Քո մեղքերը երբեմնի հաշտեցնում են ինձ քեզ հետ,
Եվ այն դառը կսկիծը, որ տվեցիր ինձ կրել,
Խղճմտանքիս խայթի տակ պիտի ընկճի ինձ հավետ,
Եթե միայն ջղերս պողպատից չեն դարբնվել:
Քանի որ մեր փոխադարձ դրժումներից չարաղետ
Դու էիր, որ ապրեցիր դժոխային ժանտ ժամեր,
Եվ ես, անգութ էակս, չխորհեցի մի պահ գեթ,
Թե ոճիրդ որքան ինձ բերեց չարիք ու վշտեր:
Օ՜, ինչու իմ խեղճ հոգուն՝ ուրվականը վհատման
Չհիշեցրեց, թե վիշտը ինչպես է ինձ խոցոտում,
Ինչպես որ դու ինձ տվիր բալասանը այս զղջման,
Որը այնպես խոշտանգված սրտի վերքն է ամոքում:
Բայց վերջապես քո մեղքը փրկագին է գերազանց,
Իմն էլ քոնին դառնում է մի հատուցում փոխադարձ:
Ես չե՜մ տրտնջում, որ մի ժամանակ,
Դու դաժան եղար իմ հանդեպ այնքան,
Որ քիչ էր մնում ճկվե՜մ վշտի տակ,—
Չէ՞ որ պողպա՛տ չեն ջղերս կամ քար…
Թե իրա՛վ է, որ դու վարքից իմ նենգ,
Ցնցվել ես այնպե՛ս, ինչպես դժոխքից,
Ապա ես ի՛նքս էլ չե՜մ ասել երբեք,
Թե ի՜նչ եմ քաշել քո սիրո ձեռքից…
Թող սեւ գիշերն այն լլկումի, ահի,
Սրտիս ականջին հուշի վերստին,
Որ ես,— ինչպես դու՝ ինձ այն չար պահին,—
Սփոփա՜նք տամ քո վիրավոր սրտին:
Բայց իմ ու քո մեղքն իրար հետ մրցում,
Քավո՜ւմ են իրար եւ փոխհատուցում…
(111) Թէ ժամանակին անգութ եղար դուն, հիմա ես հաշտ եմ
Այդ ցաւին համար, զոր ես այն ատեն խորունկ ըզգացի,
Պէտք է խոնարհիմ յանցանքիս ներքեւ, բացի եթէ իմ
Ջիղերս պղինձէ կամ մըճահարուած պողպատ լինէին:
Որովհետեւ դուն իմ բիրտ վարմունքէն թէ ցնցըւեցար,
Ինչպէս ես ալ քու, դուն դժոխային ժամանակ պիտի
Անցուցած լինես, եւ ես՝ բռնակալ, ինքզինքիս ազատ
Ժամանակ տըւած չեմ իսկ՝ կշռելու համար թէ ինչպէ՞ս
Ժամանակին ես տառապեցայ քու ոճիրէդ նաեւ:
Օհ, թէ մեր վշտի գիշերն կարենար ամենախորունկ
Իմ ըզգացումներըս ետ վերյիշել, ճշմարիտ վշտին
Հարուածն արդարեւ անագորոյն է, եւ շուտով քեզի,
Ինչպէս դուն ինծի, մատուցիր համեստ բալասան բուժիչ,
Որ վիրաւորուած սիրտերուն այնքան լաւ կը պատշաճի:
Բայց որ հիմա քու ոտընձգութիւնդ թոշակ կը դառնայ,
Իմըս փրկագին է քեզի համար, եւ քուկըդ ալ զիս
Պէտք է անպայման փրկանաւորէ:
Այն, որ իմ հանդեպ անգութ ես եղել, հաշտեցնո՜ւմ է ինձ,
Եւ կսկիծը խոր, որ ինձ դարձրեց դժգույն ու վհատ,
Մեղանչանքերիս ծանրության ներքո կընկճեր ինձ նորից,
Թե չլինեին ջղերս արույր ու ծեծված պողպատ:
Ինձ այնպես թվաց, թե ես ինքս քեզ ցավ պատճառեցի,
Ոչ թե ես, այլ դու սոսկալի ժամեր ապրեցիր մենակ,
Իսկ ես, անգո՛ւթս, ուրիշ տեղ միայն միտքս հառեցի՝
Չմտածելով, որ տառապել եմ քո մեղքերի տակ:
Ա՜խ, երանի՜ թե մեր վհատության գիշերը հիշեր,
Թե թախիծն անանց որքան խորն էր իմ սիրտը ներխուժել,
Հետո քեզ հանձներ (ինչպես հանձնեցիր դու ինձ այն գիշեր)
Բալասանը այն, որ միշտ խոցոտված կրծքեր է բուժել:
Բայց հիմա, երբ մեր գործած մեղքերը դարձան փրկագին,
Իմը քեզ փրկեց, իսկ քոնը պիտի ի՛նձ փրկի, անգին:
Անցյալի դաժան վերաբերմունքդ խռովք չի բնավ,
Ու էլ մորմոքուն ցավը անցյալի — նոր ցավ չի հունցում,
Ու խոնարհվում եմ, կքած սեփական մեղքերից անբավ,
Որովհետեւ ներվերըս հո պողպատից չե՞ն, կոփած հնոցում:
Ախր որ ինքդ ի´մ քաշած ցավը հանկարծ զգայիր,
Կհասկանայիր, որ ես անցել եմ դժոխք ու մահով:
Ես էլ հրեշ չե´մ, նույն բանը անեմ, որ ի´նքդ գայիր,
Ի´նքդ անցնեիր խոլ տառապանքի չար թոհ ու բոհով:
Արի միշտ հիշենք անցյալ մրմուռը ու միշտ, անվարան,
Խուսափե´նք ցավից: Անցյալ դժոխքը թո ըլնի խրա´տ,
Ու իրար համար դառնանք բալասա´ն, դառնանք քավարա´ն,
Ու այսուհետեւ երբե´ք ու երբեք չըլնե´նք ապիրատ:
Մեղքերըդ վաղուց դառել են վճար — շա´տ ես հետ տվե,
Ու արդեն պարտք չե´ս: Մեր սա´ղ մեղքերը իրա´ր են քավե:
Որ դուք եղաք անգութ, օգնեց ինձ արդ,
Եւ այն վշտից, որը ես ճաշակեցի,
Թե իմ ջղերն արույր չեն կամ պողպատ,
Պիտի ճկվեմ մեղքից իմ զանցանքի:
Զի թե ցնցեց ձեզ իմ արարքն անգութ,
Ինչպես ձերն՝ ինձ, դժոխք եք դուք ապրել,
Իսկ ես, չկամեցա՝ բիրտ անձ անփույթ՝
Կշռել, որքան եմ ձեր մեղքից տուժել:
Ո՜հ, թե գիշերը մեր վշտի հիշեր,
Որքա՜ն թախիծը խորն է հարվածում,
Եւ ձեզ ապա՝ ինչպես դուք ինձ՝ բերեր
Մի սպեղանի՝ որ ցավն է ամոքում:
Բայց ձեր զանցանքն այն արդ դարձավ վճար․
Հատույց․ ձերն իմ եւ իմը՝ ձեր համար: