Ո՛վ իմ թշվառ, խեղճ հոգի, կենտրոն՝ հողի մեղավոր,
Եթե ըմբոստ ուժերից ծաղրված ես հանց գերին,
Ինչո՞ւ տանջվում, մաշվում ես, կարոտ կյանքի հոգեւոր,
Մինչդեռ շքեղ պճնում ես քո պատերը արտաքին:
Հարկ կա՞ մսխել միջոցներ այն կիսավեր տան վրա,
Որը ահա կփլչի, եւ վախճանդ է մոտ այնքան.
Ժառանգորդներդ մի՞թե գարշ որդերը չեն դառնա,
Արդյո՞ք այդ է փարփայած նպատակդ վերջնական:
Ապրի՛ր հաշվին ծառայիդ, մահվան հանդեպ անտարբեր,
Թող նա հլու ձուլվի քեզ տրված իր գանձերի իսկ գնով,
Տեսքը անպետք ժամերի փոխիր անմահ ժամկետներ,
Աղքատ եղիր արտաքուստ, հոգիդ անիր գործերով:
Տզրուկ մահվան ի հաշիվ դու այդպես ես ապրելու,
Եվ երբ մահը մահանա, դու անմահ ես մնալու:
Խե՜ղճ հոգի, հողե իմ մարմնի միջուկ,
Ծառա՝ քեզ գերած ըմբոստ տարերքի,
Ինչո՞ւ ես ներքուստ տանջվում ու տանջում,
Զարդարելով քո կեղեւն արտաքին:
Ո՞վ է,— ինքն՝ անցո՛րդ,— այդքան ծա՜խս անում
Իր երկու օրվա վարձու տան համար,—
Որպեսզի ո՞րդը խժռի դամբանում,—
Այդ չէ՞ քո մարմնի վախճա՛նն ակամա…
Ապրիր ծառայիդ՝ քո մարմնի հաշվին,
Եւ զրկի՛ր նրան, որ դու զորանաս,
Ժամանցի հաշվին՝ տիրիր Հավերժի՛ն,
Ներքինով՝ հարո՜ւստ, դրսից՝ խե՜ղճ, նվա՜ստ:
Հյուծի՜ր մարմինըդ, որ կե՜րն է մահվան,
Որ մահը մեռնի՛, դու մնաս անմա՜հ:
(154) Ով դուն խեղճ Հոդի, դուն իմ մեղաւոր աչխարձտին կեդրոն,
Այս ըմբոստ ուժերն որոնք քեզ այսպես կը գեղազարդեն,
Ինչո՞ւ ներաիդիդ կարօտ կը քաչես եւ կը տառապիս
Նըւազութենեն, պատերդ արտաքին եւ առ երեւոյթ
Շըոայլ ներկելով, պճնազարդելով։
ինչո՞ւ մեծագին
Ծախասեըն այս ընել, այսքան կարճատեւ պայմանաժամով,
Քու թառամելիջ ապարանջիդ վրա Մի՞թէ որդերուն՝
Ժառանգորդներուն այս չռայլութեան, որոնք պիտ լափեն
Աւանդըդ այս մեծ: Նպատակն է այս քու ճոխ մարմ ինիդ:
Ուրեմն, ո՛փ Հոգի, ապրէ ծառայիդ կորուստին Հաչւոյն,
Եւ կարօտը քու Թող որ կործանէ ըչտեմարաններդ.
Գրէ էրկնային Համաձայնագրեր ծախելով ժամեր աւելցուքներու.
Ներսէդ սընանիր. արտաքնապես մի այլեւս Հրապուրեր:
Այսպէս պիտի դուն սընանիս ՄաՀով, որը իր կարգին
Մարդով կը անան. եւ մէկ անդամ որ Մաձը կը մեռնի,
Այլեւըս մեռնիլ չբ կայ այնուԳեւո:
Անճարա՛կ հոգի, մեղսագործ երկրիս կենտրոնը թշվառ,
Քեզ նվաճեցին ըմբոստ ուժերը` հանդերձդ դարձած,
Ինչո՞ւ ես ներքուստ տառապում անվերջ, ինչպես սովահար,
Մինչդեռ պատերդ ներկում ես դրսից խնդությամբ մի բաց:
Թա՛նկ ես վճարել վարձակալության համար գնորդի,
Հիմա աննկատ քանդվում են հերթով պատերը քո տան:
Միթե՞ որդերը` ժառանգորդները այդ մնացորդի,
Պիտի ըմբոշխնեն քո ունեցածը. ի՜նչ մարմնի վախճան:
Ուրեմն, հոգի՛, խոնարհ ծառայիդ կորստով ապրիր,
Թող այդ տաժանքը քեզ հարստություն պարգեւի հավետ.
Գնիր նոր ժամկետ եւ ունայնության ժամեր վաճառիր,
Դու ներսի՛ց սնվիր, մի՛ եղիր դրսից այդքան ընչավետ.
Մահով կսնվես, որ մարդկանցով է սնվել շարունակ,—
Երբ մահն է մեռյալ, ի՞նչ է քեզ մնում` հավիտյան մի կյանք:
Իմ թշվա´ռ հոգի, տաճա´ր իմ անձուկ, մեղսո´տ կեցության,
Որ զարդարվել ես հակի´նթ ու ոսկով, մե´ղկ ու ապստամբ,
Ինքդ կծկված — անձուկ զնդանում չարի´ հեծության,
Հանդես ես գալի ճա´ռ ու երգերով, ցընծաձա´յն ու բա´մբ:
Դղյակդ ախր, վարձո´վ ա տրված, անցվո´ր ա անշուշտ,
Բայց էդ թա´նկ գնո՞վ: Չկա´ ’նենց դղյակ — հավիտենական,
Որ, վերջիվերջո, սնունդ չդառնա´ որդերին անկուշտ:
Ուրիշ գին չկա՞ր: Բա շատ չէ՞ր գինն էդ — այլաշխարհական:
Թո քու դղյակը — դառնա օրրանը հոգու կաճառի,
Թո քու դղյակը — երկնայի´ն սնունդ լցվի օր օրի,
Աստվածայի´նն առ, ունայն ժամերդ վեկալ վաճառի´,
Թո քու զնդա´նը, պերճանքը դրսի —էթա ու կորի´:
Դո´ւ սնվի Մահով: Մահի սնունդը հենց մա´րդն ա ագահ:
Հենց Մահին խժռես, էլ Մահը չի´ ըլնի, ու կըլնես անմա´հ:
Իմ խեղճ հոգի, մեղսոտ երկրիս առանցք,
[Մերժիր] ուժերն ապստամբ, քեզ շրջադրած,
Ինչո՞ւ ներսից հյուծվես, կրես զրկանք,
Դրսից պատերդ ճոխ լինեն նախշված:
Ինչո՞ւ կարճ ժամկետով մեծ գին այդքան
Խարխուլ ապարանքիդ ես դու ծախսում:
Որդե՞րը, ժառանգորդ այս ճոխության,
Ծախսերդ ուտեն: Այդ չէ՞ մարմնի վերջում:
Հոգիս, ապրի՛ր քո ծառայիդ սպառմամբ,
Թող այն հյուծվի, լրի քո պաշարները․
Աստծո ժամեր գնի՛ր՝ սնի ծախսմամբ.
Ներսից սնվիր, պետք չէ հարուստ լինելը․
Այդպես մարդկանց ուտող Մահով սնվի՛,
Մեռնելն էլ չի լինի, երբ Մահ մեռնի: