Օ՜, մի ասա, թե սիրտս անազնիվ է գտնըված,
Անջատումները թեեւ քեզ կասկած են ներշնչում.
Ինձ համար շատ դյուրին է լինել ինձնից բաժանված,
Քան հեռանալ իմ հոգուց, որ հանգչում է քո կրծքում,
Որը անբավ իմ սիրո օթեւանն է թանկագին,
Եվ եթե ես զերթ ճամփորդ հեռուներն եմ թափառում,
Միշտ անվրեպ, ճիշտ ժամին, վերադառնում եմ կրկին,
Եվ արատս լվացող ջուրը ինձ հետ միշտ բերում:
Եվ չնայած մարմնեղեն էությունս բովանդակ
Պիղծ մեղքերի ենթակա մի ճիվաղի նմանվի,
Մի հավատա, թե այնչափ նա երբեւէ աղարտվի,
Որ օթեւան չգտնեմ քո հարազատ հարկի տակ:
Որովհետեւ այս արձակ, այս անեզր աշխարհում,
Բացի քեզնից, ո՜վ իմ վարդ, ուրիշ ոչինչ չեմ տեսնում:
Օ՜, չասես երբեք, թե կե՜ղծ է եղել սերն իմ մեղսական,—
Ինչքան էլ սիրույս բոցը հանդարտվեր քեզնից զատվելիս,
Ինքս ինձանից զատվելն ինձ համար դյուրին է նույնքա՛ն,
Ինչքան իմ հոգուց, որ քո կրծքո՜ւմ է պահված, սիրելիս:
Քո կրծքո՛ւմ, որ իմ սիրո ապաստանն ու բո՛ւյնն է հավետ,
Որտեղ ես կրկին վերադարձել եմ՝ ո՛ւր էլ մեկնեի,
Վերադարձել եմ ճի՛շտ ժամանակին, բերելով ինձ հետ
Այն ջուրը, որով ես իմ մեղքերը պիտի մաքրեի՜…
Ինչքան էլ որպես խե՜ղճ մահկանացու կամ միս ու արյուն,
Մեղսո՜տ լինեմ ես, դու մի՛ հավատա այժմ եւ հավետ,
Թե ես կարող եմ քո սիրո գանձն ու բարիքը անհուն
Փոխել անցավոր ու փո՜ւչ աշխարհի ունայնության հետ.—
Քանզի ունա՜յն է իմ սրտի համար Տիեզե՛րքն անգամ,
Առանց քե՛զ, իմ Վա՛րդ, սիրո տիեզե՜րք իմ անզուգական:
(108) Բընաւ մի՛ ըսեր թէ ես իմ սրտովըս չէի անկեղծ,
Հակառակ նոյնիսկ բացակայութեան որ չափաւորել
Բոցն իմ կը թըւէր. ինքզինքէս կրնամ ես նոյն դիւրութեամբ
Բաժնըւիլ, ինչպէս ես իմ հոգիէս, որ քու կուրծքիդ մէջ
Հանգչած կը պառկի. այդ՝ բընակարան տունն է իմ սիրոյս:
Թէ հեռացած եմ շըրջագայելով, ճամբորդի նըման,
Ես կրկին, նորէն կը վերադառնամ, ճիշտ ժամանակին,
Ո՛չ փոխանակուած ժամանակին հետ, որպէս զի անձամբ
Ջուր բերեմ ես իմ աղտին, արատին: Թէպէտ բնութեանս մէջ
Իշխեցին բոլոր տըկարութիւններ որոնք ամէն կիրք,
Տըրամադրութիւն կը շըրջապատեն, երբեք մի՛ հաւտար,
Թէ կրնայ բնութիւնս այնքան անհեթեթ, այլանդակօրէն
Արատաւորուիլ, ոչինչին թողուլ գումարը ամբողջ
Քու բարի հոգւոյն:
Որովհետեւ ես «ոչինչ» կը կոչեմ
Տիեզերքն ամբողջ, բացի քու անձէն, ո՛վ իմ վարդը դուն.
Անոր մէջը դուն իմ ամէն ինչն ես:
Օ՜, չասե՛ս երբեք, թե կեղծ է եղել սիրտս քո հանդեպ,
Թեկուզ եւ թվաց, թե անջատումից հուրս նվազեց.
Նույնքան հեշտությամբ կհեռանայի ինձանից հավետ,
Քան թե իմ հոգուց, որ քո կրծքի մեջ իր տունը ընտրեց:
Կուրծքդ իմ սիրո օթեւանն է միշտ. երբ ճամփորդի պես
Ճամփա եմ ընկնում, վերադառնում եմ ճիշտ ժամանակին,
Վերադառնալով եւ ոչ մի անգամ չեմ ուշանում ես
Եւ ջուր եմ բերում՝ լվանալու իմ մեղքերը կրկին:
Դու չհավատա՜ս (թեեւ իմ ներսում կիրքը ախտավոր
Եւ աներեւույթ մոլություններն են իշխում տիրաբար),
Որ իմ մեղքերով կարող եմ այնքան աղարտվել մի օր,
Որ հրաժարվեմ քո շնորհներից անխոհեմաբար.
Քեզանից բացի, այս մեծ աշխարհում ես չունեմ ոչինչ-
Եւ սակայն, իմ վա՛րդ, քեզ ունենալով, ունեմ ամեն ինչ:
Էլ երբեք չասես, թե կեղծ էր հոգիս, շողոմ ու անճիշտ:
Հուրըս չի մարի, ինչքան էլ ըլնեմ քեզնից բացակա:
Իմ սիրտը մենակ քո´ւ հոգու մեջն ա, անբաժան ու միշտ,
Քեզնից պոկվելու ու հեռանալու ախր ի՞նչ ձեւ կա:
Լոկ քո´ւ հոգին ա տունը իմ սիրո: Սերս չի մարի,
Ուր էլ դեգերեմ: Ու, վերջիվերջո, տուն եմ դառնալու
Ճիշտ ժամանակի´ն, ու ոչի´նչ, ոչի´նչ ինձ չի´ խանգարի,
Որ հետս բերեմ ջո´ւրը մաքրագործ — մե´ղք լվանալու:
Ու չհավատա´ս, որ թուլությունը ինձ կառավարի
(Անկախ իմ արյան կամ էլ ծննդի հանգամանքներից)
Կամ բիծ ու մեղքը բռնի ու հանկարծ ինձ գերեվարի,
Որ հրաժարվեմ միակ աշխարհիս ողջ բարիքներից:
Աշխարհն առանց քեզ — կմնա լրի´վ թերի ու պակաս,
Ախր աշխարհս, ո´վ իմ չքնաղ վարդ, հենց դո´ւ ես, որ կա´ս:
Ո՜հ, մի՛ ասա, թե կեղծ եմ ես սրտով,
Թեեւ իմ հուրը հանդարտվեց հեռվում։
Կարո՞ղ եմ հեռանալ ես անվրդով,
Երբ իմ հոգին, պահվում է քո կրծքում՝
Տանն իմ սիրո․ եւ թե ես հեռացել եմ
Նաեւ կրկին վերադարձել եմ միշտ,
Ճիշտ այն ժամին, որ պահը չկորցնեմ եւ
Քավեմ գործած մեղքերն իմ ամբարիշտ։
Մի՛ հավատա՝ թեեւ մերթ ինձ տիրել են
Թուլություններ՝ արյուն թունավորող՝
Որ անհեթեթորեն ես քեզ թողել եմ․
Ոչ մի գնով լքել քեզ չեմ կարող․
Ոչինչ եմ մեծ տիեզերքն այս համարում․
Լոկ դու, իմ վարդ․ լոկ դու ես իմ կյանքում։