Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
They that have pow'r to hurt, and will do none,
That do not do the thing they most do show,
Who, moving others, are themselves as stone,
Unmoved, cold, and to temptation slow -
They rightly do inherit heaven's graces,
And husband nature's riches from expense;
They are the lords and owners of their faces,
Others but stewards of their excellence.
The summer's flow'r is to the summer sweet,
Though to itself it only live and die,
But if that flow'r with base infection meet,
The basest weed outbraves his dignity:
 
For sweetest things turn sourest by their deeds;
Lilies that fester smell far worse than weeds.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Նրանք, ովքեր ունեն ուժ, որ վնասեն, եւ ոչինչ չեն անում,
Որ չեն անում բաներ, ինչ նրանք առավելապես ցուցադրում են,
Ովքեր շարժելով ուրիշներին, իրենք ասես քար են,
Անշարժ, սառը, եւ հրապուրվելու անընդունակ.
Նրանք իրավամբ ժառանգում են երկնքի շնորհները,
Եւ տնտեսում են բնության հարստությունները ծախսելուց.
Նրանք տերերն են եւ սեփականատերներն իրենց դեմքերի,
Մյուսները՝ սոսկ կառավարիչները նրանց գերազանցության:
Ամռան ծաղիկը նպաստում է ամռան քաղցրությանը,
Թեկուզ իր համար է այն միայն ապրում եւ մեռնում,
Բայց երբ այդ ծաղիկը ստոր վարակի է հանդիպում,
Ստորագույն մոլախոտը գերազանցում է նրան իր արժանիքներով.
 
Քանզի քաղցրագույն բաները վերածվում են դառնագույնի իրենց գործերով.
Շուշանները, որ նեխում են գարշահոտում են, շատ ավելի վատ քան որոմը:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ով չարիքներ գործելու իրավունք եւ ուժ ունի,
Սակայն կյանքում երբեք չի գործում գեթ մի չարիք,
Ով գրգռում է այլոց խորհուրդներով իր դժնի,
Բայց մնում է ինչպես ժայռ պաղ, անտարբեր, անառիկ,
Նա երկնային ձիրքերն է օրինավոր ժառանգում
Եվ խնայում ինչքերը եւ գանձերը բնության.
Նա սեփական իր անձի միակ տերն է համարվում,
Մինչդեռ նրան՝ ուրիշը վերակացու է միայն:
Ամռան քնքուշ ծաղիկը մի բուրմունք է ամառվան,
Թեեւ նա ինքն իրեն է կյանքի կոչում ու մեռնում,
Սակայն երբ որ թոշնում է այդ ծաղիկը աննման,
Ամենից վատ եղինջը նրա արժեքն է գդում:

Չարաշահված քաղցրը չունի իր համն հաճելի,
Նեխված վարդը տատասկից գարշահոտ է ավելի:

Ով ի զորու է չարիք գործելու, սակայն չի՜ գործում
Կամ ավելի շատ ձեւանո՜ւմ է, քան չար գո՛րծ է անում,
Ով ուրիշներին իր ապրումներով հուզո՜ւմ է, ցնցո՜ւմ,
Փորձության հանդեպ ինքը մնալով քարի պես ամուր,
Նա ժառանգում է երկնքի տված շնորհներն ամեն
Եւ տիրություն է անում այս երկրի շռա՜յլ գանձերին,
Քանզի իր գլխի Տե՛րն է, իր կամքի Տիրակա՛լը մեծ,
Իսկ մյուսները՝ լոկ ծառանե՜րն են նրա ձիրքերի։
Ամռան ծաղիկը՝ ամռա՛նն է հաճո, թեեւ իր համար
Ապրո՜ւմ է, մեռնումժ անգետ սեփական բույր ու հմայքին,
Բայց հերի՜ք է, որ նրան մի վարակ դիպչի ակամա,
Որ մոլախո՛տն իսկ վերեւի՜ց նայի այդ դժբախտ ծաղկին…

Չնչին արատը կարող է եղծել ամե՛ն արժանիք,
Եւ, մոլախո՛տն իսկ նախընտրելի՜ է… նեխած շուշանից:

(116) Անոնք որոնք ուժը ունին մարդերու ցաւ պատճառելու,
Սակայն որոնք այդ չեն ըներ. անոնք որոնք չեն կատարեր
Ինչ ցոյց կուտան ամէնէն չատ, որոնք կրնան ուզել, չարժել
Սիրտը այլոց, իրենք սակայն քարի նըման պաղ, անըզգալյ,
Եւ փորձութեան մէջ իլնալու դանդաղկոտ են:
Արդարօրեն
կը ժառանդեն անոնք չեորձները երկնային, եւ կը խնայեն
Ու տիրականն իրենց դեմքին, իակ ուրիչներ՝ միայն տընտես
ԵՆ դերակա իրենց դիրքին:

Ամրան ծաղիկն ամրան Համար
Բաղցըը է միչտ, թէեւ կապրի ու կը մեռնի ան ինքզինքին
Համար միայն. բայց ծաղիկն այս Թէ բոնըւի տարափոխիկ
Ըստոր ախտէ, ամենաստոր սէզն աւելի կրնայ անոր

վեՀությւնն իակ գեր-անդրանցնել
Բաներն անդամ իրենց գործքովլ ամենադառն կրնան դառնալ.
Շուչաններու նըման որոնք կը բորբոսին ու կը Հոտիին,

Աւելի քան՝ ախտավարակ, չարաւալից սեզերը վատ:

Նա, ով ուժ ունի չարիք գործելու, սակայն չի գործում,
Ով չի անում այն, ինչ մարդկանց համար զվարճալիք է,
Ով հուզում մարդկանց, բայց ինքը բնավ չի ալեկոծվում,
Այլ քարի նման անշարժ, սառնարյուն եւ անառիկ է,
Նա՛ է իրավամբ ժառանգում երկնի շնորհներն հզոր`
Անպտղությունից ջատագովելով գանձը բնության:
Նա՛ է իր դեմքի եւ իր էության տերն ամենազոր,
Մնացածները ծառաներն են իր գերազանցության:
Ամռան ծաղի կանույշ բուրմունք է ամառվա համար,
Թեեւ իր համար նա գիտի ապրել ու մեռնել անտես,
Սակայն երբ թոշնում եւ դառնում է նա մեղկ ու դալկահար,
Ամենազազիր մոլախոտն անգամ պերճ է թվում մեզ:

Զի չարաշահված քաղցրությունն այնպես դառն է ու անհաճ,
Թոշնած շուշանը զազրահոտ է, քան արոսը կանաչ:

Ով ընդունակ ա — վնաս տա մեկին, բայց մի´շտ ա անշառ,
Ով տեսքի´ց ա չար, բայց ոչ մի մարդու չարի չի մղում,
Ով որ հուզում ա շատ ու շատ մարդու, բայց մնում ա քար
Անտարբեր ու պաղ, հանգիստ, անյերեր, չի գայթակղվում,
Արժանանում ա վերին ուժերի օրհնությա´նը սուրբ,
Ու խնայում ա բնության տված գանձերը անբավ,
Ու ի´նքն ա տերը իր իսկ գծերի — թե´ կոպիտ, թե´ նուրբ:
Մնացածները լոկ վարձկա´ն տեր են, լոկ բրուտի կա´վ:
Ամառվա վարդը քաղցր ա մենակ ամառվա´ համար,
Ու կա´, որ հետո բաժինը դառնա — մի շան, կամ գելի,
Ու երբ որդն ստոր սրա սրտի մեջ անցք ու անհամար
Թունել ա փորում, էսի´ ա դառնում հոտած, եղկելի:

Փտած առէջից փի´ս հոտ ա գալի, թե նույնիսկ վա´րդ ես:
Թե չարիք գործես, նեկտար է´լ ըլնես, կգարշահոտե´ս:

Ով ուժ ունի քանդիչ, եւ չի քանդում,
Ով չի անում բաներ, իրեն պատկան,
Այլոց շարժում է, ինքը՝ քար մնում՝
Անշարժ ու անվրդով, սառցանման.
Արդար նա շնորհն է ժառանգում երկնի,
Եւ տնտեսում բարիքը բնության.
Նա տերն ու տնօրենն է իր անձի,
Իսկ այլք՝ սպասարկուներն իր վեհության:
Ամռան ծաղիկն է քաղցրությունն ամռան,
Թեկուզ լոկ իր համար է նա ապրում,
Բայց երբ ստոր աղտն անցնում է այդ ծաղկան,
Ստոր գաղձն էլ է նրան գերազանցում.

Զի քաղցրը դառնանում է իր գործով.
Շուշանը նեխ՝ գաղձից է գարշ՝ հոտով: