Ավա՜ղ, թշվառ իմ մուսան եւ ոչ մի բառ չի գտնում,
Որ անայլայլ վեր հանի փառքը նրա վեհության.
Ավելի շատ իմ նյութը մերկությամբ է շողշողում,
Առանց, անշուշտ, իմ ամուլ գովասանքի հավելման:
Մի՛ նախատիր ինձ իզուր, որ չեմ գրի էլ երբեք,
Հայելու մեջ դու նայիր գեղեցկափայլ քո դեմքին,
Նա կփշրի գրական իմ գյուտերը անարժեք,
Եվ կմատնի ինձ միայն ամոթանքին, շփոթին:
Մի՞թե ծանր ոճիր չէ, թե ապարդյուն ճիգերով
Աղավաղեմ մի այնքան շնորհալի պերճություն,
Նսեմացնեմ ես նրան անբնական գույներով,
Երբ ուզում եմ ես ցույց տալ քո ձիրքերը շողշողուն:
Հայելու դեմ կանգնելով, եթե դու քեզ բաղդատես,
Իմ տողերը դու միայն ոչնչություն կանվանես:
Ավա՜ղ, ինչպես է սմքե՜լ-խեղճացե՜լ իմ հպարտ Մուսան.—
Բայց կարո՞ղ էր նա, առաջվա նման պարծենալ իրոք,
Երբ այնքան վսեմ ու կատարյալ է իմ երգածն այնքան,
Որ թու՜յլ է թվում նրան մեծարող ամեն զարդ ու գովք:
Օ՜, մի՛ կշտամբիր, թե չի՜ ենթարկվում էլ իմ ձիրքը ինձ,
Նայիր հայելուն եւ դու նրա մեջ կտեսնես մի դեմք,
Որ վե՜ր է ամեն մտքի թռիչքից, գովքից, ներբողից,
Եւ որի կողքին գո՜րշ են, ձանձրալի՜ ամեն ձոն ու երգ:
Հանցանք չէ՞, արդյոք, կատարելության տենչով առավել
Չափազանցել ա՛յն, ինչ կատարյա՜լ է արդեն, անթերի,
Երբ իմ տողերը մի համեստ ի՛ղձ են միայն փայփայել՝
Հայելին լինել քո հմայքների ու շնորհների.—
Իսկ ա՛յն, ինչ հիմա քեզ ցույց է տալիս հայելին համեստ,
Իմ ձոն ու գովքից հազարապատիկ հարուստ է ու մեծ:
(48) Հպարտությւնն մԱ ցուցնելու տարողութեան Հակառակ,
ի՛նչ խեղճությւն Ներչնչումի-Մուսաս, աւա՛ղ, մ ընծայ է,
Երբ ամբող մերկ փաստարկութիւն մը աւելի կը զորէ
Քան երբ ունի իմ մաւելեալ գովեստի խօսքը հր Հետ։
Մե մեղադրեր այլեւս եթէ չը կարենամ գրրել ես.
Հայելիիցդ մէջ դուն նայէ, դէմք մը այնտեղ կերեւի,
Որ բաւական գերազանց Է քան ուրուագիծն իմ նըսեմ,
ՈՐ փի տողերն՝ անձըրապոյը, զիս՝ ապաչնորձ կը դարձնեն:
Բարելաւել Թէ կը շանաս, մեղանչական չե արդեօք
Եղծել այն ինչ առաք արդէն գեղեցիկ ձր ու սիրուն:
ՔերԹողական իժ տողերուն դիտումն իրաւ ժի միայն
Գերազանցել Է պատմելով, Հըրապոյրներդ, եւ անձիդ
ՇընորՀներուն առատաբաչխ ճառագայթումն ամենուր:
Եւ աւելի, չատ աւելի քան իժ տողերըս մ րսեն,
Քու Հայելիդ Քեզ Ջոյց կուտայ, երբ դուն նայիս անոր մէջ:
Աւա՜ղ, ինչպիսի՜ թշվառություն է իմ Մուսան բերում,
Որ իր վեհությունն արտայայտելու շնորհքով հանդերձ,
Նյութն իր մերկությամբ ավելի է մեր սրտերը գերում,
Քան թե իմ ձեռքով նրան լրացնող դրվատանքն անկեղծ:
Ինձ մի՛ մեղադրիր, երբ անզոր լինեմ գրել վերստին.
Նայիր հայելուն եւ այնտեղ չքնաղ մի դեմք կտեսնես,
Որ ամբողջովին կգերազանցի իմ նորույթը սին`
Նշավակելով բոլոր տողերը, որ գրել եմ ես:
Միթե՞ հանցանք չե, որ ես, հավիտյան տեսքիդ հպատակ,
Չնչին գովեստով եղծանեմ չքնաղ մի արարածի,
Հենց ա՛յդ պատճառով երգերն իմ չունեն ուրիշ նպատակ,
Քո արժանիքներն ու շնորհները մեկնելուց բացի.
Դու շատ ավելին կհայտնաբերես քո հայելու մեջ,
Քան կարող է տալ իմ քերթվածների գովքը սնամեջ:
Ինչքա´ն ա, Ավա´ղ, սնանկ իմ Մուսան, ինչքա´ն ա աղքատ,
Որ ձեռին էսքան ըսքանչելի նյութ, մնում ա ստերջ —
Բնօրինակի ի վերուստ տրված շուքի համեմատ,
Մնում ա անփայլ, անգույն ու դալուկ — կրկին ու անվերջ:
Բայց մի´ նեղանա վրձնիս արարած անկյանք դիմակից:
Նայի քու հայլուն, ու դու կտենաս մի դեմք պերճաշուք,
Գույնով — գերազանց — իմ գունատ վրձնի ներկապնակից:
Տեսքիդ համեմատ — տողըս դառնում ա խամրած ու անշուք:
Հմի չեմ գրում, որովհետեւ գրչիցըս զո´ւր եմ բառ պոկում —
Թեկուզեւ տենչըս — մենակ քո´ւ գովքն ա, մի´շտ ու անպարփակ:
Բա հոգուս մեղք չի՞, որ քու անթերի հմայքն եմ կոկում,
Ախր անթերին, որ մի քիչ ուղղես, չի՞ դառնա տափակ:
Քու փայլն իսկական — ճիշտ ա ցույց տալի մենակ քու հայլին,
Այնինչ, տողերըս, արժան չե´ն, դույզն իսկ, քու շենշող փայլին:
Ավա՜ղ, երկնածը Մուսայիս խղճուկ է,
Թեպետ ունակ է գործ ստեղծել փայլուն,
Մինչ նյութը մերկ, ավել վսեմաշուք է,
Քան երբ դրան իմ գովքն եմ հավելում:
Ո՜հ, մի՛ ասեք, թե չեմ կարող գրել:
Նայեք ձեր հայելուն, եւ կտեսնեք
Մի դեմք, որն անհնար է գովերգել,
Զի չեն ստեղծված բառերը համարժեք:
Արդյո՞ք դա մեղք չէր․ փորձելով շտկել,
Խեղել մի բան, որ լավն էր նախկինում։
Զի այլ բանի տողերս չեն ձգտել
Քան ձեր շնորհները գովերգել բազում.
Եւ շատ, շա՜տ ավելին, քան տաղը իմ,
Կասի ձեզ, թե նայեք, ձեր հայելին: