Չեմ կարծել թե շպարի հարկ կա դեմքիդ կատարյալ,
Եվ անգույնը չի սազում գեղեցկությանդ անբիծ.
Ես կարծել եմ, սիրելիս, որ քո փառքը վեհափայլ
Գերազանց է պոետի ամեն մի ճոխ գովեստից:
Եվ ես ահա լռեցրի իմ մուսայի ձայնը սին,
Որ քեզ ցույց տամ, թե ինչպես մի նորելուկ բանաստեղծ
Այնքան անզոր գտնվեց բարբառելու քո մասին,
Արժանիքիդ մատուցել դրվատիքը իր անկեղծ:
Լռությունս դու իբրեւ մի ոճիր ես համարում,
Սակայն դա իմ մեծագույն փառքը միայն կլինի,
Քանի որ ես այլոց պես հմայքդ չեմ աղարտում
Եվ գերեզման պարգեւում շնորհներիդ գեղանի:
Այն կյանքը, որ կա միայն քո մի աչքում գրավիչ,
Անկարող են գովերգել երկու հզոր մեծ երգիչ:
Քո գեղեցկության վրա ես երբեք ներկ չեմ հավելել,
Քանզի ոչ ներկի, ոչ էլ շպարի կարիք դու չունես,
Դու միշտ ավելի առույգ, գեղեցիկ ու թա՜րմ ես եղել,
Քան այն ձո՛նը, որ քո պարտքի դիմաց մատուցել եմ ես:
Եւ, քանի որ ես, քեզ ներբողելիս, միշտ զո՜ւսպ եմ եղել,
Ապա կարող ես դու քո բնական տեսքով հաստատել,
Թե որքանո՛վ է այս երգիչը նոր իր հունը շեղել,
Երբ տենչացել է քո արժանիքներն իր երգով փաստել:
Դու կարող ես իմ զուսպ լռությունը հանցա՛նք համարել,
Բայց լռությունն այդ՝ իմ արժանի՛քն է դառնում գերազանց,
Զի, լուռ մնալով, գոնե հմայքդ ես չե՜մ խաթարել,
Մինչ ուրիշները աղարտել են այն գովքով չափազա՜նց:
Քո,— ո՛չ թե երկո՛ւ,— միայն մի՛ աչքում կյա՜նք կա ավելի,
Քան երկու երգիչ կարող են փաստել՝ քեզ ներբողելիս…
(55) ՉԷ՛Ր տեսած երբեք անՀրրաժեչտ Քու գունանկարուիլն
Եւ ոչ ալ նկարչին երանդապնակին՝ դեղըդ փաստելու.
ծս բստուգեցի (եւ կարծեմ գտայ) Թէ գերազանց ես
Քան բանաստեղծին հր պարտքին ամուլ Հատուցումը Քեզ:
Ցետաձդեցի քեզ նկարագրել, քանի ինքըդ կաս,
Եւ դուն ինքդ իրաւ կրնաս միչտ ցոյց տալ Թէ որքան արդի
Փետրագրրիչներ Հեռու են ուղիղ գրնաձատելէ
Եւ իմ լրոութիւնն արդարեւ իմ դէմ իբրեւ մեղանչում
Դուն վերագրեցիր, բայց այդպէս անմիտ լինելն ինծի փառք
Պիտի նրկատեմ. որովՀետեւ ես Համըը մընալով
Գեղեցկութեան չե՛մ մընաս Հասյըներ, մժինչդեռւ ուրիչներ
Երբ կեանք տալ փորձեն, գերեզման միայն առաջ կը բերեն:
Քու ույն գեղեցիկ աչքերէն մէկուն մէջ այնքան կեանք կայ,
Որքան չեն կրնար Քու բանաստեղծներն դովեստ Հընարել:
Երբեք չեմ տեսել, որ դու սնգույրի կարիք ունենաս,
Ուրեմն, անգին, չքնաղ պատկերիդ գույն մի՛ հավելիր:
Հասկացել եմ ես (կամ կարծել միայն), որ քո փառքն անհաս
Քերթության պարտքի ամուլ գումարից բարձր է ավելի:
Ի՞նչ է ստացվում. քնա՞ծ եմ եղել քո համբավի մեջ,
Որպեսզի ինքդ, կանխիկ գույությամբ, ցույց տաս ամենքին,
Որ ժամանակի ամեն մի գրիչ տկար է ու խեղճ`
Գովաբանելով քո ներսում ծաղկած շնորհն անմեկին:
Այս լռությունը դու համարեցիր իմ մեղքը անքաւ,
Որ, լուռ լինելով, ամենախոսո՜ւն արժանիքն էր իմ.
Պերճության հուրը այդ լռությունից երբեք չհանգաւ,
Մինչ ուրիշը քեզ կյանքի փոխարեն պարգեւեց շիրիմ:
Քո մի աչքի մեջ ավելի հզոր կյանք կա, սիրելիս,
Քան թե քո երկու բանաստեղծների գովերգն է տալիս:
Ախր չեմ տեսե, որ դու, մի անգամ, շատ քի´չ ըշպարվես:
Քու չքնաղ դեմքը ըսքանչելի ա — առա´նց մի ըշպար:
Չէի մտածում (առանց մի կասկած), թե կհարմարվես
Բանաստեղծների ամուլ ջանքերին, կե´ղծ ու անըսպառ:
Էս մտայնությամբ, ես, տեղըս նստած, քեզ չէ´ի գովում,
Լրիվ հակառակ է´ն պոետներին, ովքեր անտեղյակ,
Որ կերպարանքդ, հենց իր գոյությա´մբ, աշխա´րհ ա թովում,
Պարտք են համարում — կե´ղծը հորինեն, սրսուռի տեղակ:
Իմ լռությունը զո´ւր ես համարում մե´ղք կամ անտեղի:
Էդ լռությունը, գիրըս, անկասկած, դարձնում ա խոսո´ւն:
Խոսքիս պակասը նպատակ չունի´ շուքդ անթեղի,
Իսկ եղծած գովքը վսե´մն ա թաղում շիրիմի փոսում:
Կյանքն ավելին ա քու մի´ աչքի մեջ, չքնաղ ու անչար,
Քան զույգ պոետի հորինած գովքի´, յանի անաչառ:
Ծաղկեցվելու բնավ չունեք կարիք,
Եւ անձը ձեր երբեք չեմ ծաղկեցրել.
Երգչի պարտքի դիմաց սին վճարից՝
Գտել եմ, որ միշտ վեր եք դուք եղել.
Եւ ես ննջել եմ, երբ գովել են ձեզ,
Անձամբ ձեզ թողնելով ապացուցել,
Որ մերօրյա գրիչը իրապես,
Անզորը է ձեր ձիրքերը փոխանցել:
Իմ լռությունն այդ մեղք եք համարել,
Մինչ համրությունն է ձիրքը իմ անշահ,
Զի ես՝ անձայն՝ պերճանքը չեմ եղծել,
Երբ այլք կյանք ձոնելով բերում են մահ:
Ավել կա կյանք ձեր մեկ չքնաղ աչքում,
Քան զույգ երգիչ գովքում են ձեզ ձոնում։