Երբ ժամերն եմ ժամանակի համարում
Եւ պարզ օրը մութ գիշերում խավարեց,
Երբ դիտում եմ ինչպես վարդն է թառամում,
Կամ սեւ ծամիդ ճերմակ ալիք հայտնվեց․
Երբ որ տեսնեմ տերեւաթափ ճկուն ծառ,
Որի ստվերը նոր էր հովվին զով տալիս,
Երբ դաշտերի կանաչ արոտը դալար
Մեռած խուրձեր հանդիսանա աչքերիս —
Այն ժամանակ սիրուն տեսքդ եմ ափսոսում՝
Մի՞թե նրան էլ ժամանակը պիտ տանի՝
Գեղեցկության շնորհքն հավիտյան չէ տեւում,
Հինը գնում է, տեղը պիտ նորին պատկանի։
Բայց ճար չըկա փըրկըվելու նրա գերանդուց, մի հուզվիլ՝
Դու էլ դրա դեմ ժառանգներով կարող ես միշտ նորոգվիլ։
12
When I do count the clock that tells the time,
And see the brave day sunk in hideous night,
When I behold the violet past prime,
And sable curls all silvered o'er with white,
When lofty trees I see barren of leaves,
Which erst from heat did canopy the herd,
And summer's green all girded up in sheaves
Borne on the bier with white and bristly beard:
Then of thy beauty do I question make
That thou among the wastes of time must go,
Since sweets and beauties do themselves forsake,
And die as fast as they see others grow,
And nothing 'gainst Time's scythe can make defence
Save breed to brave him when he takes thee hence.
19
Անկուշտ ժամանակ, ժանիքն առյուծի բրթացրու,
Թող երկիրը իր բերքերը ինքն ուտե,
Վագրի սուր-սուր ատամները թափեցրու,
Փյունիկ արծիվն իրա բոցում տապակե։
Տարեդարձին լավն ու վատը բեր ու տար,
Զարդ ու պաճույճ շուրջըդ կրնաս դու սրբել
Եւ ամեն հույս թող, թե կամիս, անկատար,
Միայն մեկ բան կուզեի ես քեզ արգելել․
Փոր չըփորես իմ սիրելու այտերին,
Ակոսներով վեհ ճակատին չըդիպչիս,
Չարիքներըդ նորա մոտով թող անցնին,
Թող հիանա եւ ապագան նրա տեսքից։
Բայց քո կամքն է, քեզ կըծաղրեմ, ինչ որ կամիս, ա՛ռ, գնա՛ —
Իմ սիրելին իմ երգերում հավետ մանուկ պիտ մընա։
30
Երբ ես սուզված երազի մեջ հոգեսես,
Հետ եմ նայում անվերադարձ անցյալիս,
Հին ցավերս դուրս են գալիս նոր հանդես,
Վայ եմ տալիս չիրագործված իղձերիս։
Եվ աչքերս թաց են լինում արցունքով
Նորանց մասին, որ հանգչում են հողի տակ,
Հուշիկ մաշված խարույկ սիրուս կարոտով,
Ես ողբում եմ իմ հույսերը փլատակ։
Այն ժամանակ դաղված սըրտիս խոցերով
Անցյալ ցավերս համարում եմ մի առ մի,
Լաց եմ լինում առատ, աղի արցունքով՝
Վըճարելով անվճար պարտքըս վաղեմի։
Բայց երբ այդտեղ, ով իմ անգին, քեզ հիշեցի — վերջացավ՝
Անցածն անցավ, հինը գընաց ու մոռացվեց ամեն ցավ։
130
Նորա աչքերն արեգակի չեն նըման,
Եւ շրթունքը բուստ չեմ կարող անվանել,
Նորա կուրծքը ճերմակ ձյունի չէ նըման,
Սեւ մազերի նրա գանգուրքը ոսկեթել։
Վարդը, գիտեմ, վառ կամ ճերմակ է լինում,
Նրա այտերին այդ վարդերից չեմ փնտրում,
Եւ նրա շունչը ինձ չէ երբեք հիշեցնում
Ոչ խնկահոտ եւ ոչ դրախտի զով բուրում։
Նրա խոսելը հիանալով եմ լըսում,
Թեպետ եւ չէ նա սոխակի դայլայլիկ,
Եւ նրա ծանըր քայլափոխը չեմ խառնում
Մի դիցուհու դյուր սըլացքին հանդարտիկ։
Բայց եւ այնպես ես սիրում եմ անհամեմատ նրան ավել,
Քան բոլորին, որոնց քերթող շողոքորթներն են գովել։
154
Մի օր Սերոս ծառի տակին նիրհում էր,
Եւ կերոնն էլ սրտեր դաղող կողքին վառ,
Հավերժահարս կուսանց մի խումբ գընում էր,
Տեսան քնած է մանուկ աստվածն անպատկառ։
Եւ նորանցից գեղեցկագույնն կույս ձեռքով
Սիրո բորբոքող կրակը վերցրեց ու տարավ,
Որ բովել էր այդքան սրտեր իր բոցով —
Եւ զինաթափ քնած աստծուն նա արավ։
Կույսը կրակը ցուրտ աղբյուրում հանգցըրեց,
Որի ջուրը սիրուց տենդաց ու եռաց,
Եւ ցավ բուժող ջերմուկ դարձավ ջըրընկեց —
Հիվանդները ըշտապեցին փութընթաց։
Ես էլ գնացի բուժեմ ջրով դաղված սրտիս խոց ու ցավ,
Բայց ջուրն եռուն սիրո տենդից — սիրտ զովացնել չըկարցավ։