Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Betwixt mine eye and heart a league is took,
And each doth good turns now unto the other:
When that mine eye is famished for a look,
Or heart in love with sighs himself doth smother,
With my love's picture then my eye doth feast,
And to the painted banquet bids my heart;
Another time mine eye is my heart's guest,
And in his thoughts of love doth share a part.
So either by thy picture or my love,
Thyself, away, art present still with me,
For thou not farther than my thoughts canst move,
And I am still with them, and they with thee;
 
Or if they sleep, thy picture in my sight
Awakes my heart to heart's and eye's delight.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Միջեւ իմ աչքի եւ սրտի մի դաշինք է կնքված,
Եւ յուրաքանչյուրը լավությունը վերադարձնում է այժմ մյուսին.
Երբ որ իմ աչքը քաղցած է քո տեսքից,
Կամ սիրտը սիրահարված՝ հոգոցներով իրեն խեղդում է,
Իմ սիրու նկարով այդժամ իմ աչքը խնջույքի մեջ է,
Եւ նկարված ճաշկերույթին հրավիրում է իմ սրտին.
Մյուս անգամ էլ իմ աչքն է իմ սրտի հյուրը,
Եւ նրա մտքերում սիրո մի մասն է կիսում:
Այսպես կամ քո նկարով կամ իմ սիրով,
Ինքդ դու, հեռու լինելով, շարունակում ես մնալ ինձ հետ,
Քանզի դու ոչ ավելի ես հեռու, քան իմ մտքերը կարող են շարժվել,
Եւ ես դեռ նրանց հետ եմ, եւ նրանք՝ քեզ հետ․
 
Կամ եթե նրանք քնում են, քո պատկերն իմ աչքում
Արթնացնում է իմ սիրտը՝ սրտի եւ աչքի բերկրանքի համար:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Իմ աչքն ու իմ սիրտը հաշտվել են այժմ,
Եվ օգնում են միմյանց սիրալիր բարեկամությամբ.
Երբ իմ աչքը կարոտում է քո տեսքին,
Կամ իմ սիրտը հոգոց է հանում սիրուց խեղդված,
Այնժամ իմ աչքը հյուրասիրում է սրտիս քո պատկերով,
Եվ հրավիրում նրան իր տեսողական խնջույքին.
Մեկ այլ անգամ իմ սիրտն է հյուրընկալում աչքիս,
Եվ բաժին հանում նրան իր սիրո մտքերից:
Այսպես, քո պատկերի կամ իմ սիրո միջոցով,
Որքան էլ հեռու լինես, դու միշտ ինձ հետ ես.
Քանզի դու չես կարող գնալ ավելի հեռու, քան իմ մտքերը,
Եվ ես միշտ նրանց հետ եմ, իսկ նրանք՝ քեզ հետ:

Կամ եթե նրանք ննջեն, քո պատկերը իմ սրտում
Կարթնացնի իմ հոգին՝ աչքերիս եւ սրտիս ի ցնծություն:

Աչքերս ու սիրտս, հիմա էլ դա՜շն են կնքել, իմ անգին,
Որ իրար օգնեն, մեկը մյուսի վիշտը փարատեն,
Այն պահի՛ն, երբ որ ծարա՜վ է լինում աչքս քո տեսքին,
Իսկ սիրող սիրտս հառաչանքներից մարո՜ւմ է արդեն:
Երբ վայելո՜ւմ է աչքս մտովին քո պատկերն անուշ,
Հրավիրում է այդ ճո՜խ հանդեսին նաեւ… իմ սրտին,
Իսկ երբ իմ սիրտն է քո սիրուց հարբում ու զվարթանում,
Իմ աչքերի՛ն է ի սրտե կանչում այդ խրախճանքին:
Այդպես, թեկուզ եւ ինձանից հեռո՜ւ, յոթ սարից անդին,
Բայց ինձ հե՛տ ես դու, իմ աչքի խորքում, սրտո՛ւմ սիրավետ.—
Կարո՞ղ ես գնալ ավելի հեռո՛ւ, քան իմ միտքն, անգին,
Որի հետ կյանքում այնպե՜ս եմ ձուլված, ինչպես նա՝ քեզ հետ…

Քնի մե՜ջ անգամ աչքերս քե՛զ են նկարում էլի,
Եւ քնից հանո՛ւմ, որ իմ սիրտն էլ քո տեսքը վայելի…

(29) Աչքիս, սրտիս միջեւ դաչինք կընքըւած կայ Անոնցմէ

հւրաքանչիւըն իրար կօգնեն, արարքներով Հաճելի,
Աչքըա՝ այնպե՛ս երբ կը ցանկա ուժդ ին, խորունկ նայելու,
Լ կամ անրոց Հառաչանքներն սիրտըս երբոր կը Հեղձնուն։
ԱչՔԸս՝ խԽընճոյք, վայելք կապրի պատկերին դէմ աիրունւոլա.
Այս խնճոյքին ձը Հրապուրէ որ սիրտըս դայ, մասնակցի:
Ուրիչ անդամ ախրտըա՝ Հրաւէը իմ աչքերուն կը կարդալ,
Եւ նը սիրու խոՀերուն Հետ զանոնք մրն է մասնակից:

Քու նըկարով կամ իմ սիրով դուն մփնչտ ներկայ ես իմ մէջ,
Թէ փակ Հեռու ինձմէ ապրիս, դուն չես կրնար Հեռանալ
իմ խոՀերուս սաՀմաններէն, Քանզի անոնց մէջն էւ մ նչտ,
Եւ իժ խոՀերըս Քե՛զ ունին, ու մժիչտ Քեզմու/ կը չարժին։

Եթէ անոնք քըրնանան փակ, աչքիս մժԷջի քու պատկերն
Սիրտըս արթուն պիտի պածէ, արտա, աչքիս Հրճուանքէն։

Աչքս սրտիս հետ դաշինք է կնքել բարեկամական,
Եւ նրանք իրար ծառայություն են մատուցում սիրով,
Երբ իմ աչքերը քաղցում են չքնաղ հայյացքդ այնքան
Կամ տոչոր սիրտս խեղդում է իրեն հառաչանքներով.
Քո գեղեցկությամբ խրախճանում են աչքերը այդժամ,
Եւ կանչում սրտին` ընկերակցելու նախշուն խնջույքին.
Սիրտս աչքերին հյուրընկալում է մեկ ուրիշ անգամ,
Եւ մասնակցում են նրանք երկուսով սիրո խոկմունքին:
Այսպես քո տեսքով կամ զգացմունքիս մտքերով անմահ
Հեռու ես թեեւ, բայց գիշեր ու զոր ինձ հետ ես մնում.
Երբ իմ խոհերից ավելի հեռու դու չես ընթանա,
Նրանց հետ եմ ես, եւ նրանք ինձնից հեռու չեն գնում.

Իսկ երբ քնած են, քո կերպարանքի նկարը արթուն
Արթնացնում է իմ աչքի ու սրտի խրախճանքն անքուն:

Սիրտս ու աչքս դաշիք են կնքե ու հերթով իրար
Շնո´րհ են անում: Երբ որ դու չկաս, ա´չքս ա մարում —
Քու տեսքին կարոտ: Իսկ իմ հեգ սիրտը, սիրուց սովահար,
Հա´ քրքրվո´ւմ ա ու ի´նքն ա իրան լո´ւռ մխիթարում:
Բայց տեսքդ, ինքնի´ն, աչքիս խնջո´ւյքն ա, լուռ ու ցանկալի,
Աչքս էլ սրտիս հրավիրում ա — գա´ ուրախանա:
Էն մյուս անգամ, սրտի´ս խնջույքին, ա´չքս ա գալի,
Որ խնջույք անի, իմ մտքի´ տոնին անմաս չմնա:
Եթե, ուրեմն, հեռու էլ ըլնես, մե´կ ա, ներկա´ ես —
Քո´ւ իսկ պատկերի կամ սիրուս ուժով, թո´ւնդ ու հրակեզ,
Որովհետեւ չե´ս կարա մտքիս տիրույթից շատ հեռու ըլնես,
Ես էլ, ա´նպայման, մերված եմ մտքի´ս, իսկ միտքս էլ` հենց քե´զ:

Սիրտս քեզ տենա, իմ միտքը թեկուզ քնով խաթարվի,
Վռազ կզարթնի, ու իմ սիրտ-աչքը կմխիթարվի:

Իմ աչքն ու սիրտն ունեն կնքված դաշինք,
Նրանք իրար բարիք են փոխանցում.
Երբ որ կարոտ է աչքն իմ քո տեսքին,
Կամ սիրտն է սիրատանջ իրեն խեղդում,
Սիրուս նկարն այդժամ աչքիս հրճվանքն է,
Եւ խնջույքի է նա սրտին կանչում.
Մեկ այլ անգամ՝ սրտիս իմ հյուրն է աչքս,
Եւ խոհերում սիրո մի մաս կիսում:
Այսպես՝ քո պատկերով կամ իմ սիրով,
Նույնիսկ հեռու՝ մնում ես դու ինձ հետ,
Քանզի քեզ հետ եմ ես իմ մտքերով․
Ես նրանց հետ եմ, եւ նրանք՝ քեզ հետ․

Կամ թե քնած են՝ տեսքդ իմ աչքում
Սրտիս, աչքիս բերկրանքն է արթնացնում: