Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Thine eyes I love, and they, as pitying me,
Knowing thy heart torments me with disdain,
Have put on black, and loving mourners be,
Looking with pretty ruth upon my pain.
And truly not the morning sun of heaven
Better becomes the grey cheeks of the east,
Nor that full star that ushers in the even
Doth half that glory to the sober west,
As those two mourning eyes become thy face.
O let it then as well beseem thy heart
To mourn for me, since mourning doth thee grace,
And suit thy pity like in every part.
 
Then will I swear beauty herself is black,
And all they foul that thy complexion lack.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Քո աչքերը ես սիրում եմ, եւ նրանք, ասես խղճալով ինձ,
Իմանալով, քո սիրտը տանջում է ինձ արհամարհանքով,
Հագել են սեւ, եւ սիրող սգավորների պես,
Նայում են հմայիչ կարեկցանքով իմ ցավին:
Եւ իսկապես, առավոտյան արեւը երկնքի
Էլլավ չի դարձնում մոխրագույն այտերը արեւելքի,
Եւ այդ պայծառ աստղը, որն ազդարարում է երեկոն,
Չի տալիս կեսն այդ փառքի խաղաղ արեւմուտքին.
Որքան այդ երկու սգացող աչքերը պատշաճում են քո դեմքին:
Ո՜հ, թող որ այդժամ նույն կերպ վայելի քո սրտին
Սգալ ինձ համար, քանզի սուգը զարդարում է քեզ,
Եւ հագցրու քո կարեկցանքը ինչպես քո բոլոր մասերը:
 
Այդժամ ես կերդվեմ, գեղեցկությունն ինքը սեւ է,
Եւ բոլոր նրանք զզվելի են, ովքեր քո գույնը չունեն:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Քո աչքերը մինչեւ իսկ ես սիրում եմ ու պաշտում,
Երբ իմ սիրտն եմ խոշտանգում նախատինքով դառնալի,
Նրանք սեւ են եւ նույնիսկ սգի մեջ էլ հաճելի՝
Իրենց ազդու նայվածքով վշտիս գութ են արձակում:
Արեւելքի գորշ դեմքին արեւն այնպես չի սազում,
Եվ երեկոն ավետող այն աստղերը լուսավոր
Արեւմուտքը մռայլված այնքան էլ չեն շողացնում,
Ինչպես դեմքիդ փայլում են սեւ աչքերդ սգավոր:
Ա՜հ, երանի քո սիրտն էլ հանուն սիրուս սեւ հագներ,
Քանզի սուգը այնպես լավ սազում է քո պերճ դեմքին.
Երանի թե քո գութը այնպես պճներ քո հոգին,
Ինչպես տեսքիդ արտաքին պարգեւել է շնորհներ:

Այնժամ պիտի երդվեի, որ թուխն է լոկ հրաշագեղ,
Եվ ով չունի քո գույնը, նա անդուր է ու տգեղ:

Ես քո աչքե՛րն եմ սիրում, որոնք, կարծես գթալով,
Իմանալով, որ դու ինձ քամահրո՜ւմ ես ու լքում,
Սեւ՜ են հագել եւ, վշտից սգավորներ դառնալով,
Քեզնից գաղտնի ու անտես, իմ տառապանքն են հսկում…
Արեւն այնպես չի՜ սազում արեւելքի երկնքին
Եւ կամ լուսաստղը պայծառ՝ արեւմուտքի խավարին,
Ինչպես աչքերն են քո սեւ վայելում թուխ քո դեմքին,
Քո աչքերը սգավոր, բայց… կարեկցող ու բարի:
Քանի որ սուգն աչքերիդ քեզ զարդարո՜ւմ է այդպես,
Դարձնելով քեզ այդքան վայելչատես ու բարի,
Թող քո սիրտն էլ ինձ սգա՝ նոր հրապույր տալով քեզ,
Եւ կարեկցանքը թող քեզ ոտքից-գլուխ զարդարի—

Այնժամ կերդվեմ՝ գույնը սեւ հենց գեղեցի՛կն է, որ կա,
Եւ ով քո տեսքը չունի՝ նա՛ է տգեղն իսկական:

(139) Աչքերըդ ես կը «իրեմ. անոնք՝ ինծի կարեկից,
Գիանալով ախրաըդ ինչպէս զիա կանգտանէ, կբ տանչե,
Մէւ էն Հաղեր, եւ իբրեւ ադակիրներ սիրով լի,
ԱնՀուն դութով կը նային արտիս ցաւին, մորմորքին:

Եւ փակապէս՝ ո՛չ արեւն առաւօտեան երկընքին
Արեւելքի ամապերուն, դորչ այտերուն կը սազի,
Եւ ոչ ալ աստղն այն պայծառ՝ իբբ կարապետ գիչերուան,
կրնայ փառքին կէսն իսկ տալ արեւմուտքի վեՀութեան,

Ինչպէս երկու սուգ-աչերդ կը վայելեն քու դէմքին:
Ուրեմըն Թող սիրտը քու վայելչօրեն զիս ողբալ,
տանի արդալ աւելի քեզ կը դարձնէ չնորՀալի,
Եւ կը սազի Քու դութին կարծես ամէն բանի մէջ։

Գեղեցկութւնը ինքնին սեւ է, (երդնում այն ատեն.

Աչքե՛րդ եմ սիրում, եւ նրանք, ասես խղճահարվելով
Եւ գիտակցելով, որ խոշտանգում են հոգիս տակավին,
Միշտ սեւ են հագնում, ողբում են անվերջ վշտահարվելով
Եւ գեղեցկափայլ գթասրտությամբ նայում իմ ցավին:
Եւ արշալույսին երկինք բարձրացող արեգա կվառ
Այնպես չի սազում գորշ Արեւելքի մռայլ աչքունքին,
Եւ կամ լուսնկան, որ բերում է միշտ գիշեր ու խավար,
Փառք ու պարծանքով այնպես չի սազում զուսպ Արեւմուտքին,
Որքան քո դեմքին` երկու աչքերը սեւ ու վշտահար:
Օ՜, թող սիրտը քո նույնպես սեւ հագնի աչքերիդ նման,
Եւ, գորով դարձած, թող անվերջ սգա, ողբա ինձ համար,
Քանզի ողբը քեզ դարձնում է այնպես վեհ ու աննման:

Այդժամ ես կերդվեմ, որ սեւն է չքնաղն ու լավագույնը,
Եւ նա՛ է տգեղ, ով այս աշխարհում չունի քո գույնը:

Քու սեւ աչքե´րն եմ անսահման սիրում, որ մի´շտ, ամմե´ն օր,
Ի´նձ են չարչարում իրանց անըսպառ արհամարանքով:
Սրանք նման են սեւշոր գեղուհու, ով լուռ, սգավոր,
Գթո´վ ա նայում, բայց եւ մատների նեղլիկ արանքով:
Վառ այգաբացին Արուսյակն ընենց շուքով չի´ սազում
Խնդուն ու զվարթ գոռ արեւելքի լուսավառ գույնին,
Գիշերը բերող Իրիկնաստղը, հաստատ եմ ասում,
Էնքան վայել չի´ խոլ արեւմուտքի խավարի թույնին,
Ինչքան աչքե´րդ, անտարբեր ու սեւ, որ դե´մք են համայն:
Դե որ ըտենց ա, թո հոգուդ տեսքն է´լ դառնա սգավոր,
Որ ինքն է´լ, նույն ձեւ, ողբա´ իմ համար, ցավո´վ ամենայն,
Որ ինքն է´լ սազի — քու ամեն մասի գույնին սեւավոր:

Էդ վախտ կյերդվեմ, որ գեղեցիկը — սեւ´ ա անպայման,
Դաժե կյաժ ըլնի, կամ շեկ, կամ սիպտակ, կերպիդ ո´չ նման:

Աչքերդ եմ սիրում․ ինձ խղճալով,
Որ սիրտդ ինձ քամահրանքով տանջում է,
Հագել են սեւ եւ մեղմ կարեկցանքով,
Ցավիս, ասես, սգավորներ՝ նայում են։
Եւ իսկապես, արեւը վաղորդյան
Չի լավացնում այտերն արեւելքի,
Եւ աստղը վառ, ծագող երեկոյան,
Այնքան փառք չի տալիս արեւմուտքին.
Որքան դեմքիդ այդ սգացող աչքերը:
Ո՜հ, թող այդժամ սրտիդ վայել լինի
Սգալ ինձ, զի քեզ սուգն է զարդաբերը,
Եւ կարեկցանքդ նո՛ւյն կերպ հարդարի:

Այդժամ կերդվեմ․ հենց սեւն է գեղությունը․
Նրանք են գեշ, ովքեր չունեն քո գույնը: