Երբ ես մեռնեմ, իմ անգին, լաց ինձ վրա լոկ այնքան,
Մինչ կավետեն ողբաձայն ղողանջները զանգերի,
Որ այս ստոր աշխարհից ես փախել եմ հավիտյան
Բնակվելու բնի մեջ ավելի գարշ որդերի:
Ոչ էլ հիշիր իմ ձեռքը, երբ այս տողերն ընթերցես,
Քանի որ քեզ սիրում եմ այնպես սաստիկ ու քնքուշ,
Որ հոժար եմ մոռացվել մտքերի մեջ քո անուշ,
Եթե դու ինձ հիշելով պիտի սգաս ու թախծես:
Օ՜, նորից եմ աղաչում, այս տողերը երբ կարդաս,
Ես էլ արդեն հող պիտի դարձած լինեմ առհավետ,
Մի՛ տուր իմ խեղճ անունը, զուր մի ողբա դու վրաս,
Եվ թող անբիծ քո սերն էլ մարի հանգչած կյանքիս հետ:
Քանզի սոսկում եմ այնպես, եթե ցավդ չզսպես,
Այս ողջախոհ աշխարհը միայն պիտի ծաղրի քեզ:
Երբ ես մեռնեմ, իմ վրա սգա այնքա՛ն ժամանակ,
Ավետում է քանի դեռ մահվան կոչնակը հլու,
Որ ես այս փո՜ւչ աշխարհից, աշխարհից վատ ու անարգ,
Գնում եմ… վատն ավելի՝ որդերին կե՜ր դառնալու…
Երբ այս մատյանը կարդաս, մի՛ հիշիր այն ձե՛ռքն անգամ,
Որ այս տողե՛րն է գրել — ես այնպե՜ս եմ քեզ սիրում.
Որ պատրաստ եմ մոռացվե՜լ — եթե մի պահ իսկ զգամ.
Թե ինձ հիշելը, անգին, քեզ վիշտ ու ցավ է բերում:
Եթե մի օր, երբեւէ, դու այս տողերն ընթերցես,—
Երբ հո՜ղ լինեմ ես արդեն, խառնված այս բիրտ հողին,—
Ոչ իմ անո՛ւնը հիշիր, ոչ էլ իմ սե՛րը՝ առ քեզ,
Թող այդ սե՛րն էլ, կյանքիս հետ, մտնի մահվան անկողին.
Թե չէ աշխարհն այս անարգ, սուգդ թաքուն կլսի՛,
Եւ քե՜զ էլ կբամբասի՝ մեռածի հետ միասին…
(46) Մահուանըս լուրն որ առնես, մ՚ողբար երկար աւելի
Քան զանգակին ողբահունչ՝ ձայնը դժխեմ, հեգնախառն,
Որ աշխարհին պիտ՚ յայտնէ թէ ես փախուստ եմ տըւեր
Այս գարշելի աշխարհէն, գարշելագոյն որդերուն
Հետ ապրելու: Այս տողերն եթէ կարդաս, մի՛, մի՛ իսկ
Յիշեր ձեռքն այն որ գըրեց, զի քեզ այնպէս սիրեցի,
Որ մոռցըւիլ պիտ՚ ուզեմ խոհերուդ մէջ սիրազեղ,
Յիշելը զիս թէ քեզ ապերջանիկ պիտ՚ դարձնէ:
Մինչեւ անգամ, օ՛հ, եթէ այս քերթուածին աչք նետես,
Երբ ես արդէն կաւին հետ միախառնուած պիտ՚ ըլլամ,
Անունըս խեղճ փոխանակ քու շուրթներէն լըսելու,
Իմ կեանքիս հետ սէրըդ թող նոյնպէս փըտտի, անհետի,
Որ չըլլայ թէ աշխարհի իմաստունները զըննեն
Ողբըդ, եւ քեզ ինծի հետ ծաղրեն, երբ ես ա՛լ չըկամ:
Երբ ես չլինեմ, ա՜խ, վախճանը իմ դու ողբա այնքան,
Մինչեւ ականջիդ ղողանջը հասնի տխուր ու տրտում,
Որ կազդարարի իմ մեկնումը այս հավիտենական
Նվաստ աշխարհից՝ ապրելու նվաստ որդերի գրկում:
Եթե ընթերցես այս տողերը, որ քեզ եմ նվիրել,
Ձե՛ռքն իմ մոռացիր, քանզի քեզ կյանքում սիրել եմ այնպես,
Որ ես կուզենամ քո անուշ մտքում մոռացված լինել,
Եթե իմ մասին խորհելը չնչին ցավ պատճառի քեզ:
Եւ եթե նորի՛ց դու իմ քերթության էջերը կարդաս,
Երբ իմ աճյունը, արդեն հող դարձած, կործանվի հավետ,
Պետք չէ, որ տխուր մտորմունքներում իմ անունը տաս,
Այլ թող քո սերը հավիտյան ննջի հանգած կյանքիս հետ,
Որ այս աշխարհը երբեք չլսի հառաչները քո
Եւ քեզ էլ, ի՛նձ հետ, չծաղրի հանկարծ իմ մահից հետո:
Երբ որ ես մեռնեմ, արցունքի ո´չ մի կաթիլ կամ առու:
Հենց որ քեզ հասնի խո´լ ժամազանգի ղողա´նջը մռայլ,
Ասա´ աշխարհին, որ արդեն չկա´մ, փախել եմ հեռո´ւ,
Որ մասնակից եմ դժնի որդերի խնջույքի´ն շռայլ:
Ու երբ սա կարդաս, թո ո´չ մի վայրկյան սրանց հեղինակ
Ձե´ռը չհիշես, որովհետեւ քեզ էնքան, էնքա´ն եմ սիրում,
Որ չե´մ ուզենա, որ ինձ հիշելով, մի օր, օրինակ,
Ի´նձ միտդ բերես, ու նորից ողբաս — արցո´ւնք ու արուն:
Ու շա´տ լավ կըլնի, որ հեգ անունս շատ հաճախ չտաս,
Ու ապագայում, գալիք օրերին, երբ դառնամ փոշի,
Ոչ մի պայմանով գիրըս չբացե´ս, չլա´ս, չխնդա´ս:
Թո իմ անունը թաղվի խորքե´րը քու միտք ու հուշի:
Ախր որ սրանք մի´ վայրկյան տենան, որ սգավոր ես,
Թե ի´նձ ձեռ կառնեն, թե քու հրճվա´նքը, թե քու սո´ւգն ու քե´զ:
Երբ որ մեռնեմ ես սգացեք դուք ինձ,
Քանի դեռ կլսվի ղողանջ դժգույն,
Ազդարարող, որ աշխարհից այս պիղծ
Փախել եմ որդերի մոտ պղծագույն․
Եւ թե կարդաք այս տողը, մի՛ հիշեք
Գրողի ձեռքն․ այնպես եմ ձեզ սիրում,
Որ լավ է մտքերից ձեր ինձ հանեք,
Քան ինձ հիշելը ձեզ դարձնի տրտում։
Կամ թե այդժամ նայեք դուք այս տաղին,
Երբ ես կավին ձուլված լինեմ անհետ,
Չասեք անգամ դուք խեղճ անունը իմ,
Բայց թող կորչի, անցնի ձեր սերն ինձ հետ,
Որ չտեսնեն ինչպես եք ինձ ողբում,
Եւ չծաղրի աշխարհը իմաստուն։