Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Thou art as tyrannous, so as thou art,
As those whose beauties proudly make them cruel;
For well thou know'st to my dear doting heart
Thou art the fairest and most precious jewel.
Yet, in good faith, some say that thee behold
Thy face hath not the power to make love groan:
To say they err, I dare not be so bold,
Although I swear it to myself alone.
And, to be sure that is not false I swear,
A thousand groans but thinking on thy face
One on another's neck do witness bear
Thy black is fairest in my judgement's place.
 
In nothing art thou black save in thy deeds,
And thence this slander as I think proceeds.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Դու այնքան բռնակալ ես, այնպիսին, ինչպիսին դու ե՛ս*,
Ինչպես նրանք, ում բարեմասնությունները հպարտորեն դարձնում են նրանց դաժան.
Քանզի լավ դու գիտես, իմ թանկագին ոգեւորված սրտի համար
Դու չքնաղագույն եւ ամենաթանկագին ակն ես:
Այնուհանդերձ, հավատա, ոմանք ասում են, որ քեզ տեսնում են,
Քո դեմքը չունի զորություն հարուցելու սիրո հառաչանք․
Ասել, նրանք սխալվում են, ես չեմ հանդգնում լինել այդքան համարձակ,
Թեեւ ես երդվում եմ դրանում ինքս ինձ միայն:
Եւ, համոզվելու համար, որ կեղծ չէ երդումս,
Հազարավոր հառաչանք, հենց մտածում եմ քո դեմքի մասին,
Մեկը մյուսի ետեւից վկայություն են բերում․
Քո սեւը լուսավորագույնն է իմ դատողության մեջ:
 
Ոչնչով չես դու սեւ, բացի քո արարքներից,
Եւ այստեղից այս չարախոսությունը, ինչպես ես կարծում եմ, բխում է:
 
* Թերեւս, հղում նախորդ հնչյակին, ուր ներկայացված նե ամենեւին էլ գեղեցիկ չէ։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Դու սիրում ես ինձ իշխել այն գեղեցիկ կանանց պես,
Որոնց հպարտ հմայքը նրանց անում է անգութ,
Քանզի շատ լավ գիտես դու, որ իմ սրտին սիրակեզ,
Կախարդական ու անգին մի գոհար ես հազվագյուտ:
Բայց ոմանք էլ ասում են, որ պատկերը քո սեւլիկ
Չունի այնքան հրապույր, որ լալահարի սիրողին,
Չեմ հանդգնում ես ասել, որ ստում են այդ մարդիկ,
Բայց նրանց հետ ես տեղին վեճ եմ մղում մտովին:
Եվ որպեսզի ես դրանց ճշտությունը հաստատեմ,
Սրտիս միջից պոռթկում են խոր հառաչներ անհամար,
Վկայելու, երբ ընդոստ դու կանգնում ես աչքիս դեմ,
Որ սեւաթույր աչքերդ շատ չքնաղ են ու պայծառ:

Ո՛չ մի բանով դու սեւ չես, քո գործերն են միայն սեւ,
Որը միակ առիթն է, որ քեզ անվերջ բամբասեն:

Գեղեցկությունը դարձնում է անգութ,
Եւ դո՛ւ էլ դուրս չես այդ հի՜ն օրենքից,—
Դու լա՜վ գիտես, որ ինձ համար կյանքում
Դո՛ւ ես գեղեցիկն ու լա՜վն ամենքից:
Բամբասո՜ւմ են, թե դեմքդ թուխ ու սեւ
Այն ուժը չունի՛, որ խելքից հանի.
Քաջություն չունե՛մ հակառակն ասել.
Թեեւ, սրտիս մեջ դե՜մ եմ այդ բանին:
Երբ հիշում եմ քո թուխ դեմքը կրկին,
Հառաչո՜ւմ եմ խոր՝ իմ կամքից անկախ,
Հաստատելով այն մի՛տքը վերստին,
Թե սեւից լավ գույն աշխարհում չկա՜.—

Եւ բամբասո՜ւմ են թե ոմանք, իմ սե՜ր,
Ոչ թե դե՛մքդ թուխ, այլ քո… վա՜րքը սեւ…

(141) Իրաւ բռնակալ կ՚երեւաս այնքան, ինչպէս արդեն ես,
Ճիչտ անոնց նրման, դեղեցկութիւններն որոնց՚ կը դարձնեն
Ջիրենք խիստ դաժան, Հրպարտութեամբ լի. որովճետեւ դուն
Գիտես եւ չատ լաւ, թէ իմ մտագրաւ խենթի պէտ աիրող
Այս արտիս Համար, դուն դեղեցկագոյն եւ ամենաթանկ
ԳոՀար քարըն ես:
Եւ սակայն պարկեչտ մարդոց կարծիքով
ՌԸ Քեզ կը դիտեն, կ՚ըսեն Թէ երեսդ այն ուժը չունի

ՈՐ «էրին ողբալ կարողանալ տալ Ըսել ոը անոնք
Շատ կը ախալին, ես չեմ լանդգնիր, Հակառակ անոր

Որ ա՛յդ ես կ՚երդնում, երբ ինքզինքիս Հետ մընա առանձին:

Վըրայ խորձելով, կուգան վրկայել Թէ սեւն երեսիդ

Դու բռնակալի անգութ սիրտ ունես այն պերճ կանանց պես,
Որոնց հմայքը նրանց դարձրել է անսիրտ ու դաժան,
Քանզի սիրավառ իմ սրտի համար, դու շատ լավ գիտես,
Որ ամենաթանկ գոհարն ես` չքնա՜ղ, ամենաարժա՜ն:
Ոմանք ասում են, թե երբ աչքերդ նայում են մարդկանց,
Անգին պատկերդ անզոր է հոգոց պոկել նրանցից.
Չեմ համարձակվում ասել, թե կույր են աչքերը նրանց,
Բայց որ այդպես է` երդվում եմ մենակ, հեռու մարդկանցից:
Յետո, որպեսզի համոզվեմ անկեղծ երդումներիս մեջ,
Դեմքիդ նայելիս բյուր հոգոցներ եմ ակամա հանում.
Քո սեւ պատկերը պայծառություն է վկայում անվերջ.
Քո սեւ աչքերն են ինձ գիշեր ու զոր խելքահան անում:

Ոչ մի բանի մեջ դու սեւ չես, միայն սեւ ես քո վարքում—
Ահա թե ինչու բամբասում են քեզ ու անվանարկում:

Հաստա´տ եմ ասում, բռնակա´լ ես դու — սրտո´վ ու հոգով,
Ու աշխարհի սա´ղ սիրունների պես — գոռո´զ ու դաժան,
Որովհետեւ լա´վ գիտես, որ հոգիս խարխուլ — լո´ւռ ակնածանքով,
Քե´զ ա համարում միակ պարգեւը — պաշտելու արժան:
Ու քեզ իմացող շա´տ մարդ ա ասում, համոզված ու չոր, —
«Էնքան չքնաղ չե´ս, որ քեզ նայելուց լա´ն ու տառապեն»:
Շատ ըռիսկ չունեմ — իրանց հետ վիճեմ, բայց գիտե´մ, չէ՞, որ
Էնքան չքնաղ չե´ս, որ տեսքիդ վրա ձոն ու երգ կապեն:
Բայց մե´կ ա ախր, ի´նչ էլ որ ասեն, հազզա´ր հառաչեմ —
Իրար հետեւից կամ վրա-վրա — հենց քե´զ եմ հիշում,
Էլ անհնա´ր ա, անունըդ չտամ ու քեզ չկանչեմ,
Ու քու թունդ սե´վը — կասկած չի´ դառնում ու հոգիս մաշում:

Բայց քու վարքից զատ — քու ո´չ մի բանը սեւ չի ավելի:
Վարքի´դ համար են քեզ չարախոսում, նորի´ց ու էլի:

Դու բռնակալ ես, ինչպիսին որ ե՛ս,
Ինչպես նրանք, պերճանքը ում դաժան է.
Քանզի սրտիս համար՝ դու լավ գիտես՝
Չքնաղագույն եւ թանկագույն շողակն ես:
Բայց հավատա, քեզ տեսնողներն ասում են,
Որ դեմքդ չի ծնում սիրո հառաչ․
Չեմ հանդգնում ասել, թե սխալվում են,
Թեեւ կերդվեմ առ դա ինքս իմ առաջ:
Որ համոզվեմ, թե կեղծ չէ իմ երդումը,
Հազար հառաչ, հենց դեմքն եմ քո հիշում,
Հաջորդաբար գալիս ու վկայում են․
Քո սեւն է լույսը իմ դատող մտքում:

Ո՛չ սեւ չես դու, այլ լոկ քո արարքները,
Եւ այստեղից են չարախոսանքները: