Երբ ես ընկա ճանապարհ, ի՜նչ խնամքով առանձին
Մինչեւ անգամ իմ չնչին հնոտիքը գործածվող
Վստահելի ու ամուր նիգերի տակ կողպեցի,
Անակնկալ դավերից դարձնելով ապահով:
Բայց դու, որ իմ եւ՛ գանձը, եւ՛ բերկրանքն ես հայտնապես,
Ում մոտ նույնիսկ գոհարը թվում է մի հնոտիք,
Այժմ միակ իմ հոգսն ես, քեզ եմ միայն հիշում ես,
Քանի որ քեզ թողեցի ավազակին գռեհիկ:
Քեզ մետաղյա արկղի մեջ չպահեցի, իմ անգին,
Կարծելով, թե իմ սրտի մասնատուփում ես պահված,
Օ՜, բայց այնպես վախենում, սարսռում է իմ հոգին,
Որ նենգ մարդիկ այդտեղից կգողանան քեզ հանկարծ:
Քանզի ոսկին կախարդիչ եւ ադամանդ ու մանյակ,
Նույնիսկ ազնիվ պարկեշտին դարձնում են ավազակ:
Որքա՜ն էի ես զգույշ, երբ, հեռու տեղ գնալիս,
Ամեն մի իր ու մանրուք դնում էի փակի տակ,
Կամ՝ թաքցնում մի տեղում ապահով ու հուսալի,
Որ ոչ մի գող-ավազակ չտանի կամ ձեռք չտա:
Բայց դո՛ւ, որի համեմատ փո՜ւչ է ամեն գանձ ու թագ,—
Իմ մեծագո՜ւյն Սփոփանք եւ Տրտմությո՛ւն մեծագույն,—
Ինչպե՜ս քեզ չեմ թաքցրել կամ չե՜մ դրել փակի տակ,
Դո՛ւ, որից թանկ ու անգին ոչինչ չունե՜մ այս կյանքում:
Չթաքցրի գուցե քեզ, մտմտալով իմ մտքում,
Թե մի այլ տեղ ապահով չէի՜ր լինի ավելի՛,
Քան իմ սիրող սրտի մեջ ու իմ կրծքի վանդակում,
Որտեղ բա՜ց են քո առջեւ ելքն ու մուտքը, սիրելի՜ս…
Բայց քե՜զ, նույնիսկ այնտեղից, կարող էին գողանալ,
Ազնի՜վն էլ գող կդառնա՝ միայն թե քեզ տիրանա՜:
(33) Ի՜նչ ըզգուշութեամբ, երբ ճամբայ ինկայ,
Ամէն մանըր հոգ նետել ջանացի
Է՛ն հաւատարիմ դատախազին ձեռքն՝
Իմ գործածութեան տեսակէտէն, ուր
Ան պիտի մընար անգործածելի
Սուտին ձեռքերեն, բայց միշտ ապահով
Խրնամքին ներքեւ խնամակալին:
Բայց դո՛ւն՝ գոհարներըս որուն համար
Մանրուկ հոգեր են, դո՛ւն՝ որ աւելի
Մխիթարութեան իրաւունք ունիս,
Իմ ամենամեծ ցաւը դուն հիմա,
Սիրելիներու լաւագոյնը դուն,
Եւ իմ անձկութեան միակ առարկան,
Թողուած ես դուն որս ամէն տեսակի
Գող-աւազակի:
Որեւէ տուփի մէջ չեմ կղպած քեզ,
Բացի այն տեղէն ուր չկաս հիմա,
Թէպէտեւ կը զգամ թէ կաս դուն ներկայ
Կուրծքիս ներամփոփ փաղաքշանքին մէջ,
Ուրկէ կրնաս դուն համաձայն սրտիդ
Բաղձանքին մեկնիլ կամ վերադառնալ:
Եւ ես կը վախնամ որ դուն մինչեւ իսկ
Այնտեղէն պիտի գողցըւիս, տարուիս.
Զի ճշմարտութիւնը կը վըկայէ՝
Միայն գողութեամբ ձեռք կրնայ ձգուել
Մրցանակ մ՚այնքան սուղ ու թանկագին:
Ի՜նչ շրջահայաց նախահոգությամբ ես ճամփա ընկա,
Երբ փականքի տակ պահեցի ամեն ցնցոտի ու լաթ,
Որ չգործածվեն նրանք երբեւէ ինձնից հեռակա
Եւ չապականվեն հանկարծ ուրիշի ձեռքերով ժլատ:
Բայց դու, ում համար հարստությունս ցնցոտի է փուչ,
Քաղցր սփոփանք, որ դարձել ես իմ վիշտը գերագահ,
Եւ ամենաթանկ՝ դարձած իմ կյանքի հոգսը սրտառուչ,
Զո՛հ ես մնացել գիշերագողի ձեռքերին ագահ:
Քեզ չկողպեցի, չեղա քո հանդեպ ես շրջահայաց,
Թեեւ կարծեցի, թե սրտիս մեջ է պատկերդ անհաս,
Բայց զգում եմ քեզ կրծքիս սիրասուն վանդակում պահված,
Որտեղից ազատ կարող ես գնալ, երբ որ ցանկանաս.
Եւ վախենում եմ, որ այդտեղի՛ց էլ կխլեն կրկին.
Ազնիվ մարդն անգամ ստոր է դառնում, երբ գանձն է անգին:
Ախր էդ ինչքա´ն զգուշ էի ես: Ուր է´լ գնայի,
Պինդ ու ապահով թաքցնում էի զարդերս չնչին,
Որ տանող չըլներ, որ մենակ ի´նքս տեղն իմանայի,
Որ դրանք անմաս — անտե´ս ըլնեին — գռեհիկ շնչին:
Չնայած քու դեմ հասարակ ա´ղբ ա ալմաստը գույն-գույն,
Ու դու իմ միա´կ մխիթարանքն ես, աղբյո´ւրն իմ դողի,
Վսեմ, թանկագին — մե´կ ա, հենց դո´ւ ես դարդս մեծագույն,
Ախր դու կարաս անմեղ զո´հն ըլնես գռեհիկ գողի:
Ու քեզ չեմ կարա բռնեմ ու փակեմ մի խուլ սենյակում,
Բացի է´ն բանտը, ուր ինքդ չկաս, բայց զգո´ւմ եմ քեզ,
Ըստե´, իմ սրտի քնքուշ ու խորունկ, անտե´ս սնդուկում,
Ինչը կողպած ա, բայց ի´նքդ — կարա´ս ելումուտ անես:
Ու էնքա´ն ես թանկ, որ ազնիվ մարդն էլ տեղըդ իմանա´,
Վայթե գո´ղ դառնա, քեզ հափշտակի´, հենց որ քեզ տենա:
Ի՜նչ խնամքով ես, երբ ճամփա ընկա,
Ամեն մանրուք պինդ պահեցի կողպած՝
Որ ձեռքերով ե՛ւ կեղծ, ե՛ւ սրիկա,
Ես չգտնեմ դրանք օգտագործված:
Բայց դու, ում դեմ մանրուք են շողակներս,
Սփոփանքն ես իմ ու վիշտս մեծագույն,
Ում հետ են, սիրելիս, բոլոր հոգսերս՝
Ավար ես թողնված գողին դժգույն:
Քեզ չեմ կողպել ես որեւէ արկղում,
Պահում եմ ուր չկաս, բայց զգում եմ քեզ՝
Կրծքիս խորքի քնքուշ խցի միջում,
Ուր երբ ուզես կգաս ու կմեկնես.
Եւ վախենամ քեզ կտանեն․ քանզի
Արդարն էլ կզանցի՝ հանուն գանձի: