Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
My tongue-tied Muse in manners holds her still,
While comments of your praise, richly compiled,
Reserve their character with golden quill
And precious phrase by all the Muses filed.
I think good thoughts, whilst other write good words,
And like unlettered clerk still cry 'Amen'
To every hymn that every spirit affords
In polished form of well-refined pen.
Hearing you praised, I say, "Tis so, 'tis true',
And to the most of praise add something more;
But that is in my thought, whose love to you
(Though words come hindmost) holds his rank before.
 
Then others for the breath of words respect,
Me for my dumb thoughts, speaking in effect.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Լեզուն կապված իմ Մուսան բարեկրթորեն իրեն զսպում է,
Մինչ մեկնությունները ձեր գովքի, ճոխ կազմված,
Պահում են դրանց* գրանշանները՝ ոսկե գրչով
Եւ թանկագին արտահայտությամբ` բոլոր Մուսաների հղկած:
Ես մտածում եմ լավ մտքեր, մինչ մյուսները լավ բառեր են գրում,
Եւ ինչպես անգրագետ սպասավոր, միշտ գոչում եմ «Ամեն»
Յուրաքանչյուր օրհներգի համար, որը յուրաքանչյուր ոգի ստեղծում է
Հղկված ձեւով լավ զտված գրչի:
Լսելով, որ ձեզ գովաբանում են, ես ասում եմ. «Դա այդպես է, դա ճիշտ է»,
Եւ ամենամեծ գովասանքին հավելում եմ եւս մի բան.
Բայց դա իմ մտքում է, ում սերը ձեզ
(Չնայած բառերը վերջում են գալիս) պահում է իր շարքն առջեւում:
 
Ուստի ուրիշներին իրենց խոսքերի քամու համար հարգիր,
Ինձ՝ իմ համր մտքերի համար՝ ըստ էության խոսող:
 
* Բնագրի their-ը որոշ մեկնողներ համարում են վրիպակ, եւ առաջարկում ուղղել thy։ Թվում է, թե դա տրամաբանական է։ Սակայն դժվար է պատկերացնել, որ երեք տառի փոխարեն գրաշարը մեկ տառ զետեղած լիներ, այն էլ՝ արդյունքում այլ բառ ստանալով։ Մյուս կողմից, their-ի հետ character-ը «գրանշան» իմաստը ստանալու համար, թերեւս, պետք է հոգնակի լիներ։ Սակայն «ոսկի գրչի» հետ ավելի լավ է կապվում հենց «գրանշան» իմաստը, այնպես որ ավելի հավանական է, որ գրաշարը բաց թողած լինի մեկ տառ՝ character-ի s հոգնակիակերտը։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Իմ մուսան լուռ, խոհուն է. մինչդեռ ուրիշ պոետներ,
Մյուս բոլոր գերհզոր մուսաներից ներշնչված,
Կուտակում են ոսկետառ եւ պերճախոս քերթվածներ,
Քո մեծաշուք համբավի դրվատիքին նվիրված:
Իմ մեջ այնքան սրբազան, ազնիվ խոհեր են հառնում,
Մինչդեռ ուրիշ պոետներ գրում են նոր նուրբ ոճով,
Ես մի անուս դպրի պես նույնիսկ բառեր չեմ գտնում,
Ի պանծացումն սիրույդ՝ հազիվ «ամեն» գոչելով:
Երբ լսում եմ գովեստդ, ես ասում եմ՝ ճիշտ է այդ,
Եվ մի բան եմ ինձանից ավելացնում իմ մտքում,
Այնտեղ, որտեղ իմ սերը պահպանվում է անաղարտ,
Մնում է միշտ անսասան, ինչպիսին էր անցյալում:

Արդ՝ ուրիշին մեծարի՛ր խոսքի համար պերճախոս,
Իսկ ինձ՝ հանուն խոհերիս, թեեւ լեզուս է անխոս:

Լեզուն կապված իմ Մուսան համեստ քաշվում է մի կողմ,
Երբ քո փառքը դրվատող բանաստեղծներն անթերի
Ապահովում են իրենց տողերի գինը ոսկով՝
Մուսաների շնորհիվ հղկված հմուտ տողերի:
Ես խո՛ր մտքեր եմ երկնում, իսկ նրանք՝ լոկ ճոխ… բառե՜ր,
Եւ ես, որպես մի անո՛ւս, բայց ջերմեռա՜նդ տիրացու,
Կարողանում եմ միայն սրտանց «Ա՛մեն» բարբառել,
Որպես նրանց փառավոր «Օվսա՛ննայի» լրացում:
Ասել՝ «Այդպե՛ս է» «Այո՛» «Դուք ճշմարի՜տ եք ասում»,
Եւ դեռ մի բան էլ կցել նրանց վսեմ գովեստին,
Սակայն միայն իմ մտքո՛ւմ, որի մեջ քո սերը սուրբ
Միշտ շարքո՛ւմն է առաջին, իսկ խոսքն ու բառը՝ ետի՛ն:

Հարգի՛ր ուրեմն նրանց խոսքի՛ համար, սիրելիս,
Իսկ ինձ՝ խոհի՛ս համար լուռ, որ խոսո՜ւն է ավելի:

(50) Հաժըը ու մունջ իժ Մուսաս՝ բարեկենցաղ տակաւին,
Մինչ ակնարկներ Քեզ դովող, առատօրէն Հաւաքուած,
Նկարագիրն իրենց դեռ ոակեփետուր գրիչով
կարձանագրեն, Թանկագին տողերն ամէն Մուսայի:
Բարի խոեր իմ մտքեն, այլոց գրիչեն՝ բարի խօսք.
Ջեր անդրագկտ գրրագիր դեռ կը դոչեմ ես «Ամէն»
ԱԺԷՆ երգի որ սրտեն Հանճար Հողւոյն կը Բխի

կոկուած եւով եւ չատ լաւ ու նրբարունստ Գրիչեն։
Քու գուվեստներդ լռելով, մ ըրսեմ՝ «Արժան եւ փիրաւծ՝
Գոփվեստներէն չատերուն բարդելով բան ժրաւելի.
Բայց այդ՝ խոՀիս է մժԷջէն, Քեզ Հանդէպ սէրը որուն
կարգու/ առաֆ է ընդժիչտ, իակ բառերն ուչ ամէնէն:
Ապա՚ մարդանք ուրիչներ՝ չունչին Համար բառերուն,

Ես՝ իմ մժորոս խոՀերուս արտայայտիչ լինելով:

Իմ անխոս մուսան բարեկրթորեն լեզուն է գոցում,
Մինչ քո պերճության մեկնությունները` հատորներ դարձած,
Իրենց արժանին ոսկե գրչով են միշտ իրագործում,
Եւ դարձվածները` այլ մուսաների ձեռքով հղկված:
Նրանք լավ բառեր գիտեն հորինել, իսկ ես` լավ մտքեր,
Եւ անգրագետ տիրացվի պես «Ամե՜ն» եմ կանչում
Օրհներգությանը, որ հորինում է պոետն անձնվեր`
Անաղարտ գրչով երգելով հոգուդ շնորհն հարաճուն:
Գովքդ լսելիս ասում եմ. «Այո՛, այդպես է, որ կայ»,
Եւ ինչ-որ բան էլ հավելում եմ միշտ գովքին բարեհաճ,
Բայց այս ամենը` միայն իմ մտքում, որի սերն անմահ
Ասված բառերը միշտ ետ է դասում, իսկ իրեն` առաջ:

Ուրեմն, նրանց հարգիր սիրալիր բառերի համար,
Իսկ ինձ` մտքերի՛ս, որոնք բառերից պերճախոս են հար:

Իմ համր Մուսան, սուս ու բարեկիրթ, ծպտուն չի հանում,
Երբ արժանիքդ երկինք ա հանում բազում ա´յլ պոետ —
Ոսկեղեն գրչով, ինչի շեկ փայլից ա´չք ա շլանում,
Ինչը հղկել ա իննը գոռ մուսա, խմբո´վ, իրար հետ:
Իմ մի´տքն ա վսեմ, սրանց պոեզիա´ն, գոռ ու գեղարվեստ:
Միտքս նման ա մի «ամե´ն» ասող երեցի´ տգետ,
Սաղմոսի վախտը կամ էլ աղոթքի — ով, համեստ-համեստ,
Անընդհատ, տեղ-տեղ, ասում ա. «Ամե´ն», քահանայի հետ:
Երբ քե´զ են գովում, ասում եմ մտքում. «ճի´շտ ա, իրո´ք որ»,
Ու ամենաթունդ գովասանքներին ի´մն եմ գումարում,
Բայց — մենակ մտքում: Իսկ մտքի´ս սերը թո´ւնդ ա ու հզոր —
Ես բառիս ասպար ու զենքի պետը մի´տքն եմ համարում:

Իրանք, իմացի´, ընտիր բառերով օ´դն են թրատում,
Իսկ ես, խլաձայն, խորունկ մտքո´վ եմ քեզ գնահատում:

Լեզուն կապված Մուսաս համեստ լռում է,
Մինչ գովքը ձեր ճոխ մեկնություններով,
Ոսկե գրչով եւ տառերով գրվում է՝
Այլոց Մուսաների թանկ բառերով:
Ինձ մոտ մտքերն են լավ, նրանց՝ բառերը,
Եւ դպրի պես, գոչում եմ միշտ «Ամեն»
Գովքին բոլոր, որ ձեր գովաբանները
Ստեղծում են վարժ, հղկված գրչով ամեն:
Ասում եմ. «Ճիշտ է», երբ որ ձեզ գովում են,
Եւ այդ գովքին դեռ իմն եմ հավելում.
Բայց դա՝ մտքում, զի սերս առջեւում է․
Բառերը միշտ վերջում են հայտնվում:

Հարգիր այլոց՝ խոսքի քամու համար,
Ինձ՝ համր իմ մտքերի՝ բարեհոժար: