Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
O call not me to justify the wrong
That thy unkindness lays upon my heart;
Wound me not with thine eye but with thy tongue;
Use power with power, and slay me not by art.
Tell me thou lov'st elsewhere; but in my sight,
Dear heart, forbear to glance thine eye aside;
What need'st thou wound with cunning when thy might
Is more than my o'erpressed defense can bide?
Let me excuse thee: 'Ah, my love well knows
Her pretty looks have been mine enemies,
And therefore from my face she turns my foes,
That they elsewhere might dart their injuries.'
 
Yet do not so, but since I am near slain,
Kill me outright with looks, and rid my pain.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Ո՜հ կոչ մի՛ արա ինձ արդարացնել չարիքը,
Որը քո դաժանությունը դնում է իմ սրտի վրա.
Վիրավորի՛ր ինձ ոչ թե քո աչքով, այլ քո լեզվով.
Օգտագործի՛ր ուժը ուժով եւ սպանիր ինձ ոչ հնարքներով:
Ասա ինձ, դու սիրում ես այլոց․ բայց իմ աչքի առաջ,
Թանկագին սիրտ, խուսափի՛ր հայացք նետել քո աչքի այլ կողմ.
Ինչի՞դ է պետք վիրավորվել խորամանկությամբ, երբ դու կարող
Ես ավելին, քան իմ ճնշված պաշտպանությունը կարող է դիմադրել:
Թույլ տուր արդարացնել քեզ. «Ա՜հ, իմ սերը լավ գիտի․
Ներա չքնաղ հայացքները եղել են իմ թշնամիները,
Եւ ուստի իմ երեսից նե շրջում է իմ թշնամիներին,
Որպեսզի նրանք այլոց կարողանան հասցնել իրենց վնասները»:
 
Բայց մի՛ արա այդպես, իսկ քանի որ ես գրեթե խփված եմ,
Սպանիր ինձ մեկընդմիշտ քո հայացքներով եւ ազատիր ինձ ցավից:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Օ՜, մի՛ խնդրիր, որ ներեմ այն չարիքներն անսքող,
Որոնք անգութ քո հոգին հասցնում է հեզ սրտիս.
Դու ինձ ընկճի՛ր քո լեզվով, բայց մի՛ խոցիր հայացքով,
Եվ մի՛ փնտրիր հնարքներ, որ սպանես թշվառիս:
Անկեղծորեն ինձ ասա, թե սիրում ես ուրիշին,
Օ՜, բայց երբ ինձ հանդիպես, բարեհաճիր ինձ նայել,
Հարկ կա՞ արդյոք դիմելու ինձ խոցելու հնարքին,
Երբ անպաշտպան ու անզոր արդեն քեզ եմ հանձնվել:
Որպեսզի քեզ չքմեղեմ, պիտի ասեմ՝ սիրուհիս
Գիտի, որ իր աչքերը ոսոխներս են անողորմ,
Ուստի նրանց նետերը էլ չի ուղղում նա դեմքիս,
Խնայելով իմ կյանքը, հեռացնում է ուրիշ կողմ:

Բայց քանի որ ինձ արդեն մահվան դուռը դու տարար,
Աչքերիդ մի թարթումով վերջ տուր կյանքիս տանջահար:

Արդարացում մի՛ հայցիր այն չարիքի համար ծով,
Որ հասցնում է սրտիս քո նենգությո՛ւնը դաժան,
Ինձ աչքերով մի՛ խոցիր,— այլ՝ խոսքերո՛վ ու լեզվո՛վ,
Ուժի դեմ ո՛ւժ գործածիր եւ ոչ թե՝ դա՜վ անարժան:
Ասա՛, որ չե՜ս սիրում ինձ, որ սիրում ես ուրիշի՜ն.
Բայց արգելի՛ր աչքերիդ ուրիշի կողմը նայել,—
Ի՜նչ իմաստ ինձ զուր խոցել, երբ զորության դեմ ուժիդ,
Անզո՜ր եմ ես դիմանալ — ո՜ւր մնաց… ինձ պաշտպանել…
Բայց գուցե դու մեղք չունե՜ս,— քանի որ քա՛ջ գիտես դու,
Որ քո աչքե՜րն են չքնաղ ոսոխնե՛րն իմ մեծագույն.—
Ա՜յլ կողմ էիր դու նայում, որ աչքերը քո հատու
Ուրիշների՛ն հասցնեն իրենց հարվածը անգութ…

Բայց դու զո՜ւր ես ինձ գթում.— քան թե՝ տանջվե՜մ ողջ կյանքում,
Աչքերիդ մի հարվածով սպանի՛ր ինձ, իմ անգութ:

(145) աա անսա սու.
Ժե կանչեր զիա, արդարացնելու Համար սխալն այն
ՈՐ «ըտիս վըրայ կը բեռցընէ քու անազնըւութիւնդ.
Մե՛ վիրաւորեր զիս քու աչքերով, այլ քու լեզուով.
Դուն ուժի դէմ ուժ փորձէ դործածել, Ժե զիս ըսպաններ
Նենգ միջոցներով:
Ըսե Թէ ուրիչը դուն կը «իրես,
Բայց ըզգուչացիր իժ ներկայութեան, ով սպիրտ սիրելի,

Աչքովդ ուրիչ կողմ ակնարկ նետելէ. ի՞նչ պէտք ունիս դուն
Խորամանկութեամբ վիրաւորելու, երբ քու զօրութիւնդ
Աւելի է քան ինչ որ ես կրնամ տոկալ չափազանց
Ինքզինքա պաշտպանել իակ եԹէ փորձեմ:
Թոյլ տուր դուն ինծի
ՌԸ Քեզ չըքմեղեմ. անրըս լաւ դիտն ԹԷ անոր քնջուչ
Նայուածքները իմ Թչնամիներս են, եւ Հետեւաբար
Հակառակորդներս ան կը Հեռացնէ ներկայութենէս,
Որպես զի անոնք ուրիչ կողմ իրենց վիրաւորանջի
Նետերն արձակեն:
Սակայն եւ այնպես, մի՛ ըներ այդպէս,
Բայց քանի որ ես գրեթէ ըսպաննուած կը մընամ այսպէս,
Ուղղակիօրեն ըսպաննէ դուն զիս քու նայուածքներով,

Ե. զիս այդպեսով դուն ձերբազատէ իմ խոր ցաւերեն:

Օ՜, ինձ մի՛ կանչիր` արդարացնելու վատությունը այն,
Որ ամեն անգամ սրտիս դրոշմեց քո հոգին նանիր.
Մի՛ վիրավորիր ինձ քո աչքերով, այլ լեզվով միայն,
Սասանիր ուժով, բայց հնարքներով ինձ մի՛ սպանիր:
Ասա, որ սիրտդ ուրիշի մոտ է, բայց ինձ տեսնելիս,
Ա՜խ, պետք չե, որ դու չքնաղ հայյացքդ շրջես խստադեմ:
Խորամանկությամբ իմ սիրտը խոցել զուր է, սիրելիս,
Երբ անկարող եմ հովանավորվել քո զորության դեմ:
Թող ներեմ ես քեզ եւ այսպես ասեմ որպես չքմեղանք.
Նրա աչքերը իմ հանդեպ եղան ոսոխներ անկեղծ,
Եւ խոհեմաբար իմ դժբախտ դեմքից շրջվեցին նրանք,
Որ ուրիշներին խոցեն մահացու նետերով իրենց:

Սակայն մի՛ շրջվիր,— քանի որ մահվան դուռն եմ հասել ես,
Ազատիր ցավից եւ ինձ սպանիր վերջնականապե՛ս:

Էլ մի´ համոզի, որ քու անվողորմ վարքն արդարացնեմ —
Էղած-չէղածի մեղքը բարդելով ի´մ սիրտ ու հոգուն:
Օրե´նք արա քեզ — «Լեզո´ւ ընդ ական»: Չերկարացնեմ,
Ինձ մի´ սպանի քու նուրբ ձեւերով: Հայացքդ տոկուն,
Ուրիշ կողմ մի´ տար, ու լեզվո´վ ասա. «Ա´յլ մարդ եմ սիրում»:
Ախր, սիրելիս, բա հեչ կարիք կա՞ նենգ սլաքներիդ:
Իմ ամրոցները, հաղթ ու անառիկ, ծնկի ա բերում
Քու վարք ու բարքի զորությո´ւնն ահեղ, գրո´հն աչքերիդ:
Թույլ տու, քեզ ներեմ: Ախր իմ սերը գիտի շատ-շատ լավ,
Երբ հեռացնում ես ոսոխ աչքերդ իմ հեգ էրեսից,
Մի ուրի´շ մարդ ա ենթակա դառնում վնասիդ անբավ:
Ում էլ որ նայես, հենց ի´նձ ես փրկում հենց ի´մ իսկ եսից:

Բայց թարգի´ էտի, հոգնե´լ եմ վաղուց — աչքերիդ դավից:
Նայի աչքերիս ու սպանի´ ինձ — ազատի´ ցավից:

Ո՜հ մի՛ խնդրիր չարիքն արդարացնել,
Որ դու անգութ դնում ես իմ սրտին.
Ո՛չ աչքերով՝ լեզվով փորձիր խոցել,
Ո՛չ հնարքով՝ զարկի՛ր ուժով ուժին:
Ասա՛ այլ տեղ է սերդ, բայց դեմքիս․
Աչք մի՛ թեքիր․ ինչո՞ւ ծածուկ խփել.
Երբ շատ ավել է ուժը քո, հոգիս,
Քան ի զորու եմ ես դիմակայել:
Արդարացնեմ քեզ. «Սերը իմ գիտի․
Ներա աչքերն են իմ թշնամիները,
Եւ արդ ինձնից շրջում է ոսոխիս,
Որ ուրիշին հասնեն վնասվածքները»:

Բայց պետք չէ դա, քանզի խփված եմ գեթ,
Սպանի՛ր աչքով, որ ցավն անցնի անհետ: