Այսպես իմ սերը կարող է ներել իմ դանդաղ նժույգին
Իր ծանր ընթացքը, երբ ես հեռանում եմ քեզանից.
Ինչո՞ւ պետք է ես շտապեմ այնտեղից, ուր դու ես մնացել,
Քանի դեռ ես չեմ վերադառնում, ի՞նչ պետք է ինձ արագությունը:
Օ՜, ի՞նչ արդարացում կգտնի այն խեղճ կենդանին,
Երբ ամենաարագ վազքն էլ չափազանց դանդաղ կթվա ինձ.
Այնժամ ես կվազեմ առաջ, թեկուզ հեծնած քամուն,
Եվ ոչ մի թեւավոր թռիչք չի հասնի իմ տենչանքին:
Այնժամ ոչ մի ձի չի կարողանա հասնել իմ ցանկությանը.
Ուստի ցանկությունը (կազմված ամենամաքուր սիրո կրակից)
Կսլանա առանց մարմնի ծանրության,
Իսկ սերը կների նրան, ով դանդաղ էր հեռանում քեզանից:
Ես կվազեմ իմ ոտքերով դեպի քեզ սիրով,
Իսկ իմ նժույգին կթողնեմ ետեւում՝ իր դանդաղ ընթացքով:
Ներո՜ւմ էի ես ձիուս,— այն ալարկո՜տ անբանին,
Որն, ինձ ու քեզ բաժանած, բռնեց ուղին իր երկար.
Ինչո՞ւ պիտի փութայի ես հեռանալ քեզանից.
Երբ, մինչեւ օրը դարձիս, շտապելու հարկ չկար:
Բայց ի՜նչ ներում կգտնի նա դարձիս օրն անձկագին,
Երբ ինձ դանդա՜ղ կթվա ձիու վարգե՛լը անգամ,
Երբ պատրաստ եմ մտրակել ես նույնիսկ խոլ մրրիկին,
Սրտնեղելով, թե նա ծո՜ւյլ ու ալարկո՜տ է այնքան:
Ոչ մի նժույգ չի՜ հասնի այնժամ իմ հուր տենչանքին,
Որը, ծնված իմ մարմնի՞ց, ո՜չ — սիրո՛ւց խոր ու վսեմ,—
Կըվրնջա՜ր,— խենթացած իր կատաղի սլացքից,—
Եւ իմ քոսոտ ձիուկին ներո՜ւմ կտար ու կասեր.—
Դու կարող ես, հնի պես, քա՜րշ գալ ծույլ ու ալարկոտ,
Իսկ ես, սիրուց թեւ առած, պիտի սուրա՜մ նրա մոտ…
(34) իմ անրըս այսպես կրնայ միմիայն ներելով նայիլ
Զիս կրող ապուչ այդ կենդանիէն պատճառուած դանդաղ
վիրաւորանքին, երբ քու մօտիկէն ես արագընթաց
կը Հեռանայի.- Քու եղած տեղէն ի՞նչ Հարկ կար այդպէս
Աճապարելու Մինչեւ վերադարձա, նամակաբաչխին
հակ կարիք չը կար:
Ի՞նչ արդարացում իմ խեղճ կենդանին պիտի որոնէ
Երբոր «ԸՐԸնԹաց վազքարչաւն անդամ դանդաղ պիտ՝ Թըուի։
Գա Է որ Հովի թեւերուն վըրայ փակ նըստած ատեն
Զայն ես մԺիչո ԺԽխթեմ. այդպես Թեւաւոր արագութեան մէջ
Ոչ մէկ չարժումի զդայնութիւն ես պիտ կընամ դիտնալ
Այն ատեն ոչ Էն Հի պիտ կարենայ իժ ցանկութեան Հետ
կաա պաՀել կամ Քայլ, ուստի ցանկութիւնն (լատարելագոյն
Սերեն իակ մղուած) պիտի վրորնչէ - ոչ թմրած մարմին -
հր կրրակ ու բոց մրըցոյթին մէջէն. բայց սէրը, աէրին
հավ աիրոյն Համար, պիտ ներէ վտիտ իմ երիվարին.
Բայց որովՀետեւ երիվարն Քեզմ է երբ կը Հեռանար
կարծես կամովին աւելի դանդաղ յառաջ կըն թանար,
Ես այ դեպի քեզ պիտ պվազեւ՝ արագ, եւ զինք արձակեմ:
Սակայն իմ սերը ներում է կամկար հանցանքը շուտով,
Որ դանդաղընթաց իմ ձին է գործում հոգնությամբ արդար:
Ինչպե՞ս կարող եմ ես հեռանալիս սլանալ փութով.—
Երբ վերադառնամ, այդժա՛մ իմ ճամփին չի լինի դադար:
Եւ ի՞նչ թողություն պիտի ստանա այս խեղճ կենդանին,
Երբ դանդաղ թվա իր կայծակնային վազքը լիարթուն:
Կը սուրամ այդժամ, ինձ թեւեր կտա սրընթաց քամին.
Եւ նրան հեծած` քեզ մոտ կլինեմ մի ակնթարթում:
Ոչ մի երիվար չի հասնի այդժամ փափագիս անշեջ,
Եւ ցանկությունը, որ արարված է սիրուց մաքրագույն,
Պիտի վրջնա (այնպե՜ս անմարմին) հրո վարգի մեջ.
Բայց սերը այսպե՛ս իմ երիվարին կտա թողություն.
Զի հեռանալիս նա այնպես դժկամ ու դանդաղ գնաց,
Վերադառնալիս ի՛նքս կվարգեմ քեզ մոտ սրընթաց:
Ես կպայթեի դանդաղ ընթացքից էս անասունի,
Թե չիմանայի, որ դու ձիուցս շատ չես նեղանա:
Սիրտս, առանց քեզ, հեռուն էթալու հ´եչ հավես չունի:
Լրիվ ուրիշ բան, հեռվի´ց ինքը գար — որ քե´զ միանա:
Ա´յ, էդ վախտն իմ ձին, որ հենց քամուց էլ ըլներ սլացիկ,
Կթվար դանդաղ, ու չէ´ի կարա իրան ներեի:
Ու եթե նույնիսկ քամի´ն ինձ բերեր, հո´ղմը ընթացիկ,
Մե´կ ա, կուզեի, հրեղեննե´րը քու մոտ բերեին,
Որովհետեւ աշխարհում չկա ընե´նց ձի, ինչն իմ տենչանքին
Չափ քցի, անցնի: Իսկ իմ տենչանքը, կատարյալ սերի
Ակունքի´ց սնած, զի´լ կվրնջար, կսուրա´ր ինքնին:
Բայց հմի, սերըս, հանուն հենց սիրո´, ձիուս կների:
Երբ քեզ եմ թողում, ու հեռուն էթում, ներո´ւմ եմ սրան:
Բայց քո´ւ մոտ գալուց, ձիուս կթողամ, քո´ւ մոտ կսուրամ:
Իմ սերը կների դանդաղությունը
Ծույլ նժույգիս՝ քեզնից հեռանալիս․
Ինչո՞ւ է պետք իզուր շտապողությունը,
Մինչ իմ վերադառնալն այս կողմերից։
Ո՜հ, ո՞նց այդժամ արդարանա խեղճ ձին,
Երբ իսկ սլացքը կթվա դանդաղ։
Այդժամ կխթանեմ հեծած քամին,
Թռիչքն էլ կընկալեմ անչափ հապաղ․
Եւ չեմ գտնի ինձ պետք արագ ձիուն․
Ուստի տենչանքը (կատարյալ կրքի)
Կխրխնջա իր հրեղեն վազքում,
Բայց սերն, այսպես ձիուս կարդարացնի․
Եթե քեզնից նա չէր շարժվում փութով,
Դեպ քեզ ես կվազեմ․ թող գա քայլով։