին
Առայժմ նախաձեռնության հնարավորությունները այսքան են, եւ ներկայացվել են միայն հնչյակները։ Տեղադրված են հավանաբար այս պահի դրությամբ բոլոր լիակատար թարգմանությունները եւ որոշ հայթայթված առանձին թարգմանությունները։ Նոր թարգմանություններ գտնելու դեպքում դրանք կհավելվեն շտեմարանին։ Ցավոք, առայժմ շատ են տառասխալները եւ այլ վրիպակները, քանի որ նյութի զգալի մասը տառաճանաչվել եւ սրբագրվել է ԱյբԲենի միջոցով, առանց որի առհասարակ նույնիսկ այս վիճակի կայքը անհնարկ լիներ բերել։ Միջոցներ հայթայթելու դեպքում փորձ կարվի ոչ միայն շտկել թերությունները, այլեւ ծրագիրը կընդլայնել եւ կներառել նաեւ թատերգությունները։
Ինչ վերաբերում է ներկայացված պատկերներին, ապա դրանք կոչված են շեշտելու շեքսպիրյան հարցը․ որպես Շեքսպիրի ստրատֆորդյան ինքնության վկայություն բերված է Ւիլլիամ Շաքսպիրի (Shakspeare) կտակի վերջին էջի հատվածը՝ ստորագրությամբ, իսկ որպես բանաստեղծական ինքնության խորհրդանիշ, թերեւս ամենահավանական անձնավորության՝ Ռոջեր Մաններսի՝ Ռըթլանդի 5-րդ կոմսի (Roger Manners, 5th Earl of Rutland) ոճավորված պատկերը՝ Բոստելմանի (Lewis Frederick Bostelmann)՝ 1909 թվականի գրքից։