Քո կարեկցանքն ու սերը այն պիղծ խարանն են ջնջում,
Որը ճակատիս դրոշմեց զրպարտանքը գռեհիկ.
Փույթ չէ բնավ, բարեկամ, թե ինչ կասեն ինձ մարդիկ,
Երբ իմ հոռին կոծկում ես, լավ կողմերս՝ դրվատում:
Ամոթանքն ու գովեստն իմ եւ քո միտքը սրբազնյա
Պիտի ջանամ իմանալ միմիայն քո շուրթերից,
Քանզի չունեմ ես ուրիշ մի բարեկամ սրտակից,
Որը ուղղի կամ ծռի զգացմունքս պողպատյա:
Ողջ հոգսերն ու աղմուկը՝ բամբասանքը ուրիշի,
Ես նողկանքով մի խորին անդունդի մեջ եմ նետում,
Որ էլ երբեք չլսեմ շողոմանքը սեւ իժի,
Խծբծանքից քծնալի այլեւս չեմ ազդըվում:
Այնքան խորն ես դու մեխված իմ սրտում ու խոհերում,
Որ թվում է քեզնից դուրս ոչինչ չկա աշխարհում:
Քո սերն ու գութն անհատնում մաքրո՜ւմ են այն բիծը սեւ,
Որ ճակատիս ամբոխի բամբասանքն է խարանում,
Ո՞ւմ-ի՞նչ գործն է, թե հիմա ո՞վ-ի՞նչ կասի իմ մասին,
Երբ դու, իմ վատն անտեսած, իմ լավո՜վ ես հիանում.
Դո՛ւ ես աշխարհն իմ արար, եւ ես ուզում եմ միայն
Քեզնի՜ց լսել-իմանալ կամ վատն ու լավը զատել,
Եւ չկա ողջ աշխարհում ո՛չ-ոք եւ կամ ո՛չ մի բան,
Որը փոխե՜լ կարենար իմ վճիռն այս պողպատե:
Այնպիսի վի՜հ եմ նետել ես զրպարտանքը այլոց,
Որ մերժում եմ, անտեսում կարծիքները օտարի,
Լորտուի պես չեմ լսում ոչ բամբասա՛նք, ոչ հիշոց.—
Քամահրանքո՜վ նայելով այս քաղքենի աշխարհին:
Այնքան ամո՜ւր ես ձուլված դու իմ հոգուն աշխարհում,
Որ աշխարհը մնացած ես մեռա՜ծ եմ համարում:
(112) Սէրն ու գութը քու կը ծածկեն կընիքն ու կաղապարն որ
Ռամիկ նախատինքը դըրոշմեց իմ ճակատին վըրայ,
Ի՛նչ փոյթ թէ ո՛վ զիս լաւ կամ վատ կոչէ, որքան վատն իմ դուն
Կանաչածածկես, լաւըս թոյլատրես:
Իմ ամբողջ աշխարհն
Ես դուն, եւ ճանչնալ պէտք է ես ջանամ՝ միայն քու բերնէն,
Ամօթ արարքներս, նաեւ գովեստներս. ինձ համար ուրիշ
Ոչ ոք, եւ ոչ ալ ուրիշ ոեւէ մէկին համար ես
Գոյ եմ կամ կ՚ապրիմ. այդ է պողպատեայ ըզգացումը իմ,
Կամ փոփոխութիւն դէպ՚ լաւ, կամ սխալ:
Այնպիսի խորունկ
Անդունդի մը մէջ կը նետեմ ամբողջ հոգն ուրիշներու
Ձայներուն, խօսքին, որ իմ օձաթոյն իսկ ըզգայարանքս
Քննադատին դէմ կամ շողոքորթին դադրած, կանգնած են.
Նշէ՛ թէ ինչպէս ես անտեսելով զանոնք կ՚արձակեմ:
Այնքան դուն ուժգին կերպով նոյնացած ես նպատակիս,
Որ բացի քեզմէ ամբողջ աշխարհն է մեռած ինձ համար:
Քո սերն ու գութը այն անպատվաբեր կնիքն են մաքրում,
Որ անբարեկիրթ զրպարտությունն է դաջել իմ դեմքին.
Ի՜նչ փույթ, թե մարդիկ դրվատում են ինձ կամ պախարակում,
Երբ դու, սիրելիս, իմ լավն ես միայն պատմում ամենքին:
Իմ աշխարհն ես դու, ուստի իմ մասին ամեն լավ ու վատ
Պիտի իմանան սոսկ քո շուրթերից, որ գիտեն լռել.
Քեզանից բացի, աշխարհում չունեմ ոչ մի հարազատ,
Որ կարողանա իմ պղնձաձույլ մտքերը ծռել:
Ամեն հերյուրանք եւ անվանարկիչ ձայնը ուրիշի
Արհամարհանքով այնքան խորախոր անդունդն եմ նետում,
Որ դատո՛ղ, քծնո՛ղ չեն կարող լսել զառանցանքն իժի-
Եւ հետեւաբար արդարությունն եմ միայն ավետում:
Այնքան խորն է քո տեղը իմ սրտում եւ խոհերիս մեջ,
Որ աշխարհը ինձ թվում է մեռած եւ դատարկամեջ:
Ճակատիս դաջած բամբասանքների խարանները չար
Սրբո´ւմ ես, հաստա´տ, երբ խղճում ես ինձ ու հետն էլ սիրում,
Որովհետեւ էլ ի՞նչ փույթ, խարանը զա՞րդ ա, թե՞ չարամիտ շառ,
Քանզի թե´ շառը, թե´ զարդարանքը դո´ւ ես նվիրում:
Դո´ւ ես աշխարհս, համ էլ իմ համար նպատա´կ ես, ի´ղձ,
Ու ոչ ուրի´շն իմ, ոչ ե´ս իրանց հետ — ո´չ մի գործ չունեմ,
Դո´ւ պիտի ասես, իմ արարքների ի´նչն ա վե´ս կամ պիղծ,
Ու քո´ւ կարծիքը անբեկանելի, հաստա´տ կընդունեմ:
Մնացածն ամեն, կարծիք, բամբասանք — կշպրտեմ ցած,
Մի խորը անդունդ: Թո հա´ գոռգոռան կամ աղաղակեն —
Ե´ս — խո´ւլ կմնամ, ինչքան էլ խայթեն, չա´ր ու հղփացած:
Տենո՞ւմ ես, ախր, ինձ չի վախեցնում ո´չ բամբաս, ոչ քեն:
Է´ն աստիճան ա իղձս քեզանով սնվել ու ուռել,
Որ իմ համար կա´ս — իսկ սա´ղ աշխարհը — ոնց որ մի մեռել:
Ձեր սերն ու գութը կլցնեն խարանը,
Որ ճակատիս դրոշմվեց անկիրթ աղմկով,
Քանզի ի՞նչ փույթ, կասեն ինձ լավ թե՞ վատը,
Թե վատն իմ կծաղկեք ձեր լավ խոսքով:
Դուք իմ ամբողջ աշխարհն եք, եւ ձգտում եմ
Ամոթն ու գովքը իմ ձեզնից լսել.
Չկա էլ մեկը, ով կարողանում է,
Իմ ճիշտն ու թյուրը պողպատված փոխել:
Այլոց՝ քննող, քծնող դատողությունը
Եւ կարծիքներն Անդունդ եմ խոր նետում,
Գոցում եմ իմ՝ Իժի լսողությունը:
Տեսեք, ինչպես եմ դա ես բացատրում.
Այնքան դուք խոր եք իմ մտքում դաջված,
Որ ողջ աշխարհն է ինձ թվում մեռած: