Իմ սիրուհու քաղցրաբույր շրթունքները սիրակեզ,
Որոնք սերն է իր ձեռքով վարպետորեն ստեղծել,
«Ես ատում եմ» բառերն են իմ երեսին շպրտել,
Ինձ, որ իր խոր կարոտից տառապում եմ մշտապես:
Բայց երբ հանկարծ նկատեց իմ վիճակը վշտահար,
Նրա գութը հայտնվեց, սաստեց իսկույն այդ լեզուն,
Որը ընդմիշտ քաղցրալիր, հրապույրով առլեցուն,
Եկել էր, որ մեղմորեն դատավճիռն իմ կարդար:
«Ես ատում եմ» բառերին նա տվեց այլ վերջաբան,
Բարեփոխեց ճիշտ այնպես, ինչպես այգը բացվելով
Հաջորդում է ժանտատես ու մռայլված գիշերվան,
Նրան ինչպես մի դեւի երկնից դժոխք նետելով:
«Ես ատում եմ» բառերը նա կրկին ետ առնելով,
Փրկեց հավերժ իմ կյանքը, «բայց ոչ թե քեզ» ասելով:
«Ես ատո՜ւմ եմ», — ինձ ասաց նրա շո՛ւրթը երկնային,
Որ, թվում էր, թե սիրո սուրբ ձեռքո՜վ է արարվել,
Եւ ասաց ո՞ւմ՝ իր սիրո նահատակի՜ն, վկայի՜ն…
Բայց երբ տեսավ իմ տագնապն ու տառապա՜նքը անել,
Գթա՜ց սիրող իմ սրտին, որն իր գերին է էլի,
Նույնիսկ ժպտա՜ց մեղմությամբ՝ իր խոսքերին անհարի՜ր,
Եւ, կշտամբած իր լեզվին,— քա՜ղցր՝ նույնիսկ տանջելի՛ս,—
Ստիպե՛ց, որ իմ հանդեպ նա մեղմ լինի, սիրալի՜ր…
Նա մեղմե՜ց տոնը դաժան «Ես ատո՜ւմ եմ» բառերի,
Եւ այդ խոսքին հաջորդեց այնպիսի խո՛սք մի սիրուն,
Ինչպես ա՜յգն է հաջորդում մղձավանջի գիշերին,
Որ, չարքի պես, երկնքից դեպի դժո՜խք է սուրում.—
«Ես ատո՜ւմ եմ» դարձվածքի միտքն ուրի՜շ կողմ նա թեքեց
Եւ, իմ կյա՜նքը փրկելով, ասաց՝ «Սակայն ո՛չ թե քեզ… »:
(127) Շըրթունքներն այն որոնք Սիրոյ ձեռքերովն իսկ ըստեղծուեցան
Շըրշընջացին այնպիսի խոր ձայն մ՚որ ըսաւ թէ, «Կ՚ատեմ ես»․
Եւ այդ ինծի՛՝ որ իր սիրոյն կը հիւծէի կարօտագին։
Բայց երբ տեսաւ ան ողբալի կացութիւնն իմ, գութն իր սրտին
Մէջ ուղղակի տեղն իր գըտաւ, սաստելով այն քաղցրաբարբառ
Լեզո՛ւն՝ որով սովոր էր ան ազնիւ կերպով տալ դատակնիք․
Այսպէս անոր ան սորվեցուց նոր ի նորոյ ողջունելու։
«Ես կ՚ատեմ» խօսքն այնպէս փոխեց գիտակցօրէն, ինչպէս քընքուշ
Օրն արդարեւ կը յաջորդէ մութ գիշերին, որ դէպ դըժոխք
Շըպըրտուեցաւ սատանին պէս արտաքսուելով լոյս երկինքէն։
Ատելութեան գըրկէն հեռո՛ւ՝ ան «կ՚ատեմ ես» խօսքը նետեց,
Եւ փըրկեց իմ կեանքն՝ ըսելով․ «Բայց ո՛չ թէ քեզ»։
Այն շուրթերը, որ սիրո զորեղ ձեռքն է արարել,
Քաղցր ու թեթեւ մի շնչով ինձ «Ատում եմ» ասացին,
Ինձ, որ նրա կարոտից տառապանքներ եմ կրել:
Սակայն երբ նա նկատեց իմ վիճակը տրտմագին,
Անմիջապես այդ սրտում գութն ու գորովը եկան
Եւ սաստեցին այն լեզուն, որ բառերով թանկագին
Դատավճիռը մեղմիկ կարդացել էր շատ անգամ,
Եւ վճիռին անողոք մի նոր երանգ տվեցին:
Նույն բառերը նա ասաց, որ հնչեցին ճիշտ այնպես,
Ինչպես քնքուշ օրն է միշտ մութ գիշերվան հաջորդում,
Եւ գիշերը միգապատ, ինչպես չարքը չարատես,
Լուսապայծառ դրախտից դեպի դժոխք է փախչում.
«Օ՜, ատո՛ւմ եմ»,- նա ասաց, բայց մեղմիկ ու անչափ հեզ,
Եւ փրկեց նա կյանքը իմ՝ ասելով. «Բնա՛վ ոչ քեզ»:
— Ես ատո´ւմ եմ, —ասաց կամաց —
Սիրեցյալս էրոսածին,
Բայց երբ տեսավ ինձ կարկամած,
Չուզեց խառնի չորը թացին,
Ու հիշեց իր գութը բարի,
Ու իր լեզվին խրատելով,
Որ սա քաղցր խոսք արարի,
Սիրտս շահի — չդատելով,
«Ատում եմ»-ի չար խավարին
Լուսի մի շող ավելացրեց,
Կյանքս փրկեց խոսքով բարի,
Չարի շունչը լրիվ ցրեց.
— Ատում եմ, բայց… ոչ քեզ, — ասաց,
Ու փշրվեց չարն իմ լսած:
–––––
* Էսի Շեքսպիրի 154 սոնետից միակն ա, ինչի մետրիկան ուրիշ ա ու համ էլ 8 վանկանոց ա, մնացածները 10-անոց են: Շեքսպիրագետները ենթադրում են, որ էսի իրա 18 տարեկան վախտն ա գրե ու նվիրել ա իրա կնոջը, Ann Hathaway-ին: Համարվում ա, որ էսի իրա ամենաթուլ սոնետն ա:
Սիրո ձեռքով կերտված շուրթից,
«Ատում եմ» ձայն արտաշնչվեց
Ինձ՝ ով տանջվում էր կարոտից․
Բայց երբ վիճակն իմ նե դիտեց,
Իր սիրտը գութ ընկավ իսկույն,
Սաստեց շատ քաղցր իր լեզվին,
Որ քնքշորեն էր միշտ դատում,
Եւ նոր կարգեց դիմել մեղմին.
«Ատում եմ» նե վերջում ասաց,
Ինչպես մեղմ օրն է այցելում,
Եւ չարք որպես գիշերն անցած,
Դժոխք է երկնքից թռչում.
«Ատում եմ»-ն ատելուց զատեց,
Փրկեց իմ կյանքն, ասաց․ «Ոչ ձեզ»: