Օ՜, ես ստել, ստել եմ վերջին իմ սին տողերով,
Թե քեզ սիրել չեմ կարող սաստկությամբ ու քնքշորեն
Քանզի չէի կռահում, որ կրակը ինձ այրող,
Հետո պիտի բռնկի էլ ավելի ուժգնորեն:
Մտածելով այդ պահին, որ դիպվածներ զանազան
Անգթորեն կայլայլեն գեղեցիկը պաշտելի,
Պիտի փոխեն արքայի օրենքները սրբազան
Եվ կորովի հոգու մեջ շեղեն իղձը ցանկալի,
Ավա՜ղ, քանզի բռնակալ ժամանակից ահաբեկ,
Վստահ միայն ներկային, մնացածը մոռացած,
Չէի՞ կարող այն պահին ես քեզ ասել համոզված,
Որ «քեզ այժմ սիրում եմ էլ ավելի, քան երբեք»:
Սերը նման է մանկան, ժամանակը փոփոխվող
Չի՞ փոփոխում նաեւ մեր զգացմունքները աճող:
Սո՜ւտ են տողերն իմ նախկին, նույնիսկ՝ տողե՛րն այն մասին,
Թե անհնա՜ր է, ավա՜ղ, քեզ ավելի շատ սիրել,
Ի՜նչ իմանար այն պահին դատողությունը իմ սին,
Թե թեժանա՜ պիտի դեռ մեր սիրո հուրն առավել:
Ես գիտեի՛, ժամանակն ու դիպվածները նրա,
Խախտո՜ւմ են սուրբ երդումներն ու օրենքներն երկնային.
Գեղեցիկը՝ խաթարում, աղարտում՝ տենչ ու երազ
Եւ մինչեւ իսկ՝ քամահրում հրամաններն արքայի:
Ավա՜ղ, ինչո՞ւ բռնակալ ժամանակից չսարսած,
Ես այն պահին ասացի՝ «Սիրո՜ւմ եմ քեզ անսահման…»,
Երբ վարանոտ վիճակից վստահության ա՛փն ընկած.
Մերժում էի եւ հերքում ներկայից զատ ամեն բան…
Սերը մանո՜ւկ է.— ինչու, նրան կոչած կատարյալ,
Թույլ չտվի՝ առավե՛լ մեծանա՜լ ու զորանա՜լ:
(95) Սուտ են այն տողերն որ ասկէ առաջ ես գըրած էի,
Նոյնիսկ այն տողերն որոնք կ՚ըսէին թէ քեզ ես երբէք
Աւելի սիրել իսկ չէի կրնար: Իմ դատողութիւնս
Այն ատեն սակայն չէր կրնար ըսել թէ ի՞նչ պատճառով
Իմ մէջ լիովին բոցը բըռնկած պիտի նոյնհետայն
Աւելի յստակ բռնկէր բոցավառ:
Բայց վստահ դատող
Ժամանակըն այն, որուն արկածները միլիոնաւոր
Ներս կը սողոսկին ընդմէջ ուխտերու, ե՛ւ թագաւորաց
Հըրովարտակներն կը ջանան փոխել, ե՛ւ նուիրական
Գեղեցկութիւններ կ՚արեւակիզեն, ե՛ւ կը բթացնեն
Ամենաուժգին մտադրութիւններ, ամենազօրեղ
Միտքերը անգամ կը մոլորեցնեն որպէս զի փոխեն
Ընթացքը անոնց եւ ամէն բանի:
Բայց աւա՜ղ, ինչո՞ւ,
Այսպէս վախնալով բռնակալ ուժէն բիրտ Ժամանակին,
Այն ատեն ըսել չը կարենամ ես. «Այժըմ ամէնէն
Աւելի ես քե՛զ կ՚ուզեմ, կը սիրեմ,» երբ վստահ էի
Անորոշութեան ըզգացումին վրայ. թագազարդելով
Ներկան ի ձեռին, եւ կասկածելով մնացեալ ամբողջէն:
Սէրը մանուկ մ՚է. պէտք չէ՞ կարենամ ուրեմըն ըսել,
Պէտք է տալ լըման աճում անոր որ տակաւին կ՚աճի:
Այն տողերը, որ գրել եմ առաջ, ստում են՝ անգի՛ն.
Նրանք ասացին, թե անզոր եմ քեզ ավելին սիրել,
Բայց դատողությունն ինչպե՞ս կռահեր, որ հուրը կրկին
Կկարողանա նոր բռնկումով իմ սիրտը տիրել:
Բայց անագորույն ժամանակը, որ բյուր դիպվածներով
Ուխտեր է քանդում, օրենքներ փոխում թագավորական,
Գեղեցկությունը աղավաղում է իր հարվածներով,
Իղձեր սպանում՝ խեղաթյուրելով մտքեր առնական-
Ա՜խ, ինչո՞ւ այնժամ, բիրտ ժամանակից ահաբեկվելով,
Չարտաբերեցի, թե՝ «Հիմա՛ եմ քեզ առավել սիրում»,
Երբ ապագայի անվստահությամբ վստահ լինելով՝
Ներկային էի վսեմ քերթության թագը նվիրում:
Սերը մանուկ է, ու եթե այնժամ չասացի այդպես,
Սոսկ այն պատճառով, որ սերը աճի երեխայի պես:
Երբ գրում էի. «Սիրում եմ ես քեզ, ու ավելի թունդ
Հնարավոր չի, որ սիրեմ ես քեզ», սո´ւտ էր, անկասկած,
Ու էդ օրերին դատողությունս չունե´ր հիմք, սնունդ,
Որ կանխատեսեր — սերըս կդառնա հրդե´հ փոթորկած:
Բայց բախտն անվողորմ, սին ելեւէջով իր միլիոնավոր,
Ոչի´նչ ա դարձնում ամենայն երդում — կամ արքայական
Ամմե´ն հրաման, ու կործանում ա ամեն ի´ղձ հզոր,
Նպատակների ուղին դարձնում ա — լոկ կամայական:
Երբ ասում էի (բախտից սոսկալով). «Սրանից էլ շատ —
Հնարավոր չի, որ սիրեմ ես քեզ», ես վստահ չէ՞ի,
Որ չեմ վստահում բախտին բռնակալ ու պատեհաշատ,
Որ ներկան օծում, գալի´քն ա թողնում հույժ կասկածելի:
Մանուկ չի՞ սերը*: Բա էլ ո՞նց չասեմ. «Միամի´տ մնա»:
Որ քյորփեն վառվի ու դառնա հրդեհ — ու հզորանա:
–––––
* Նկատի ունի սիրո աստված էրոսին (Կուպիդոնին):
Ստում են նախկինում գրված տողերս,
Թե չեմ սիրի ձեզ ավելի ես վառ,
Երբ դեռ անհայտ էին ինձ պատճառները,
Թե սերս ինչո՞ւ պիտի պայծառանար:
Ժամանակի անթիվ պատահարները
Խախտում են երդումներ արքաների,
Խեղում գեղեցկություն, բթում իղձերը,
Շեղում ուղին ուժեղ հոգիների․
Ավաղ, ինչո՞ւ՝ վախից Ժամանակի,
Ես չասեի․ «Իմ սերն ուժեղագույնն է»,
Երբ որ դա պարզ էր ինձ, որոշակի,
Ներկան՝ հստակ, գալիքն՝ երկբայություն էր:
Բայց սերը մանչ է, ու կստացվեր ոչ ճիշտ՝
Կոչել հասուն այն, ինչ աճում է միշտ: