Դու նույնն ես իմ խոհերին, ինչ որ սնունդը՝ կյանքին,
Կամ ինչպես որ անձրեւն է հողի համար տոչորված.
Ես այնպես եմ ոգորում, որ տիրանամ քո անձին,
Ինչպես ագահ հարուստը՝ գանձի համար կորսըված:
Մերթ արբեցած վայելքիդ հպարտությամբ խնդավետ,
Մերթ սոսկում եմ, որ այս նենգ աշխարհը քեզ կխլի.
Շատ-շատ անգամ սիրում եմ մենակ լինել ես քեզ հետ,
Իսկ երբեմն էլ ուզում եմ հանել ի ցույց աշխարհին:
Մերթ լիացած գայթակղիչ սխրանքներով քո տեսքի,
Մերթ բարեգութ ակնարկիդ բոլորովին ես կարոտ,
Չեմ էլ ձգտում մի ուրիշ վայելչանքի ու փառքի,
Եվ շատ գոհ եմ նրանով, ինչ գտնում եմ ես քեզ մոտ:
Այդպես, քեզնով հագեցած երջանիկ եմ զգում ինձ,
Կամ թախծում եմ ու մաշվում սիրուդ անհուն կարոտից:
Իմ մտքերը սիրահար ծարավի են քեզ այնպե՛ս,
Ինչպես քաղցածը՝ հացին, չորացող արտն՝ անձրեւի՛ն,
Եւ, քո սիրուց, ես ինձ հետ թո՛ւնդ վեճի մեջ եմ ասես,
Ինչպես ժլատը հարուստ՝ իր ունեցած գանձերի:
Հպարտանո՛ւմ է նա մերթ իր գանձերով ունեցած,
Մերթ սարսափո՛ւմ՝ չլինի՞ այս գող դարը գողանա՛.
Ինչպես ե՛ս եմ մերթ ուզում քեզ թաքցնել որպես գանձ,
Մերթ տենչո՛ւմ, որ քո մասին արար աշխա՜րհն իմանա:
Լիանո՜ւմ եմ ես մի օր խոսք ու տեսքով քո անուշ,
Մյուս օրը՝ խենթանո՜ւմ քեզ տեսնելու ծարավից,
Եւ ոչինչ չե՜մ երազում, էլ ոչինչ չե՜մ ցանկանում,
Քան՝ պահել ա՛յն, ինչ ունեմ, կամ… տենչո՜ւմ եմ քեզանից:
Այսպե՛ս, ընկած պատեպատ, հագեցման մեջ ու քաղցի,
Ինձ կամ Արքա՛ եմ զգում, եւ կամ՝ թշվա՜ռ մուրացիկ:
(31) Ինչ որ կերակուրն է կեանքին համար, դուն ալ ճիշտ նոյնն ես
Խոհերուս համար, եւ կամ քաղցրահամ տեղացող անձրեւ՝
Իբր օրհնանք հողին. եւ խաղաղութեանդ սիրոյն համար
Այնպիսի պայքար կը մղեմ անդուլ որ միշտ կայ ընդմէջ
Ագահին եւ իր գանձ հարստութեան: Հըպարտ եմ երբեմն
Իբր վայելող մարդ, բայց անմիջապէս կասկածելով թէ
Կողոպտող տարիքն իր գանձը պիտի գողնայ, կողոպտէ,
Երբեմն աւելի լաւ համարելով միայն քեզի հետ
Մընալ առանձին, ապա՝ լաւագոյն՝ յայտարարելով
Որ աշխարհ տեսնէ հաճոյքն որ իմն է քեզմէ փոխանցուած:
Երբեմն առլըցուն տօնախմբութեամբ՝ երբ քեզ կը տեսնեմ,
Եւ կամ անյապաղ եւ ամբողջովին սովահար, կարօտ
Քու մէկ նայուածքին, կամ չունենալով, չը ցանկանալով
Ոչ մէկ ուրիշ մեծ ուրախութիւն քան ինչ արդէն ունիմ,
Կամ քեզմէ պիտի ես վերստանամ ու երջանկանամ:
Ու ես կարօտով այսպէս օրէ օր կա՛մ կը յղփանամ,
Կա՛մ ագահօրէն ամբողջ կ՚ըմբոշխնեմ, կա՛մ բոլորովին
Ոչինչ կը մնայ, կ՚անհետին ամբողջ:
Այն ես ինձ համար, ինչ կենսապարգեւ սնունդն է կյանքին
Կամ երջանկաբեր տարափը երաշտ հողերի համար.
Խռո՛վք եմ ապրում՝ ապահովելու քո անդորրն, անգին,
Ինչպես ընչաքաղց հարուստն է պահում գանձերն անհամար.
Մերթ հպարտ եմ ես, որ տեր եմ կանգնած իմ միակ գանձին,
Հետո վախենում, որ քեզ կխլի ժամանակը գող.
Մերթ այնպե՜ս եմ ես ցանկանում քեզ հետ լինել առանձին,
Հետո՝ կամենում ցույց տալ աշխարհին գանձն իմ լուսաշող:
Լիացած եմ ես հաճախ քո տեսքի առատ խնջույքից,
Սակայն շատ շուտով հենց մի հայացքիդ քաղցում եմ սաստիկ.
Պատահում է, որ խուսափում եմ ես ամեն հաճույքից,
Գոհանում եմ եւ իմ ունեցածով դառնում երջանիկ:
Այսպես օրեցոր հագենում եմ եւ նվաղում անշունչ.
Կա՛մ ագահորեն ըմբոշխնում եմ ես, կա՛մ սով է իմ շուրջ:
Խոհերիս դաշտի անձրեւը գարնան, գո´ռ ու կենարար,
Հենց դո´ւ ես, որ կաս: Կառչած քու տեսքի փայլ ու նշխարից,
Նման եմ գծուծ, կծծի´ ժլատի, ով լի, անհամար
Գանձե´րն ա պահում խանդ ու սարսափով — արար աշխարհից:
Երբեմն դրանք վայելում եմ լուռ, բայց տարիքն անքուն
Գլխի ա քցում. «Մի օր կմնաս առանց էս գանձի»:
Հետո հրճվում եմ, որ մեն-մենակ ենք, առանձին, թաքուն,
Հետո ուզում եմ՝ աշխարհը տենա — ու մե´զ նախանձի:
Մեկ-մեկ քու տեսքի գոռ ու փառահեղ խնջույքի´ց եմ կուշտ,
Բայց մի քիչ հետո, երբ հեռանում ես, ե´ս, սոված, մոլոր,
Բավարարվում եմ լոկ տեսքի´դ հուշով: Բայց գիտեմ, անշուշտ,
Գալիք հրճվանքիս աղբյուրը դո´ւ ես: Ա´յ ըսե´նց ա, որ —
Մեկ հղփանում եմ ու անհագ սնվում, գոհ ու կշտացած,
Մեկ-մեկ էլ սովից լրի´վ եմ հյուծվում, հեգ ու վշտացած:
Դուք մտքերիս համար կյանքի սնունդ եք,
Ինչպես զով անձրեւներ՝ հողի համար.
Եւ ոնց ժլատն ու իր հարստությունը,
Ես ձեզ ի շահ վարում եմ միշտ պայքար․
Ահա հպարտ եմ վայելքում․ եւ հետ՝
Երկմիտ, որ գանձն իմ կտանի գող դարը.
Ահա կուզեմ մենակ լինել ձեզ հետ,
Ապա՝ բերկրանքն իմ որ տեսնի աշխարհը.
Երբեմն՝ արբած ձեզ տեսնելու կրքով,
Քիչ անց՝ իսպառ կարոտ ձեր հայացքին․
Հաճույք չունենալով, չորոնելով,
Զատ այն, որ ունենում եմ ձեր կողքին:
Օրեր այսպես, անհագ եմ եւ հյուծված,
Եւ կամ լափում ամեն ինչ, կամ՝ սոված: