Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
My love is as a fever, longing still
For that which longer nurseth the disease,
Feeding on that which doth preserve the ill,
Th'uncertain sickly appetite to please.
My reason, the Physician to my love,
Angry that his prescriptions are not kept,
Hath left me, and I desperate now approve,
Desire is death, which Physic did except.
Past cure I am, now Reason is past care,
And frantic mad with evermore unrest,
My thoughts and my discourse as madmen's are,
At random from the truth vainly expressed:
 
For I have sworn thee fair, and thought thee bright,
Who art as black as hell, as dark as night.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Իմ սերը ասես մի տենդ է, տենչացող միշտ
Այն, ինչն էլերկար է սնուցանում հիվանդությունը,
Սնվելով նրանով, ինչը պահպանում է ցավը,
Փոփոխական հիվանդագին ախորժակը բավարարելու:
Իմ գիտակցությունը՝ Բժշկողն իմ սիրուց,
Զայրացած, որ իր ցուցումները չեն պահվում,
Թողեց ինձ, եւ ես, հուսահատ, այժմ համոզվում եմ․
Կիրքը մահ է, որը Բժշկությունը ժխտում է:
Անցյալում է բուժումս, այժմ Գիտակցությունը անցյալի հոգս է,
Եւ սոսկալի խելագար` մշտական տագնապով,
Իմ մտքերը եւ իմ խոսքը ասես խենթի են,
Անկապ, հեռու են ճշմարտությունից, իզուր արտահայտված.
 
Զի ես երդվեցի, դու չքնաղ ես, եւ կարծեցի քեզ լուսավոր,
Ով այնքան սեւ է, որքան դժոխքը, այնքան մութ է, որքան գիշերը:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ա՜հ, իմ սերը կարծես թե նմանվում է ջերմախտի,
Եվ այն թույնն է պահանջում, որը ցավն է ձգձգում.
Նա սնվում է նրանով, որ տանջանքն է հավերժում,
Եվ դրանով գոհացնում ախորժակը հիվանդի:
Խելքս, որը պիտ բուժեր հիվանդ սիրտս տարփածու,
Զայրացած, որ մերժում եմ իր պատվերը կատարել,
Հուսահատված ու անհույս, երեսնիվայր ինձ լքել
Եվ սնում է իմ սիրտը տենչանքներով մահացու:
Զրկված հույսից ամոքման, բանականի խնամքից,
Հավերժորեն անձնատուր ողորումին մոլեգնող,
Մտածում եմ ու խոսում խենթի նման զառանցող,
Եվ սին բառեր շռայլում՝ այնքան հեռու ճշմարտից:

Զի երդվեցի, որ շքեղ գոհար ես դու լուսեղեն,
Բայց խավար ես հանց գիշեր, եւ դժնեդեմ՝ հանց դժոխք:

Հիվանդությա՜ն է իմ սերը նման.— ծարավ այն բանին,
Ինչից իր վիճակն էլ ավելի է կյանքում ծանրանում,
Որը,— հանո՜ւն իր քմահաճ ու խեւ քիմք ու ըմպանի,—
Ճաշակում է ա՛յն, ինչից ախտն ու տենդն անբո՜ւյժ են դառնում:
Դատողությո՛ւնըս, որը իմ սիրո բժի՛շկն է միակ,
Սրտնեղած, որ իր խորհուրդները չե՜ն կատարվում երբեք,
Քամահրո՜ւմ է ինձ, եւ ես խորհում եմ անհո՜ւյս, գլխահակ,
Թե էլ ոչ մի դեղ չի՛ բուժի սիրող սիրտն իմ հուսաբեկ:
Անբուժելի՜ եմ ես դարձել, ավա՜ղ, նաեւ՝ անտարբեր,—
Ինձ բաժին ընկած անթի՜վ, անհատնո՜ւմ տվայտանքներից,
Զգում եմ, դատում խելագարի պես անտուն ու անտեր,
Խեղվա՜ծ ու շեղվա՜ծ՝ առանց այն էլ շե՛ղ ճշմարտությունից:

Չէ՞ որ քեզ պայծա՜ռ ու հմայի՜չ եմ համարել միշտ ես,—
Մինչդեռ մո՜ւթ ես դու գիշերվա նման, սեւ՝ դժոխքի պե՛ս:

(150) Սէրըս նըման է ջերմախտի տենդին, միչտ ցանկանալով
Անոր որ երկար աւելի կարող է սրնուցանել
Ախտն Հիւանդութեան, կերակըրուելով այն բանով միայն
Որոնք աւելի Հիւանդությւնն է որ կը պաճապանեն,
Հաճոյացնելու Համար անորոչ, նաեւ ախտաւոր
Ախորժակ մարդուն:
Իսկ պատճածուը իմ" բժիչկը «իրոլս,
Զայրացած այնքան որ իր դեղագրեր չեն դործագրունը,
Թողլբջեր է զիա, եւ ես յուսաճատ կը Հաստատեմ՝ արդ
Յանկանալն մաճ է, զոր բժչկութիւնը կը բացառեն:

Անբուժելի էմ. այլեւս անտեղի է Հոդածութեան
Պատճառ. որոնել, եւ խելացընոր ու միչտ անՀանդարտ
Այսպէս կեանք ապրել. իմ մտածումներա, խօսակցութիւններա,
Խենթի, չիմարի միայն լատուկ են, առանց խորԳելու
Ճչմարտութենէն խօսիլ փորձելով:
ՈրովՀետեւ ես
Երդունը եմ որ դուն գեղեցիկ եռ միչտ, եւ խորձեր եմ Թէ
Ուչիմ էս այնքան, մինչդեռ դուն սեւ ես դժոխքի նըման,
Խաւարամած ես ինչպես մութ գիչեր:

Սերս մի տենդ է, որ խուսափում է ապաքինումից
Եւ կարոտակեզ ըմպել է ուզում թունոտ բաժակը,
Ցավերով սնվում, որ չկազդուրվի հյվանդությունից
Եւ տառապանքով միշտ բավարարում իր ախորժակը:
Ողջախոհությունն` իմ հյվանդ սիրո բժիշկն անողոք,
Զայրացած, որ իր դեղատոմսերը իմ սերը պատռեց,
Հեռացավ ինձնից, որ ընդդեմ մահվան չունենամ բողոք,
Թեեւ զորավոր բժշկությունը նրան բացառեց:
Ո՜ւշ է ինձ բուժել, երբ ցնորքներն են պատել ինձ այնպես,
Որ ցնորամիտ մտորումներում ես չունեմ դադար.
Գիշեր ու ցերեկ խորհում եմ, խոսում մտագարի պես`
Անխոհեմաբար խեղաթյուրելով ճշմարիտն արդար.

Երդվել եմ, որ դու չքնաղ ես, պայծառ. սո՛ւտ եմ երդվել, սո՛ւտ.
Երբ դժոխքի պես սեւ է քո դեմքը, գիշերվա պես մութ:

Սերըս նման ա հարատեւ տենդի — առանց խումարի,
Ու հենց էդ տե´նդն ա հիվանդությունս անընդհատ սնում —
Ո´ւժ տալի դրան, ու հեչ չի թողում, որ ախտը մարի,
Հա´ փորփրում ա նոր անթեղվածը — ախորժա´կ ծնում:
Դատողությունս, որ պիտի ըլներ բժի´շկն իմ բախտի,
Թո´ւնդ կատաղելով, որ իր դեղերը արհամարhեցի,
Հեռացա´վ ընձնից, ու ես տենում եմ, որ կի´րքն իմ ախտի
Մա´հ ա ու վախճան: Բժշկի ասածն իզո´ւր չարեցի:
Էլ ի՞նչ ըսթափ միտք կամ Դատողություն: Մենք սահմանն անցա´նք:
Ու անմեղսունակ, թափառ ու դեգեր, հավե´րժ անտեղի
Քայլերով իզուր, գործըս ու խոսքըս — ծո´ւռ ու զառանցանք,
Ու էլ չեմ ջոկում, ասածս ի՞նչ ա, թո՞ւյն ա, թե՞ լեղի:

Խի՞ էի երդվում, որ հանդիպել եմ հրաշք չքնաղի,
Երբ որ գիտեի — դժո´խք գիշեր ես, սեւ´ ու դառնաղի*:

–––––
* Էս սոնետն կուպլետն էնքան ա խրթին ու կոպիտ, որ անգլիացի շեքսպիրագետները զարմացած ասում են, որ էսի ոնց որ խենթացած սիֆիլիտիկի գրածն ըլնի:

Իմ սերն ասես մի տենդ է, որ տենչում է
Այն, ինչ կառաջացնի հիվանդություն,
Սնվում է մի նյութով, որ ցավն ուտում է,
Հիվանդ իր ախորժակը գրգռում:
Սիրուց ինձ Բժշկող գիտակցությունը,
Դժգոհ, որ ցուցումներն իր չեն պահվում,
Թողեց ինձ, եւ ես այժմ համոզվում եմ․
Որ մահ է կիրքը, այն է՝ չի բուժվում:
Բուժումն անցավ, Գիտակցությունն անճար է,
Եւ խենթ եմ սոսկալի, միշտ տագնապած,
Մտքերն իմ ու խոսքերը խելագար են,
Անկապ, անճիշտ, անպետ, իզուր ասված.

Զի երդվեցի, չքնաղ ես, լուսաբեր,
Մինչ սեւ ես, զերդ դժոխք, մութ՝ զերդ գիշեր: