Հուշատետրդ, սիրելիս, որ տվեցիր ինձ նվեր,
Իմ ուղեղում պահեցի՝ գրված անջինջ տառերով,
Որոնք այս բութ, սնապարծ մեր սերնդին թաղելով,
Նրանց մահից հետո էլ պիտի ապրեն ձիգ դարեր:
Կամ թե կապրեն գեթ այնքան, քանի իմ միտքն ու հոգին
Կվայելեն ապրելու վեհ շնորհը բնության,
Մինչ այն օրը, երբ նրանք մոռացումի քմայքին
Քո հուշերից կհանձնեն միայն մի մաս աննշան:
Իմ հոգին է լինելու հուշատետրը իսկական,
Որն անցյալի էջերը ավելի վառ կպահի,
Եվ եթե ես անարժեք թղթերին հույս տածեի
Վկայելու մեր սերը մեր անվախճան միության,
Դա իմ կողմից կլիներ մի անխոհեմ քայլ միայն,
Եվ քեզ պիտի առհավետ ես մատնեի մոռացման:
Ա՛յն, ինչ կա քո նվիրած հուշատետրում գովական,
Դրոշմվա՜ծ է առհավետ իմ սրտում եւ ուղեղում.
Նրանց խորքում քո պատկերն ավելի վա՜ռ է, առկա՛,
Քան քո տված նվերի պարա՜պ-սարա՜պ տողերում:
Նա կշողա՜ նրանց մեջ, քանի տենչում եմ, սիրում,
Քանի իմ միտքն ու հոգին ապրո՛ւմ են դեռ ու շնչո՛ւմ,
Եւ չի՜ մարի հուշը քո, քանի նրանք աշխարհում
Մոռացումին չե՜ն զիջել նրա բաժինը խղճուկ:
Քեզ հիշելու համար ես ոչ կարոտ եմ տետրակի,
Ո՛չ էլ,— վրան մոմ քսած,— փորագրման սալերի,
Ուստի թույլ տուր ե՜տ տալ քեզ քո նվերը թանկագին,
Եւ առավե՛լ վստահել իմ սրտին եւ ուղեղին…
Եթե ես քեզ հիշելիս օգնողի պե՛տք ունենամ,
Վախենում եմ՝ ի՜նչ գիտե՛մ, ա՛յն էլ իսպառ մոռանամ:
(91) Շընորհներդ, նըկարներդ, ուղեղիս ու մտքիս
Մէջ լըման են գրուած, դրոշմըւած, յուշերով
Տեւական, որոնք ծոյլ, այդ անգործ մակարդակն
Անդրանցած, պիտ՚ տեւեն մոռցնելով ժամանակ,
Թուական, մինչեւ իսկ նայելով յաւերժին:
Կամ գոնէ, որքան որ ուղեղին ու սրտին
Գործօններն ըստ բնութեան կարենան դիմանալ,
Վերապրիլ, պատմութիւնըդ երբէք չը պիտի
Ջընջուի, կորսըւի, մինչեւ որ անոնցմէ
Ամէն մէկն կատարեալ մոռացման գիրկն նետէ
Իր բաժինն՝ ըստացուած քու շունչէն:
Այդ խեղճուկ
Յիշելու գործօնէն բայց ինչպէ՞ս պահանջենք
Որ յուշերն այդ ամէն թէ՛ յիշել, թէ՛ պահել
Կարենայ. եւ ոչ իսկ պէտք է ես ցանկալի
Քու սիրոյդ հաշուարկումը պահեմ. ուստի ես
Յանդգնիլ փորձեցի ամբողջն այդ ինձմէ քեզ
Յանձնելու, ցանկալով վստահիլ ցանկերէն
Բոլորն այն, որոնց մէջ ամէնէն աւելի
Ընկալուեր, ու կաս դուն:
Եւ պահել մէկ կցորդ,
Յաւելուած, յիշելու համար քեզ, հաւասար
Պիտ՚ լինէր ինձմէ ներս մոռացման մի գործօն
Ներածել:
Հուշատետրերդ, որ ինձ տվեցիր որպես հիշատակ,
Անջինջ տառերով իմ ուղեղի մեջ գրված կմնան.
Այս անգործունյա սերնդից երկար կմնան նրանք
Եւ, անժամանակ, դարերով կապրեն հար ու հավիտյան
Կամ գուցե այնքան, որքան մարդկային միտքը եւ հոգին
Իրավունք ունեն ապրել աշխարհում բնության կամքով,
Մինչեւ որ նրանք մոռանան հավետ քո շնորհն անգին,
Բայց հուշերը քո չեն ոչնչանա մարդկային կյանքով:
Ի՞նչ է մարդկային աղքատ ու անզոր հիշողությունը,
Կարո՞ղ եմ արդյոք քո անհաշվելի սերը հաշվել ես:
Հուշատետրերիդ մեջ է միմիայն իրողությունը.
Նրանցից հետո քո մասին գրել դժվա՜ր է այնպես:
Կյանքը քո մասին հիշողություններ գրելով վատնել՝
Նշանակում է, թե մոռացության ամեն ինչ մատնել:
Քու գիրն ինձ տված — անջի´նջ ա տպված իմ ուղեղի մեջ,
Ու հուշերիս մեջ կմնա հավե´րժ, պա´րզ ու անխաթար —
Անցքերի տարի´ ու ամսաթվից ամո´ւր ու անվերջ:
Ուրի´շ անցքերի գրառությունը շա´տ ա անկատար:
Գիրըդ կմնա միտք ու սրտիս մեջ էնքա´ն ժամանակ,
Ինչքան սիրտ ու միտք տված ա անձի´ս, ի բնէ´, վերո´ւստ:
Իսկ երբ օրերի ընթացքը անշեղ, ասես սուր դանակ,
Մի մասը քերի, գիրըդ, ա´նպայման, կըլնի անկորուստ:
Սիրտ ու ուղեղը ախր չեն կարա անթիվ բան գրեն:
Սիրտ ու ուղեղս քու սերն ու գիրը հաստա´տ են պահում,
Առա´նց մի մատյան, ու հեչ չեմ վախում, որ սրանք կորեն:
Ուղեղիս միջի լոկ քո´ւ գրին եմ լրիվ վստահում:
Եթե, ուրեմն, սերըդ հիշելու ձեւ հորինեի,
Նույն բանը կըլներ, որ մոռանալու դասեր առնեի:
Վերջին երկտողը Շեքսպիրի հակասական բառախաղն ա. «Ջհանդամը, թե տվածդ տետրը կորցրել եմ, քեզ մոռանալն անհնար ա, հմի ի՞նչ, մնում ա էթամ մոռանալու դաս առնեմ, էսի՞ ա ուզածդ»:
–––––
Նվերդ՝ քո մատյանն, իմ ուղեղում է
Լրիվ հիշողությամբ տպավորված,
Ու վեր պարապ նյութից այն մնալու է
Տառից, թվից այն կողմ՝ հավերժացած.
Կամ, գեթ, մինչեւ որ իմ ուղեղն ու սիրտը
Բնությունից՝ կարող են դեռ ապրել,
Եւ չեն հանձնի քեզ մոռացքի խոր գիրկը,
Քո գրառումը չի կարող կորչել։
Իսկ այդ մատյանը չէր պահի շատ բան,
Քո սերն էլ հիշելու պատճեն ինձ պետք չէ․
Ուստի հանձնել հանդգնեցի ես այն:
Վստահելով գրքին, ուր դու անվերջ ես.
Հնարք ինձ պետք չէ, որ հիշեմ ես քեզ,
Կամ կստացվեր որ մոռացկոտ եմ ես: