Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Is it thy will thy image should keep open
My heavy eyelids to the weary night?
Dost thou desire my slumbers should be broken,
While shadows like to thee do mock my sight?
Is it thy spirit that thou send'st from thee
So far from home into my deeds to pry,
To find out shames and idle hours in me,
The scope and tenure of thy jealousy?
O no, thy love, though much, is not so great;
It is my love that keeps mine eye awake,
Mine own true love that doth my rest defeat,
To play the watchman ever for thy sake.
 
For thee watch I, whilst thou dost wake elsewhere,
From me far off, with others all too near.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Արդյո՞ք քո կամքով է, որ քո պատկերը պետք է պահի բաց
Իմ ծանր կոպերը տանջալի գիշերում։
Դո՞ւ ես ցանկանում, որ իմ նինջը ընդհատվի,
Երբ ստվերներ, նման քեզ, խաբում են իմ տեսողությունը։
Արդյո՞ք քո հոգին է, որ դու ուղարկել ես քեզնից՝
Այսքան հեռու՝ տնից՝ մեջ իմ գործերի նայելու,
Գտնելու ամոթալիություններ եւ անգործ ժամեր ինձ մոտ,
Չա՞փը եւ ժամկետնե՞րը* քո խանդի։
Ո՜հ, ոչ, քո սերը, թեեւ զգալի է, այնքան էլ մեծ չէ․
Այդ ի՛մ սերն է, որ պահում է իմ աչքը արթուն,
Ի՛մ սեփական իսկական սերն է, որ իմ հանգստին է հաղթում,
Խաղալու համար պահակ միշտ քո համար։
 
Քեզ եմ ես հսկում, մինչ դու արթուն ես լինում այլուր,
Ինձնից չափազանց հեռու, բոլոր այլոց հետ շատ մոտ։
 
* Բնագրում՝ tenure՝ «ժամկետ տիրապետության», որի փոխարեն, ըստ որոշ կարծիքների, պետք է լիներ tenor՝ «իմաստ, բովանդակություն», որ ստացվեր «նպատակը եւ իմաստը»։ Բայց գուցե «ժամկետ» իմաստը նույնպես տեղին է այստեղ։ Նույնիսկ ավելի, քանի որ scope-ը ունի ոչ միայն «նպատակ» իմաստը այլեւ (ու նախ եւ առաջ) «սահմաններ»։ Այդ դեպքում կունենանք «տիրապետության երկրաչափական եւ ժամանակային սահմաններ» (խանդի․ որքան է այն տարածվում)։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Քո կա՞մքն է, որ նուրբ դեմքիդ գիշերվա մեջ տաղտկալի
Բաց է պահում աչքերս եւ իմ նինջը խռովում,
Մինչդեռ ինչ-որ ստվերներ, որոնք քեզ են նմանվում,
Աչքերիս դեմ ելնելով, ենթարկում են ինձ ծաղրի:
Դո՞ւ ես արդյոք գաղտնաբար ուրվականիդ ուղարկում,
Որ իմ պարապ ու անհոգ ժամանակը որոշի,
Կամ ինձ ծածուկ լրտեսի ամոթալի հանցանքում,
Մեղադրի աններում խիստ օրենքով իր խանդի:
Ո՛չ, քո սերը հզոր չէ, թեկուզ ինչ էլ լինի նա,
Իմ չմարող սերն է, որ միշտ արթուն է ինձ պահում,
Նա է գիշեր ու ցերեկ իմ հանգիստը վրդովում,
Եվ ինձ անում քո աննինջ, լուռ պահակը գիշերվա:

Իսկ դու ինձնից շատ հեռու ուրիշ տեղեր ես փնտրում,
Եվ ուրիշին այնքան մոտ՝ գիշերներ ես լուսացնում:

Քո ցանկությա՞մբ է արդյոք, որ քո պատկերն աննման,
Քնաթաթախ աչքերիս կոպերը բա՛ց է պահում.
Դո՞ւ ես արդյոք ուղարկում այն ստվերը՝ քեզ նման,
Որն ինձ տանջո՜ւմ է մթնում եւ իմ քունը խանգարում:
Ասա՛, դո՞ւ ես քո հոգին հեոո՜ւ-հեռվի՜ց ուղարկում.
Որ լուտանքի արժանի իմ վարքն ու բարքն իմանա,
Զննի պարա՜պ իմ կյանքի արարքները վատագույն,
Որոնք պիտի քո խանդի արդարացո՜ւմը դառնան:
Օ՜, ո՛չ. քո սերը, ավա՛ղ, այնքան հզոր չէ, անգին,
Այդ ի՛մ սերն է, որ քնից ու երազից ինձ զրկած,
Վաղո՜ւց խլել է ինձնից նաեւ դադար ու հանգիստ՝
Քո սիրո եւ քո բախտի գիշերապա՛հը դարձած…

Ես արթո՜ւն եմ քո սիրուց, մինչ զարթնում ես դու քնից—
Ուրիշներին ինչքան մո՛տ, այնքան… հեռո՜ւ ինձանից:

(39) Քու ցանկութի՞ւնդ Է արդեօք, որ քու պատկերդ՝ իժ յոգնած ԻՆ
կոպերըս պիտ պան բաց՝ ուչ գիչերները մինչեւ. Ե»
դո՞ւն ես արդեօք ցանկացող որ իմ մրափներս ընդՀատին, Եր
Մինչ քեզ նմանող ըստուերներ՝ ծաղրել միճակըս մ ուզեն: Այ
Արդեօք Հոգիդ է որ դուն քեզմէ ինծի կը ղրկես Թչ
Այնքան Հեռու քու տունէն խուզարկելու արարքներս, Ջէ
Իւ ամօթանքըս իմ մէջ եւ ծոյլ ժամերս դտնելու, Մէ

Զերթ նըրպատակ ու ձգտում քու պաճանջկոտ նախանձին: Թէ
Հ, ո՛չ) քու աէրն Թէեւ չատ, Հրրապուրիչ չէ այնքան, ՆՃ
Իմ անըն է որ կը պաճէ այդպես աչքերըս արթուն, Իա
Ի՛ւ/ իակ իրաւ սէրն Է որ կը տիրէ իժ Հանդիստին, ծր.
Պաճակի դեր խաղալու միչտ Քու սիրոյդ անունով: Ըա
Զի քեզ է որ կը Հակեմ, մինչ ուրիչ տեղ կարթննաս,
Հեռու ինձմէ, եւ սակայն ուրիչներու այնքան մօտ: նֆ

Քո կա՞մքն է արդյոք, որ քո պատկերից դարձել եմ անքուն
Եւ աչք չեմ փակում ես այս հոգնատանջ գիշերների մեջ.
Դո՞ւ ես կամեցել, որ գիշերվա մեջ ես մնամ արթուն,
Մինչ դեմքիդ հնագույն ստվերներն են ինձ ծանակում անվերջ.
Ոգի՞դ ես արդյոք դու հղել դեպի իմ սենյա կպաղ,
Որ հեռու հեռվից հետեւես անվերջ իմ արարքներին,
Տեսնես իմ բոլոր արատները եւ ժամերն անզբաղ.
Եւ խանդի՞ց է, որ դու քուն չես բերում իմ խոնջ աչքերին:
Ա՜խ, ոչ, քո սերը շատ է, ես գիտեմ, բայց ո՛չ գերազոր.
Իմ սիրո՛ւց է լոկ, որ իմ աչքերին հոգնությունն է նույն,
Իմ սիրո՛ւց է լոկ, որ հանգիստ չունեմ ես գիշեր ու զոր
Եւ այսպես աննինջ մի պահակ եմ ես դարձել քո սիրույն:

Ես քե՛զ եմ հսկում, մինչ մի ուրիշ տեղ միշտ արթուն ես դու,
Մոտիկ ես այնպես դու ուրիշներին, իսկ ինձնից` հեռո՜ւ:

Կարո՞ղ ա, դիտմամբ ընենց ես անում, որ տեսքդ գալի
Ու հեչ չի թողում գիշերը քնեմ ու հանգստանամ:
Կարո՞ղ ա, դո´ւ ես քու իսկ պատկերին հրահանգ տալի,
Որ ինձ ձեռ առնի ու նինջըս խախտի, որ անքուն մնամ:
Կարո՞ղ ա, դո´ւ ես ինքդ քու ոգուն մոտս ուղարկում,
Որ ոչ մի անգամ մենակ չմնամ — տե´ղըս իմանամ,
Ու հանկարծ սխալ մի արարք չանեմ: Էս դո՞ւ ես սարքում,
Քո՞ւ խանդն ա մղում, որ ինձ հետեւես, որ անքուն մնամ:
Բա կհավատա՞մ: Սերըդ չի կարա էդ ուժն ունենա:
Աչքս չեմ փակում, որովհետեւ դա´րդս ա աչքս թողում բաց,
Սե´րն ա ստիպում, որ աչք ու կոպս հա անքուն մնա,
Ու նե´նց ա անում — պահա´կդ դառնամ, թեկուզ անիմաց:

Ե´ս եմ քեզ հսկում անքուն գիշերվա սեւ անապատում,
Այնինչ դու, հեռվում, օտարներո´վ ես քեզ շրջապատում:

Քո կա՞մքն է, որ պատկերդ չի թողնում
Կպչեն կոպերս տանջալի գիշերը։
Քո ցանկությա՞մբ է նինջս ընդհատվում,
Երբ որ խաբում են աչքս քո ստվերները։
Արդյո՞ք հոգիդ է, մոտս ուղարկված՝
Այսքան հեռու՝ գործերս դիտելու,
Որ բիծ գտնի, անգործ ժամեր անցած,
Որքա՞ն, մինչ ե՞րբ ես դու ինձ խանդելու։
Ո՜հ, ոչ, այդքան չէ սերը քո սրտում․
Ի՛մ սերն է, որ պահում է աչքս բաց,
Ի՛մ սերն է, որ հանգիստն է իմ խախտում,
Անդուլ աննինջ պահակը քո դարձած։

Հսկում եմ քեզ, մինչ դու այլուր արթուն ես․
Այլոց շատ մոտ՝ ինձնից այնքա՜ն հեռու ես։