Ինչքան որ ես սեր ունեմ, իմ սիրելիս, խլիր, տար,
Բայց նախկինում եղածից դու ավելի՞ն կշահես.
Արդարապես սեր չէ այն, որ մնում է ինձ համար,
Ինչ որ իմն էր մինչեւ այդ, պատկանում է նաեւ քեզ:
Թե հանուն լոկ սիրո ես դու իմ սերը ընդունում,
Քեզ չեմ կարող կշտամբել, որ ատում ես սերը մեր.
Բայց դու պիտի նախատվես, երբ մեր դաշինքն ես դավում,
Որից գտար քեզ համար երջանկալի հաճույքներ:
Կողոպուտդ ներում եմ, ո՜վ իմ բարի ավազակ,
Թեեւ ինձնից խլում ես վերջին գանձը իմ չնչին.
Ամենամեծ տանջանքն է տանել սիրո թշնամանք,
Քան թե ատվել ու կրել նրա լուտանքը վերջին:
Արդ, վավաշոտ սիրուհիս, ինձ սպանիր, եղիր նենգ,
Բայց թող նույնիսկ այդ պահին թշնամիներ չլինենք:
Խլիր սերերս բոլոր, սեր իմ քնքույշ ու ագահ,
Ի՜նչ կշահես ավելի, քան ունեիր աշխարհում,
Ոչի՜նչ, որին արժենար սեր անվանել իսկական,—
Չէ՞ որ այն, ինչ ունեի՝ արդեն քեզ էր պատկանում:
Օ՜, ոչ, ես չեմ նախատի այս ամենի համար քեզ,
Եթե հանուն իմ սիրո գերե՜ս նրան ու զավթես,
Կնախատեմ լոկ այնժա՛մ, թե խաբելով ինքըդ քեզ
Համտես անես նաեւ այն, ինչ դու մերժե՜լ ես արդեն…
Ես ներո՜ւմ եմ մեղքը քո, իմ հմայիչ ավազակ,
Թեեւ իմ ողջ աղքատիկ ունեցվածքն ես թալանում.—
Նախընտրելի է սիրո ամեն վիշտ ու տվայտանք.
Քան տառապել այն վերքից, որ թշնամանքն է ծնում…
Դո՛ւ, որի մեջ չարն անգամ հմայի՜չ է թվում մեզ,
Լավ է, որ ինձ սպանես,— քան թշնամի լինենք մենք:
(69) Սէ՛ր իմ, այո՛, ա՛ռ, ամբողջ իմ սէրերս, ամբողջը ա՛ռ դուն.
Ըսէ՛, աւելի ի՞նչ ունիս հիմա, քան ինչ ունէիր
Դուն ասկէ առաջ: Ո՛չ, սիրելիդ իմ, ո՛չ էն սէր՝ որ դուն
Արդարեւ իրաւ ու ճշմարիտ սէր կարենաս կոչել:
Ունեցածս ամբողջ քուկդ էր, նախքան որ դուն այս աւելին
Ընդունած էիր: Ուրեմըն եթէ իմ աիրոյս փոխան
Իմ սէրս կ՚ընդունիս, ինչպէ՞ս մեղադրել քեզ ես կարենամ
Երբ դուն իմ սէրս է որ կը գործածես. բայց սակայն պիտի
Դուն մեղադըրուիս, եթէ դուն ինքզինքդ իրաւ կը խաբես
Կամաւորապէս համտեսելով ա՚յն՝ ինչ որ կը մերժես:
Աւազակութիւնդ այս քեզ կը ներեմ, ո՜վ դուն ազնիւ գող,
Թէպէտ կը գողնաս աղքատութիւնն իմ ամբողջ, լիովին:
Եւ սէրն գիտէ թէ սիրոյ յանցանքն կրել ի՜նչ աւելի մեծ
Վիշտ կը պատճառէ, քան թէ բացայայտ վէրքն ատելութեան:
Ո՜վ դուն վաւաշոտ շընորհ, որուն մէջ ամէն վատութիւն
Կը բացայայտուի, չարակամութեամբ ըսպաննէ դուն զիս.
Բայց պէտք չէ որ մենք ըլլանք ոսոխներ աներկբայօրէն:
Որքան իմ սրտում սեր կա թաքնված, քեզ լինի, իմ սեր,
Արդյո՞ք ավելին կունենաս այդժամ քո ունեցածից.
Դու իմ նոր սիրով ավելի խնդուն չե՜ս լինի, իմ սեր,
Չես շահի ոչինչ, քանզի քոնն էր այն եղել սկզբից:
Եթե իմ սերը լոկ հանուն սիրո պիտի ընդունես,
Քեզ չեմ նախատի, թե գործածեցիր դու իմ սերը միշտ,
Բայց մեղք ես գործում, երբ անխղճորեն խաբում ես դու քեզ՝
Ընդունելով այն, ինչ բերում է սոսկ տրտմություն ու վիշտ:
Ո՜վ անուշ իմ գող, ես ներում եմ քո ամեն կողոպուտ,
Զրկում ես թեեւ ինձ իմ ունեցած աղքատությունից.
Սակայն ես գիտեմ, որ այդտեղ է իմ շահը անօգուտ.
Երբ մեղանչելով խուսափում եմ ես ատելությունից:
Վսե՛մ ցանկասեր, ում անգին հոգին չարությամբ է լի,
Թեկուզ սպանիր, սակայն մի՛ դարձիր դու ինձ թշնամի:
Սիրածներըս քե´զ: Թո սա´ղ քունն ըլնեն, հավա´ք կամ ցրիվ,
Մեկ ա, առաջվա քու ունեցածը չի´ ավելանա:
Քանիսն էլ տանես, հիշի´, քու սերը — չի´ դառնա լրիվ:
Խի՞, ունեցածս, համ էլ քունըդ չէ՞ր: Նույնը չի՞ մնա:
Ի´մ սիրո տեղը սիրածիս տարե՝ դարձրել ես անգին:
Որ իմ սիրածին դո´ւ ես գործածում, քեզ ո՞նց փնովեմ:
Բայց մեղավո´ր ես, որ դավաճան ես ինքդ քո´ւ հանգին:
Ախր հենց ինքդ կասեիր առաջ. «Սրան խի՞ գովեմ»:
Մեղմաբարո´ գող, սիրտս չի նեղվում հասած ցավերից,
Չնայած տարար ու քունը դարձրիր — ի´նչքս աղքատիկ,
Իմ սերը գիտի. լավ ա, դառնանաս սիրո´ դավերից,
Քան թե ճաշակես սե´րմն ատելության — սեւ, բազմահատիկ:
Ո´վ ողորմած կիրք — բարու շղարշով, բայց էությամբ չար,
Կախաղա´ն հանի, բայց արի չըլնե´նք թշնամի իրար:
Եթե մտքովդ չանցնի, որ Շեքսպիրը երեւի բիսեքսուալ ա էղե, 40-42 սոնետների իմաստը մութ կմնա:
–––––
Վերցրու բոլոր սերերս, սեր, բոլորը․
Ի՞նչ դա կտա ավել քան դու ունես։
Բոլորն էլ քոնն էր, երբ ստացար այս նորը․
Չկա մի սեր, իմ սեր, որ ճիշտ կոչես։
Թե դու ստացար սիրուս, իմ սեր որպես,
Չեմ մեղադրի սիրուս կորզման համար․
Բայց մեղավոր ես, թե խաբում ես քեզ,
Եւ քայլն այս քո դու չես գտնում արդար։
Ներում եմ քեզ արարքդ, գող քնքուշ,
Թեկուզ տարել ես ողջ իմ ունեցվածքը․
Կնախընտրեմ սիրո այս վիշտը հույժ,
Քան միշտ կրելն ատելության վնասը։
Վավաշ հմայք, թող չարդ քեզ մնա,
Սպանիր, բայց հետդ չեմ թշնամանա։