Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
O, from what pow'r hast thou this pow'rful might
With insufficiency my heart to sway,
To make me give the lie to my true sight,
And swear that brightness doth not grace the day?
Whence hast thou this becoming of things ill,
That in the very refuse of thy deeds
There is such strength and warrantise of skill
That, in my mind, thy worst all best exceeds?
Who taught thee how to make me love thee more
The more I hear and see just cause of hate?
O, though I love what others do abhor,
With others thou shouldst not abhor my state.
 
If thy unworthiness raised love in me,
More worthy I to be beloved of thee.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Ո՜հ, ո՞ր ուժից ունես դու այդ ուժեղ կարողությունը՝
Թերություններով, իմ սրտին տիրանալու,
Դրդելու ինձ վերագրել սուտ՝ իմ ճիշտ հայացքին,
Եւ երդվել, որ պայծառությունը չի զարդարում օրը:
Որտեղի՞ց ունես դու այս պատշաճեցնելը չար բաների,
Որ ամենա վատ քո արարքներում
Կա այդպիսի ամրություն եւ երաշխավորվում հմտության
Որ, իմ մտքում, քո ամենավատը ամեն լավագույնը գերազանցում է:
Ո՞վ սովորեցրեց քեզ, ինչպես դրդել ինձ սիրել քեզ այնքան շատ,
Որքան շատ ես լսում եւ տեսնում եմ արդար պատճառ ատելության:
Ո՜հ, թեեւ ես սիրում եմ, ինչ այլք ատում են,
Այլոց հետ դու չպետք է ատես իմ վիճակը:
 
Եթե քո անարժանությունը հարուցել է սեր իմ մեջ,
Առավել արժանի եմ ես լինելու սիրված քեզնից:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ի՜նչ ուժերից, որտեղի՞ց մենաշնորհ ուժը այդ
Առատորեն քաղում ես եւ անզորիս տիրանում,
Ստիպում ես հերքել այս իրողությունն ակնհայտ՝
Թե արեւի լույսը չէ տիեզերքը շողացնում:
Որտեղի՞ց ես դյութելու այն արվեստը ձեռք բերել,
Որով հոռի բաներին երանգներ ես ներարկում,
Ի՜նչ թովչություն ու փայլ ես արատներին շնորհել,
Որ սիրատենչ աչքերիս աստվածություն ես թվում:
Ի՞նչ հնարքով հեշտորեն դու ինձ սեր ես ներշնչում,
Երեւալով մաքրափայլ, առաքինի ու բարի,
Երբ շատերը քո հանդեպ միայն նողկանք են զգում,
Իսկ ես սիրում եմ սաստիկ ավելի ու ավելի:

Եթե անարգ ու ստոր էությունդ եմ սիրել ես,
Դրա համար պետք է որ դու ավելի ինձ սիրես:

Ի՜նչ ուժով ես ինձ գերում բնածին,
Որ սիրում եմ քո արատնե՛րն անգամ,
Եւ,— հակառակ իմ աչքի տեսածին,—
Բիրտ խավա՛ր կոչում լո՜ւյսը իսկական:
Այդ ի՜նչ զորություն ունես մոգական,
Ի՜նչ թուղթ ու գրով հմայեցիր ինձ,
Որ քո ամենից վատ արա՜րքն անգամ
Ես նախընտրում եմ ուրիշի լավից.
Որ ինչքան էլ նե՜նգ ու վա՛տ լինես դու,—
Այնքան ավելի քեզնով հիանա՜մ,
Սիրեմ ա՛յն, ինչը բոլո՜րն են ատում,
Եւ դեռ մի բա՛ն էլ ես քեզ պա՜րտք մնամ…

Նա՛, ով սիրում է քե՛զ, անարժանի՜դ,
Ամենից շա՜տ է սիրո արժանի:

(151) դուն ո՞ր ուժէն ունիս այն Հըզօր զօրութիւնն ուժի,
Քու անբաւական այս կարողութեամբ արտիս տիրելու,
Իրաւ տեսածիս սուտ Հանել տալու, երդում ընելու
ՈՐ օդը պայծառ չընորձ չի բերեր այս ցերեկ օրուան:

Այս գել բաներու լարմարիլդ ուրկե՞, որ արարջներուղ
Դիրտ աւելցուքին մէջ մինչեւ անդամ այնպիսի ուժ կայ

Քու փատթարադգոյնը լաւադոյնն իոկ կը գերազանցէ:
Ո՞վ քեզ սորվեցուց ինչպե՛ս ըատիպել որ քեզ աւելի
Ես ախրել ուզեմ, որքան աւելի տեսնեմ ու լըսեմ
Իրաւ պատճառներ քեզի ատելու: 0, Հակառակ որ,
Ես կը սիրեմ ա՛յն՝ որմէ կը զզուին, կ՚ատեն ուրիչներ,

ՈւՐիչներու Հետ իմ վիճակըս դուն պէտք չե որ ատես:

Անարժանութիւնդ իժ մէջ եթէ սէր այսպէս արթնցուց,
Ես աւելիով արժանի եմ մժիչտ քեզմէ սիրուելու:

Ասա՛, որտեղի՞ց քեզ այդ գերազոր կարողությունը,
Որ տրտունջներով տիրանում ես ինձ ու դժբախտացնում`
Ստիպելով ինձ խեղել ճշմարիտ տեսողությունը
Եւ անվերջ երդվել, թե լույսը օրվան չի գեղեցկացնում.
Եւ ինչի՞ց է, որ չարությունը քեզ այնպես է սազում,
Որ արարքներիդ մնացուկներում ամենաչնչին
Ռազմատենչության եւ ճարտարության ուժեր կան բազում,
Եւ լաւն ամենայն ենթակա է քո անտես ոչնչին.
Ինչպե՞ս ես անում, որ ավելի եմ նվիրվում ես քեզ,
Որքան էլ արդար մի ատելության պատճառներ լսեմ:
Թեեւ սիրում եմ այն, ինչ ուրիշներն ատում են այնպես,
Ուրիշների հետ մի՛ արհամարհիր իմ կյանքը նսեմ:

Եթե քո չարժան հոգին իմ սրտին ստիպեց սիրել.
Արժանավո՛ր եմ, որ սիրտս նույնն է հոգուդ նվիրել:

Ախր ո՞րդուց քեզ — էսքան զորություն, որ անշուք հալով
Գաս ու տիրանաս իմ սի´րտ ու հոգու անկյունների´ն սաղ,
Ու ե´ս, հենց ի´նքս, ի´մ իսկ աչքերին չհավատալով,
Ասեմ, թե քու դեմ — լուսը խավա´ր ա, ու դո´ւ ես չքնաղ:
Ո՞նց ա, որ նույնիսկ բարին ծռելու ու չար սարքելու
Քու ձիրքը հզոր — էնքա´ն զորավոր կախարդա´նք ունի,
Ու աննվաճ ո´ւժ, որ խելք ու միտքս չեն է´լ արգելում —
Որ չճորտանամ քու ստո´ր ոգու ամմե´ն անկյունին:
Ումի՞ց դաս առար, որ ինձ կապեցիր քու արածներին:
Ես հա էլ ունեմ քեզ «չէ» ասելու հիմնավոր առիթ:
Ինչն ի´մ պաշտածն ա, շա´տ ա զզվելի մնացածներին:
Բայց դո´ւ, իրանց հետ, գոնե խղճա´ ինձ, թեկուզ անառիթ:

Ախր, ա´յ նսեմ, մեջս խի՞ ծնիր էսքան սե´ր, գորո´վ,
Որ արժան չանե´ս ավելի հզոր պատասխան սիրո:

Ո՜հ, ո՞ր ուժից է քեզ այդ ուժն ուժգին՝
Արատներով՝ տիրանալու սրտիս,
Որ ես չվստահեմ իմ հայացքին,
Երդվեմ, թե որ պայծառ չէ օրը լիս:
Ինչպե՞ս ես վայելուչ դարձնում դու չարը,
Որ ամենա քո վատ արարքներում
Կա ուժը այն եւ այն կամքի պաշարը
Որ ես լավին քո վատն եմ նախընտրում:
Ինչո՞ւ, որքան պատճառ կա զզվելու
Ես հակառակն՝ այդքան սիրում քեզ:
Ո՜հ, այլք թեեւ պատրաստ են ատելու,
Այլոց պես դու ինձ չպիտի ատես:

Թե արատներդ սերս են հարուցել,
Է՛լ արժանի եմ ես քեզնից սիրվել: