Լինելով քո ստրուկը՝ ի՞նչ կարող եմ անել ես,
Բացի սպասելուց այն ժամերին, երբ դու ինձ կկանչես.
Ես չունեմ ոչ մի թանկ ժամանակ ինձ համար,
Եվ ոչ էլ ծառայություն՝ առանց քո հրամանի:
Ես չեմ համարձակվում մեղադրել անվերջ ժամերը,
Երբ ես՝ քո ստրուկս, սպասում եմ ժամացույցին նայելով.
Եվ ոչ էլ դառն եմ համարում բաժանման դառնությունը,
Երբ դու մի անգամ հրաժեշտ ես տվել քո ծառային:
Ես չեմ համարձակվում հարցնել իմ խանդոտ մտքերով,
Թե որտե՞ղ ես դու, կամ ինչո՞վ ես զբաղված հիմա,
Այլ ինչպես մի խեղճ հպատակ՝ նստում եմ լուռ ու մենակ,
Եվ մտածում, թե որքան երջանիկ են նրանք, ում հետ դու ես:
Այնքան կույր հիմար է սերը, որ քո վարքի մեջ
Չի տեսնում ոչ մի չարիք, թեկուզ ինչ էլ որ անես:
էլ ի՜նչ կարող է անել քո ճորտը՝ քեզ նվիրված,
Քան, իրենը մոռացած, քո ուզածը կատարել,
Քո ժամե՛րը խնայել — իր սեփականը վատնած,
Եւ, հենց որ դու կամենաս, քեզ հնազանդ ծառայե՜լ…
Կհանդգնե՜մ երբեւէ քեզ ձանձրույթից գանգատվել,
Երբ սպասում եմ, իմ Տե՛ր, վերադարձիդ սուրբ ժամին.
Կամ՝ բացակա լինելուդ դառնությո՜ւնը քեզ հայտնել,
Երբ քեզ հաճո է եղել լքել քո խեղճ ծառային…
Ես սիրտ կանե՞մ հարց տալ քեզ,— թեկուզ գաղտնի, լռելյայն,—
Թե որտե՞ղ ես դու հիմա եւ կամ թե ինչ ես անում—
Ինձ մնում է հուսաբեկ երանի՜ տալ լոկ նրա՛ն,
Ում հետ մոտի՜կ ես հիմա, ում բախտավո՜ր ես անում…
Հավատարիմ խենթի է սերը նման, իմացի՛ր,
Եւ,— ի՜նչ ուզում ես արա,— նա վատ բան չի՜ մտածի…
(72) Գերիդ դառնալով ի՞նչ կրնամ ընել բացի ցանկութեանդ
Ամ ԷՆ ժամերուն ու ժամանակին մժիչտ ծառայելէ:
Ես բրնաւ չունիմ Թանկագին ժամեր այլեւս վատնելու,
Եւ ոչ ալ ուրիչ ծառայությիւններ՝ առանց պաճանֆքիդ:
Ջեմ Համարձակիր ոչ իակ քրթմնջել անվերջանալի
ետ Համացոյցին Ո՛չ ալ կակիծին էս կը մտածեմ
Բացակայութեանդ լեղի դառնութեան, երբ քու ծառայիդ
մոկ «Մ ընաս բարով» եւ «Ցրտեսութիւն» դուն կը մրմնջես:
Մչ ալ նախաձոտ իմ մտածումով կը Համարձակիմ
Հարց տալ Թէ արդեօք ո՞ւր ես այս պաճուն, եւ կամ ենթադրել
ԹԷ ի՞նչ կ՚ընես դուն, եւ ինձմէ Հեռու ինչո՞վ ըզբաղուած,
Բացի ընկճըւած գերիի նըման նստած մտածեմ
Միայն թէ ուր նա, նւ թէ դուն որջա՛ն, ի՛նչ երչակությւն
Քու չուրֆըդ եղող բոլոր անձերուն դուն կը պատճառես:
Սէրը արդարեւ այնքան իրական խենթ մըն է մոլի,
նեն քու «կամ քիդ» մէջ, կամեցողութեանդ, ինչ այոր ընել
մւզես, որոչես, ան ոչինչ պիտի դել տեսնէ, եւ կամ
ԱԼ րակա
Սէրը արդարեւ ալնքան իրական խենթ մըն Է մոլի,
որ քու «Ուլլիդ» մէջ, ինչ ալ որ ուզես ընել, որոշել,
Ան պիտի ոչինչ գէշ տեսնէ, եւ կամ՚ լինի չարակամ։
Հ Յունիս 1995
Շրուսաղէմ
Ինձ` քո ստրուկին, էլ ի՞նչ է մնում, թե ոչ ծառայել
Անույշ փափագիդ այնպես սպասված օրվան ու ժամին,
Զի չունեմ ես թանկ ժամանակ, ինչպես այլոց է վայել,
Այլ անգործունյայ` սպասում եմ լոկ քո հրամանին:
Այդ սակավադեպ ժամը նախատել ես չեմ հանդգնում,
Երբ ժամացույցի սլաքին եմ ես նայում անհամբեր,
Ոչ էլ դառնագին անջատումի մեջ ցավեր եմ գտնում.
Երբ քո նոքարին հրաժեշտ ես դու տալիս անտարբեր:
Չեմ համարձակվում ես հարցում անել մտքերիս խանդոտ,
Թե որտեղ ես դու, կամ ինչպես են քո ժամերը անցնում,
Այլ ստրուկի պես սպասում եմ ու մտորում վշտոտ,
Որ ուրիշին ես քո ներկայությամբ դու երջանկացնում:
Այսպես իմ սերը խելազուրկի պես միամիտ է շատ,
Եւ ինչ էլ անես, քո արարքը նա չի համարի վատ:
Դե որ քո´ւ ճորտն եմ, մնում ա մենակ, որ մի´ բան անեմ —
Անընդհատ քաշեմ — է´ս օրվա հոգսդ— կամ էլ ապագա:
Ավելի թանկ բան կամ թանկ զբաղմունք — չկա ու չունեմ:
Հա´, իրո´ք չունեմ, մինչեւ ինձ կանչես, երբ որ պահը գա´:
Ու չեմ նվնվա կամ էլ բողոքի աշխարհի կարգից,
Որ ստիպված եմ, անընդհատ նայեմ, թե պահը կգա՞:
Ոչ էլ, միա´կ տեր, լաց ու կոծ կանեմ քու դա´ռը վարքից,
Երբ ասիր. «Հաջող», քո´ւ իսկ ծառային, երկի´նքը վկա:
Ռիսկ չեմ անի, թույլ տամ, որ որդը կասկած ու խանդի
Հոգիս կրծոտի, թե ո´ւմ ես շատ մոտ, ու ո´նց կամ ինչքա´ն:
Տրտում ճորտի պես միտքս կանջատեմ, որ ինձ չքանդի,
Ու կուրախանամ, որ հիմա մեկին դարձնում ես իշխան:
Հասստա´տ ապուշ ա էս սեր կոչվածը, որ չար վարկածի
Հնար չի թողում — սերին նայում ա առանց կասկածի:
Երբ ես ձեր ստրուկն եմ, ո՞նց չծառայեմ
Պահին եւ ժամերին ձեր ցանկության։
Ես ծախսելու անգին րոպե չունեմ,
Չունեմ գործեր, առանց ձեր հաճության։
Չեմ ափսոսում երկար ու ձիգ ժամերը
Երբ (իմ իշխան) գալուն եմ ձեր սպասում,
Չեմ անիծում այն դառնագին պահերը,
Երբ դուք ինձ հեռանալ եք կարգադրում։
Չեմ հանդգնում հարցնել խանդոտ մտքում,
Թե ուր եք դուք, ինչով եք դուք զբաղված,
Բայց ստրուկ որպես սպասում եմ, մտածում․
Երնեկ նրան, ով կողքն է ձեր կանգնած։
Ուրեմն ճիշտ է, որ հիմար է սերը,
Կարդարացնի նա ձեր բոլոր քայլերը։