As fast as thou shalt wane, so fast thou grow'st
In one of thine, from that which thou departest,
And that fresh blood which youngly thou bestow'st
Thou mayst call thine, when thou from youth convertest:
Herein lives wisdom, beauty, and increase,
Without this, folly, age, and cold decay:
If all were minded so, the times should cease,
And threescore year would make the world away.
Let those whom Nature hath not made for store,
Harsh, featureless, and rude, barrenly perish:
Look whom she best endowed she gave the more;
Which bounteous gift thou shouldst in bounty cherish:
She carved thee for her seal, and meant thereby,
Thou shouldst print more, not let that copy die.
Այնքան արագ, որքան դու կքայքայվես, այնքան արագ դու կաճես
Քոնոնքից մեկում՝ ումից դու կզատվես,
Եւ այն թարմ արյունը, որը պատանիորեն դու տեղադրում ես,
Դու կարող ես կոչել քոնը, երբ դու երիտասարդությունից փոխարկվես,
Այստեղ ապրում է իմաստությունը, գեղեցկությունը եւ աճը,
Առանց դրա՝ հիմարություն, տարիք եւ սառը քայքայում.
Եթե բոլորը մտածեին այդպես, ժամանակները կդադարեին,
Եւ երեք քսան տարին կանեին աշխարհը վերացած:
Թող նրանք, ում Բնությունը չի կերտել որ պահի,
Անտաշ, ձեւատ եւ կոպիտ՝ անզարմ մեռնեն.
Տես, ում է նե ամենալավ օժտել, նե տվել է ավելին*.
Որպիսի առատ շռայլ ընծան դու պետք է շռայլորեն փայփայես։
Նե փորագրեց քեզ որպես իր կնիքը, եւ նկատի ուներ այդպիսով,
Դու պետք է տպես ավելին, չթողնելով, որ պատճենը մեռնի:
* Դժվար տեղ է։ Բերված տարբերակով, պետք է հասկանալ, որ «ում
Բնությունը շատ է օժտել, նա էլ ավելի շատ ժառանգ կթողնի»։
Բայց կա կարծիք, որ առկա է վրիպակ, եւ «the»-ի փոխարեն պետք է
լիներ «thee»։ Այդ դեպքում պետք է հասկանալ, որ «ում էլ որ
Բնությունը շատ է օժտել, բայց քեզ՝ տվել է ավելին»։
Որքան արագ դու թոշնես, նույնքան արագ կաճես դու
Քո զավակի մեջ նորոգ, ում կյանք ես պարգեւել.
Եվ այն արյունը թարմ, որ երիտասարդ տվիր դու,
Կարող ես կոչել քոնը, երբ ծերությունը հասնի:
Այստեղ է իմաստությունը, գեղեցկությունն ու բերքը,
Առանց որի՝ անմտություն, ծերություն ու մահվան ցուրտ.
Եթե բոլորը քեզ պես մտածեին ու ապրեին,
Մարդկությունը կմեռներ մի կարճ դարում անօգուտ:
Թող նրանք, ում բնությունը կերտել է տգեղ ու վատ,
Անսերունդ մեռնեն, զրկված հիշատակից երկնային,
Իսկ ում նա առատորեն շնորհներ է տվել առատ,
Պիտի ջանա այդ օրհնանքը ուրիշներին պարգեւել:
Բնությունը քեզ կերտեց որպես հատուկ մի կնիք,
Որ ուրիշին փոխանցես քո դրոշմը վաղանցիկ:
Քանի չե՛ս թոշնել՝ ծի՛լ տնկիր կյանքում,
Զավակի տեսքով, որ քե՜զ է նման,
Եւ ջահել կզգաս քեզ ծեր տարիքում,
Այն թարմ արյունով, որ տվիր նրան:
Դրա մեջ է ողջ իմաստը կյանքի,
Իսկ մնացածը՝ փո՜ւչ է եւ ունա՜յն.—
Թե քեզ պես մնար առանց ժառանգի,—
Վաթսուն տարի անց աշխարհ չէ՜ր մնա…
Թող նրանք կորչեն անհուշ ու անդարծ,
Ովքեր դաժան են կամ՝ գորշ ու չնչի՜ն,
Ում շա՜տ է տվել ի վերուստ Աստված,
Նրանից շատ էլ պիտի պահանջի:
Որպես կնիք է ստեղծել Նա քեզ,
Որ, քեզ տպելով, դու բազմապատկես:
(14) Ինչ արագութեամբ ուժասպառ լինիս,
Նոյն արագութեամբ դուն պիտի աճիս
Քեզմէ ընձիւղած մէկ մասնիկին մէջ,
Որմէ, ինքզինքեդ դուն բաժնըւեցար.
Եւ այդ թարմ արիւնն որ կեանքով կ՚օԺտես
Դուն իրաւունքով քուկըդ կը կոչես
Երբ երիտասարդ աշխոյժ տարիքեդ
Կը ձեւաւորես, կը փոխակերպես:
Եւ այա՝ կենդանի իմաստութիւնն Է,
Աճումը նաեւ ու գեղեցկութիւն.
Իսկ առանց ասոնց՝ անմիտ արարքներ,
Փտտում տարիքի, եւ սառն աւերում:
Ամէնքն համախոհ եթէ լինէին
Ժամանակն անծիր պիտի դադարէր,
Աչխարհն կործանէր վաթսուն տարուան մէջ.
Թող անոնք որոնց բընությիւնն երբեք
ՉԷ պահեր ի պահ՝ ամլօրէն կորչին,
Բիրտ, անհըրապոյր, կոշտ ու անազնիւ։
Տե՛ս, ան աւելի շընորհներ կուտայ
Արդէն շընորհով օժտըւածներուն.
Առանձնաշնորհեալ ձիրքերն դուն պիտի
Երջանկութեան մէջ սրտամօտ պահես:
Քեզ կաղապարեց իբրեւ իր կընիք
Ռրպէս զի այդպէս աւելի տըպես,
Եւ թոյլ չը տաս որ այդ տիպը մեռնի։
Որքան որ արագ պիտի թառամես, նույնքան եւ արագ
Զավակներիդ մեջ կծաղկես կրկին, ինչպես նորահարս,
Նրանց կհանձնես քո պատանեկան արյունն անվարակ,
Հավետ հեռացած ջահելությունից` ջահե՛լ կմնաս:
Այստեղ են ապրում ողջախոհություն, սերունդ ու պերճանք,
Իսկ նրանցից դուրս խենթություն է եւ ծերություն տկար:
Եթե պատրաստի լիներ ամեն ինչ, էլ չեր լինի կյանք,
Եւ վաթսուն տարում բովանդակ աշխարհն հավետ փուլ կգար:
Թող նրանք, որոնց բնությունն այնքան արատներ տվեց,
Մահանան այդպես անարտահայտիչ, կոպիտ ու անծին,
Բայց քեզ նա պերճանք եւ արժանիքներ միայն պարգեւեց,
Եւ վարձահատույց դու պիտի լինես նրա տվածին.
Նա քո պատկերով կնիքն է կերտել իր գեղեցկության,
Որ միշտ բազմանա քո դրոշմը եւ ապրի հավիտյան:
Թե արագ թոշնես, նույնքան արագ էլ կերպդ կծլի
Քու ժառանգի մեջ, երբ իրան թողնես ու անէանաս:
Ջահել արունըդ ընծայի իրա´ն: Մահվան ածելին,
Երբ գա, քեզ հնձի, կասես. «Էլի´ կամ: Ե´ս եմ, անվնա´ս»:
Իմաստնությունը, թե´ գեղեցիկի, թե´ հարատեւի,
Էսի´ ա մենակ: Կանո´ն ա էսի, օրե´նք անսասան,
Ինչն անտեսեինք, կյանքը աշխարհում երկար չէր տեւի —
Կյանքի տարիքը հազիվ էլ ըլներ մի իրեք քսան:
Մարդը բնության կավի´ց ա ծեփած: Մի´ էղի անխելք,
Քեզ ընծա կավը խնամքո´վ պահի, փայփայի´ անդուլ:
Ով սա մոռանա, կչքվի´ հավետ, անդուռ ու անյելք,
Կչքվի´ անհետ ու անդիմագիծ, անպտուղ, ամուլ:
Բնությա´ն ծեփն ես, կերպա´րը իրա մտքի ոսկորի,
Որ ի´նքըդ ծեփես մի չքնաղ կերպար, ի´նքը չկորի:
Որքան մաշվում, նույնքան արագ աճում ես
Այն էակում, ում հայրը կդառնաս,
Եւ թարմ արյունը, որը ընծայում ես
Դու քոնը կկոչես, երբ ծերանաս․
Ահա հանճարը, պերճությունն ու աճը,
Առանց դրա՝ անմիտ, ծեր, ցուրտ թոշնում․
Առանց դրա աշխարհն ու ժամանակը,
Կվերանան երեք քսանամյակում։
Էակն այն ով հաճո չէ Բնությանը՝
Տգեղ, կոպիտ՝ անզարմ կհեռանա․
Իսկ քեզ առատությամբ տրվածն այնքան է,
Որ այդ շռայլ ընծան պիտ բազմանա․
Նա փորագրել է քեզ կնիք որպես,
Որ ինքդ քեզ տպես, այլ ոչ մեռնես։