Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Alas 'tis true, I have gone here and there,
And made myself a motley to the view,
Gored mine own thoughts, sold cheap what is most dear,
Made old offences of affections new.
Most true it is that I have looked on truth
Askance and strangely; but, by all above,
These blenches gave my heart another youth,
And worse essays proved thee my best of love.
Now all is done, have what shall have no end:
Mine appetite I never more will grind
On newer proof, to try an older friend,
A god in love, to whom I am confined.
 
Then give me welcome, next my heaven the best,
Even to thy pure and most most loving breast.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Ավաղ, դա ճիշտ է, ես գնացի այստեղ եւ այնտեղ,
Եւ դարձրեցի ինքս ինձ խեղկատակ՝ ի տես,
Խեղեցի իմ սեփական մտքերը, վաճառեցի էժան, ինչն ամենաթանկն է,
Արեցի հին զանցանքներ՝ մտերմություններում նոր:
Առավել ճշմարիտ է այն, որ ես նայեցի ճշմարտությանը
Կասկածով եւ օտարի պես․ բայց, հանուն ամենի, ինչ վերեւում է,
Այդ մոլորությունները տվեցին իմ սրտին մեկ այլ երիտասարդություն,
Եւ վատագույն փորձություններն ապացուցեցին․ դու իմ լավագույն սերն ես:
Հիմա ամեն ինչ ավարտված է, ունեցիր այն, ինչը չի ունենա վերջ:
Իմ ախորժակը ես այլեւս չեմ հղկելու
Էլնոր փորձություններով՝ փորձելու հին ընկերոջը,
Աստծուն սիրո մեջ, որին ես կապված եմ:
 
Արդ, ընդունիր ինձ, դրախտից հետո իմ լավագույնը,
Հենց քո մաքուր եւ ամենա-ամենա սիրող կուրծքը:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ավա՜ղ, ճիշտ է, ամեն տեղ թափառեցի ես գաղտնի,
Իբրեւ ժպտյալ խեղկատակ երեւալով ամենքին.
Այնքան էժան ծախեցի ամեն մի բան թանկագին,
Եվ նոր սիրով փոխեցի թշնամանքը երբեմնի:
Ճիշտ է, որ ես ճշմարտին նայեցի շեղ աչքերով,
Բայց ամեն մի սայթաքում եւ փորձերը հոռեգույն
Պարգեւեցին իմ սրտին ջահելության նոր ավյուն,
Եվ հին սիրո մեծ ուժը վկայեցին դրանով:
Վե՛րջ ամենին, այսուհետ դառնում եմ քեզ հպատակ,
Կույր կրքերն իմ երբեք էլ չեմ փորձի ես սրել,
Որ քո հոգուն խռոված նոր փորձություն չբերեմ,
Եվ քեզ, իբրեւ աստծուս հանձնվում եմ ես համակ:

Արդ, սիրելիս, ժպտադեմ դու ինձ նորից ընդունիր,
Եվ քո անբիծ ու քնքուշ կրծքի վրա մեղմ շոյիր:

Ավա՜ղ, իրավ է, որ ես զուր թափառե՜լ եմ, անգին,
Ինձ դարձրած խեղկատա՛կ, սիրտս խոցել վշտերով,
Էժա՜ն ծախել այն ամենն, ինչ սո՜ւրբ է ու թանկագին,
Վիրավորել սե՛րն իմ մեծ՝ մա՜նր ու չնչի՜ն սերերով:
Կասկածանքո՛վ եմ նայել ճշմարտության սուրբ դեմքին,
Խե՛թ նայել այն ամենին, ինչ նվիրո՜ւմ է համակ.
Բայց նոր ավյո՛ւն է տվել այդ մոլորանքն իմ սրտին,
Եւ վերստին հավաստել, որ դո՛ւ ես սերն իմ միակ…
Հիմա՝ վե՛րջ այդ ամենին.— ընդունի՜ր սերն իմ հավերժ,
Այլեւս չե՜մ գրգռի ախորժակս նոր սիրով,
Նոր փորձությամբ չե՜մ փորձի բարեկամիս սերն անշեջ,
Որին կապված եմ վաղո՜ւց, եւ որն Աստված է սիրո:

Ողջունի՜ր ինձ, սիրելիս, եւ տե՜ղ տուր ինձ քո կրծքում,
Որ,— երկինքը չհաշված,— լավագույն տե՛ղն է կյանքում:

(121) Աւա՛զ, ճչմարիտ Է որ ամէն կողմ Թափառած եմ ես,
Ինքգինջա միմոսի վերածելով միչտ զիս դիտողներուն,
Եւ իմ խոկմունքներս դաչունաճարած, ինչ որ ամէնէն
Մուղն Էբ ինձ Համար՝ աժանի ծախած, Հին Թչնամանքներս
վերածած եմ ես նոր նոր սէրերու:
Ճչմարիտ է չատ
ՈՐ ճչմարտութեան վըրայ իմ աչքի ծայրով էմ նայած
Եւ տարօրինակ կասկածանքներով. բայց այս բոլորով
Հանդերձ փախերն այն տրւին ամէնէն աւելի սրտիս
Ուրիչ տեսակի եռանդ պարմանի, եւ ամէնէն վատ

Փորձերըս եղի ապացոյց եղան լաւադոյն սիրո:
Հիմա ամէն ինչ վախճանին Հասած, ունիմ այն որ է
Անվախճանելի. ախորժակս երբեք պիտի չաղամ ես
Որոնելով նոր փաստեր ինձ Համար, բարեկամ մը Հին

Նորէն փորձելով, աստուած ժը ախրով, որուն բանտարկեալն
Արդ, ողջունեն գիա, ով դուն իմ լաֆորդ

Լաւագոյն երկինք, եւ մինչեւ անդամ Թոյլ տուր որ մտնեմ
Քու մաքրամաքուր եւ սիրատոչոր այդ կուրծքիդ ծոցին:

Ա՜խ, ճշմարի՜տ է, որ թափառեցի այս աշխարհով մեկ
Ու մարդկանց աչքին թշվառ խեղկատակ թվացի միայն.
Մտքերս խեղդած` ես ա՛յն ծախեցի, ինչ ուներ արժեք,
Վերքերը սրտիս նորայայտ սիրով փոխեցի անձայն:
Ա՜խ, ճշմարիտ է, որ թափառելիս վսեմ ճշմարտին
Տարակուսանքով միայն նայեցի — եւ, այդուհանդերձ,
Ամեն խոտորում նոր ջահելություն տվեց իմ սրտին,
Եւ ապացուցեց ծանր փորձությունն իմ սերը անկեղծ:
Վերադարձե՜լ եմ, եւ քո՛նն է հիմա իմ սիրտը կրկին,
Ախորժա կիմ էլ չի գրգռվի նոր ապացույցով.
Օ՜, կարիք չկա փորձություն բերել ընկերոջը հին,
Ում, ինչպես Աստծուն, նվիրված եմ ես հոգով ու սրտով:

Արդ, ընդունիր ինձ, դրախտից հետո լավագույնը՛ իմ,
Եւ մի տեղ տուր ինձ քո կրծքում մաքուր ու հավատարիմ:

Ավաղ, շա´տ ճիշտ ա — մի քանի անգամ դերըս փոխեցի,
Ինքըս ինձ դարձրի քամահըրանքի, ծաղրի ենթակա —
Զոհն իմ խեւ մտքի, ու անչափ թանգը էժա´ն ծախեցի,
Ու հին սխալը բռնի ու դարձրի կրքի առարկա:
Իհարկե, ճիշտ ա — ճիշտն ընդունելուց ի´նքս զլացա,
Կամա, ակամա: Բայց ճիշտ ա համ էլ, երկի´նքը վկա,
Որ դեգերմունքս կոփեց իմ հոգին, ու ջահելացա´,
Ու գլխի´ ընկա — ոչ մի տեղ քեզնից ընտիրը չկա:
Էղածն էղած ա, էսքանից հետո ինչ գալու ա — գա´,
Իմ ախորժակը, սրանից հետո երբեք չեմ սրի,
Որ նորից փորձեմ հին բարեկամիս: Երկի´նքը վկա,
Դու ես աստվածը, ես — երկրպագուն — քու սիրո հրի:

Դե թող, ուրեմն, հետ դառնամ գի´րկդ — վայրը երկրային,
Որ լավագույնն ա, եթե չհաշվենք այգին երկնային:

Ավաղ, դա ճիշտ է․ շատ եմ խարխափել
Եւ ինքս ինձ դարձրել եմ խեղկատակ,
Խեղել մտքերս, թանկն էժան ծախել,
Նոր կապերում գործել եմ հին զանցանք:
Իրոք, նայել եմ ես ճշմարտությանը
Կասկածանքով․ սակայն երկինք վկա,
Ամենն այդ ինձ բերեց գիտակցությանը,
Որ դու ես սերն իմ լավագույն, որ կա:
Ուրեմն, ունես դու այն, ինչ վերջ չունի:
Իմ ախորժակն այլեւս պիտ զսպեմ․
Նոր փորձությամբ ընկերս չի փորձվի․
Սիրո աստված, միշտ քոնը կլինեմ:

Արդ, երկրային դրախտ իմ լավագույն,
Ինձ ընդունիր քո կուրծքը մաքրագույն: