Չեմ ճանաչում գեթ մի ուժ, որը լինի ընդունակ
Երկու անդավ սրտերի միացմանը խանգարել.
Սեր չէ բնավ այն սերը, որ փոխվելով շարունակ,
Սկսում է մարմրել, տկարանալ ու մեռնել:
Օ՜, ոչ, սերը մշտավառ մի փարոս է հաստատուն
Աշխարհավեր փոթորկին կանգնած ընդդեմ, աներեր.
Նա ուղեցույց մի աստղ է նավաբեկյալ նավաստուն,
Որի ուժը անիման չի ճանաչվել շատ դարեր:
Սերը թշվառ միմոս չէ ժամանակի բիրտ ձեռքում,
Որ քաղում է մանգաղով այտ ու շուրթեր վարդագույն.
Սերը հոսուն ժամերով եւ օրերով չի ապրում,
Մինչ դատաստանը վերջին նա կմնա միշտ կանգուն:
Եվ եթե դա այդպես չէ, կապացուցեն սխալն այդ,
Ապա ոչինչ չեմ գրել եւ չի սիրել ոչ մի մարդ:
Ո՛չ մի արգելք չի՜ կարող խանգարել այս աշխարհում
Հավատարիմ ու անկեղծ սիրողների պսակին.
Ամեն չնչին առիթից սիրո հուրը չի՜ մարում,
Եւ չի՜ լռում-հարմարվում ամեն դավ ու բաժանքի:
Օ՜, ո՛չ. սերը ծովափի այն փարո՛սն է հաստատուն,
Որին ոչ մի փոթորիկ ու մրրիկ չի՛ սասանել,
Նա մոլորվա՜ծ նավերին փրկող ա՛ստղն է լուսատու,
Որի խորհուրդը վսեմ ոչ ոք դեռ չի՜ վերծանել:
Ժամանակի խեղկատա՛կն ու ծառա՛ն չէ նա անզոր.—
Թեեւ խամրո՜ւմ են շուրթերն ու վարդ-այտերը ջահել,—
Նա չի՜ փոխվում օրերի ընթացքի հետ անցավոր,
Այլ անսասա՛ն է մնում մինչ Դատաստանը Ահեղ…
Իսկ թե սո՜ւտ են այս տողերն ու ձեզ ուզում են շեղե՛լ,
Այդ ասել է, թե ոչ սեր, ոչ էլ այս երգն է եղել:
(109) Մ նութեան մէջ երկու անկեղծ եւ նոյնախոծ միտքերու՝
Խոչընդոտ կամ խեռ. ըզգապմունք չեւ կարող իակ ընդունել.
ՍԷՐԸ աէր չէ երբ կը փոխուի ամէն առիԹ որ գտնէ,
Համակերպող բաժանում ի՝ բաժանողի խորՀրդով։
Հ, ո՛չ երբեք ԱՆ ամրակուռ կընիք մըն է մչտադրոչմ,
Աչքը վառած մրրիկներուն, առանց երբեք սարսելու.
Ուղեցոյց աստղն է մչտական՝ Թափառական նաւերուն,
Բարձբութիւնովն իը չափելի՝ սակայն արժեքը անկայտ
Սէրն չի խաբուիըր ժամանակէն, վարդ չրթունքներ եւ այտեր
Թէեւ մ իյնան Հասողութեան տակ մանդաղին անոր կեռ.
կարճ ժամերով, չարաթներով, սէրը փոխուել չի կրնար.
ԱՆ դիմանալ կրնայ նոյնիակ մինչեւ եզերքն անդունդին:
ԵԹԷ բոլոր այս ըսուածներն սխալանք են արդարեւ,
Ոչ Ք՚ա՝ գրած, եւ ոչ մէկ մարդ սէր է ապրեր իրապէս:
Ես չեմ ընդունի սիրող սրտերի միության հանդեպ
Դավաճանություն ու խոչընդոտներ. սեր չե այն սերը,
Որ փոխվում է միշտ, երբ բախտի կամոք փոփոխում է պետք,
Թեքվում, երբ նրան թեքում են բախտի անգութ ձեռքերը:
Օ՜, երբե՛ք, երբե՛ք. իսկական սերը փարոս է անմար,
Որ միշտ կնայի փոթորիկներին եւ չի երերա,
Պայծառ աստղ է նա ծովում մոլորված նավերի համար
Եւ անյայտ արժեք, թեեւ հայտնի է բարձունքը նրա:
Նա ժամանակի խեղկատա կչե, թեեւ վարդագույն
Այտերն ու շուրթերն ապրում են նրա կոր մանգաղի մեջ—
Սերը չի փոխվում, իր կարճ ժամերից չի դառնում դժգույն,
Այլ տոկում է նա անգամ կործանման ցաւը մինչեւ վերջ.
Եթե մեղք է սա, եւ ինքս թշվառ մեղսավոր եմ լոկ,
Չեմ գրում սրանք, եւ այս աշխարհում չի սիրել ոչ ոք:
Իսկական սերը խոչընդոտներից երբե´ք չի վախում —
Համոզված էղեք, երբե´ք ու բնավ: Է´ն սերը սեր չի,
Ինչը մարում ա ամմե´ն առիթով, կամ ուղի փոխում,
Ու չի´ կարենում մի հաստատ բանի կպնի ու կառչի:
Ճշմարիտ սերը մի ուղենիշ ա, հա´ղթ ու հաստատուն,
Անխորտակ փարո´ս — հողմ ու փոթորկի դավերի բովում,
Ա´ստղ ա ուղեցույց — նավերին մոլոր, դեգեր ու անտուն:
Աստղն էդ գիտե´նք, բայց իր արժեքը անհա´յտ ա մնում:
Սխա´լ են ասում, թե խամաճի´կն ա սերը գոռ բախտի,
Որովհետեւ վարդագույն շուրթ ու էրեսը զո´հ են գերանդուն:
Ճշմարիտ սերը անհնազանդ ա ամմե´ն մի ախտի,
Ու մինչեւ օրհաս մի´շտ ա անյերեր, զվարթ ու խնդուն:
Թե որ սխալ եմ, ուրեմն երբեք ոչինչ չե´մ գրե,
Ու էս լուսնի տակ ոչ մի սիրահար բնավ չի´ էղե:
Թողեք չասեմ, արգելք կա աշխարհում
Սիրո համար․ եւ սեր չէ այն զգացումը,
Որ փոփոխվում է, փոփոխված կյանքում,
Կամ էլ շեղող ուժից իսկույն շեղվում է։
Ո՜հ ոչ, նշան է սերը մշտավառ,
Որ փոթորիկների առջեւ հաստատ է․
Այն աստղ է դեգերող նավի համար,
Որի հայտնի է տեղն, արժեքն՝ անհայտ է։
Ժամանակի հտպիտ այն չի դառնում,
Թեեւ մերթ գերանդուց նրա խամրում է․
Այն չի փոխվում մի կարճ ժամում, ամսում,
Բայց օրհասի եզրին իսկ այն տոկում է։
Թե ճիշտ չէ սա եւ ինձ կապացուցեք՝
Մարդ չի սիրել եւ չեմ գրել երբեք։