Այսպես պիտի քեզ կարծեմ հավատարիմ ու անկեղծ,
Պիտի ապրեմ միամիտ, ինչպես խաբված ամուսին.
Սիրո միայն պատկերը մեզ թվում է սեր անեղծ,
Թեկուզ վրաս լոկ նայիր, թե սիրում ես ուրիշին:
Քո աչքերում չեմ տեսնում ատելություն նենգամիտ,
Այնտեղ չկա թշնամանք եւ դրժումներ հանցավոր,
Զի՞ որ հաճախ մեծ սրտի պատմությունը ճշմարիտ
Պարզում ենք խեղճ հայացքում, կնճիռներում անսովոր:
Սակայն ուժը երկնքի ուզեց կերտել քեզ այդպես,
Որ մտքերդ եւ հոգիդ թեկուզ ինչ էլ որ լինի,
Սիրո նման ժպտում է քո պատկերը գեղանի,
Իսկ հայացքդ բարի է, միայն ներող, քաղցր ու գեղ:
Եթե անմեղ քո հոգին չնմանվեր քո տեսքին,
Գեղդ նման կլիներ Եվայի այն չար խնձորին:
Դե՛, ի՜նչ արած,— քեզ կրկին հավատարիմ կարծելով,
Պիտի ապրեմ ու սիրեմ, ինչպես խաբվա՜ծ ամուսին,
Սիրո պատրանքը ունայն իսկական սեր կոչելով,—
Երբ ինձ աչքե՛րդ ես տալիս, իսկ քո սիրտը՝ ուրիշի՜ն:
Ատելության ոչ մի կայծ չի՜ շողում քո աչքերում,—
Ուրեմն ինչի՞ց իմանամ, որ ինձ դավո՜ւմ ես, լքո՜ւմ.
Չէ՞ որ երբ մեկը դավո՛ւմ կամ ուրիշի՜ն է սիրում.
Այդ երեւում է նրա աչքերո՛ւմ ու հայացքում…
Բայց երկինքը այնպիսի ձի՛րք է տվել քեզ, անգին,
Որ ինչպիսի՜ վատ մտքեր ու դավեր էլ հղանաս,
Տեսքդ միայն քաղցրություն ու բարություն ճառագի,
Եւ քո հայացքը՝ անմե՜ղ ու անվրդո վ միշտ մնա,—
Չքնա՜ղ, նման Եւայի խնձորի նենգ հմայքին,—
Թե խաբուսիկ քո տեսքին չհարմարվեր քո հոգին:
(73) Ուրեմն այսպէս պիտի ապրիմ, նըման խաբուած ամուսինի,
ենթադրելով որ ճչմարիտ է ինչոր դուն ինծի կրսե».
Ուրեմն այսպէս սիրոյ երեսն ինծի կրնայ սեր երեւնալ,
Թէեւ փոխուած ըլլամ դեռ. նոր. նայուածքդ՝ ինձ Հեւ, պիրտղդ՝ ուրիչ տեղ:
ՈրովՀետեւ քու աչքիդ մէջ ատելութիւնը չի կրնար
Երբեք ապրիլ, ուրեմն աչքիդ մէջէն գիտնալ չը կարենամ
Պիտի երբեք՝ Թէ փոխուեր ես: Նայուածքներուն մէջ չատերուն
Արձանագիր կրնաս կարդալ կեղծ, սուտ արտին պատմութիւննելրն՝
Տարօրինակ տրամադրութեանց, պորստումներու, կնճիոներու
ՄԷՋԷՆ դրուած:
Սակայն կարծես երկինքն այնպէս քու ատեղծունելուղ
ՀրրաՀանգեց, որ դէժքիդ վրա «էրը Քաղցրիկ Ժիչտ բնակի:
Մրտածումներդ եւ կամ արտիդ ազդմունքներն ինչ Քեզ Թելադրեն,
Դէմքդ ու նայուած քդ այդ օրուանէն կարծես միայն պարտաւոր են
Քաղցբութիւններ պատմել ընդմիչտ:
Ուրեմն ինչպե՞ս խնձորին պէս
Մայր Եւայի, գեղեցկութիւնդ կրնայ աճիլ, ԵԹԷ երբեք
Առաքինի քու քաղցըութիւնդ պատասխանել չը կարենա
Ինչ որ քու տեսքդ ու նայուած քդ Է աճա Հիմա:
Այդպես էլ կապրեմ` քեզ հավատարիմ կարծելով անվերջ,
Խաբված ու դժբախտ ամուսնու նման, եւ սերը անմեղ
Դեռ իմ հայյացքին, թեեւ այլափոխ, սեր կթվա պերճ,
Երբ ինձ հետ է միշտ տեսքդ աննման, սիրտդ` ուրիշ տեղ:
Օ՜, քո աչքերում չի կարող ապրել ատելությունը,
Ուրեմն ինչպե՞ս կարող եմ տեսնել հայյացքը նրա,
Չե՞ որ ամենուր կեղծավոր լեզվի ողջ պատմությունը
Գրված է խոժոռ, անբարեհամբույր դեմքերի վրա:
Սակայն երկինքը նաեւ արտոնեց քո արարման հետ,
Որ դեմքիդ վրա բնակվի միայն սերը քաղցրաշունչ.
Ինչ էլ մտածես եւ ում էլ դավես սրտով խորագետ,
Մեկ է, սիրելիս, քո աչքերի մեջ քնքշություն է մունջ:
Գեղեցկությունդ կաճի Եւայի խնձորի նման,
Թե վեհությունդ չհավասարվի տեսքիդ աննման:
Դեմքիդ չեմ տենում նշան ատելու կամ էլ փոխվելու:
Թո ես էլ, ասես խաբված ամուսին — հա´ յոլա էթամ:
Տեսքով ի´մն էղի, սրտով — ուրի´շ տեղ, առանց փախնելու:
Ու թո սե´նց ըլնի, թո դեմքիդ ի´նքս — մենակ սե´ր կարդամ:
Հնարավոր չի, հայացքըդ ատի: Կնշանակի,
Ես քու հայացքի փոփոխությունը չեմ է´լ նկատի:
Ախր շատ մարդ կա, ում սիրտն ու հոգին — եղծված բազմակի,
Գրվում ա դեմքին: Ո՞նց չես իմանա, հենց որ քեզ ատի:
Այնինչ, ի վերուստ, քու պայծառ դեմքին, միշտ ու անփոփոխ,
Բնակվում ա լոկ սե´րն ըսքանչելի, պայծա´ռ, քե´զ արժան:
Երբ միտք ու հոգիդ ալեկոծ ա թունդ, չար, հարափոփոխ,
Հայացքդ երբեք չի դառնում անսիրտ, սուրսայր ու դաժան:
Եւայ’ խնձո´րն ես, չքնաղ ու պայծառ, տեղով — սե´ր առկայծ,
Դուրսն առաքինի, բայց ներսը անհայտ — ու մո´ւթ առեղծված:
Կապրեմ՝ հավատարիմ քեզ համարած
Զերդ ամուսին խաբված․ քո վարքն էլ մեղմ
Դեռ սեր ինձ կթվա, թեեւ փոխված․
Ինձ հետ այն կլինի, քո սիրտն՝ այլ տեղ․
Զի տեղ չունի դեմքիդ ատելությունը,
Եւ չեմ զգա, թե դու փոխվես հոգում:
Այլոց դեմքին, սրտի կեղծ պատմությունը
Գրված է ստվերներում, կնճիռներում:
Բայց քեզ երկինքը ստեղծելիս վճռել է,
Որ քո դեմքին միշտ սեր պիտ բնակվի.
Եւ ինչ էլ քո մտքում, սրտում եղել է,
Քո տեսքը քաղցրություն կարտահայտի:
Պերճանքդ՝ Եւայի խնձորն է բուն,
Թե ձիրքը քո տեսքիդ չի պատշաճում: