Իմ սիրուհու աչքերը չունեն փայլը արեւի,
Բուսան ավելի բոսոր է նրա վարդյա շուրթերից.
Կուրծքը ձյան պես ճերմակ չէ, այլ թխագույն է հիրավի,
Եվ վարսերը հյուսված են մետաղյա սեւ լարերից:
Ես տեսել եմ դամասկյան բացվում վարդեր՝ ալ, ճերմակ,
Սակայն նրա այտերը վարդերի չեն նմանվում.
Մի շարք ծաղկանց բուրմունքում կա ավելի շատ հեշտանք,
Քան այն շնչում, որ նրա շրթունքներն են արձակում:
Նրա լեզուն քաղցրաշունչ շատ եմ սիրում ես լսել,
Թեեւ գիտեմ, որ նվագն ավելի քաղցր է հնչում.
Աստվածուհու քայլվածքը ես երբեւէ չեմ տեսել,
Իմ սիրուհին՝ քայլելիս, ոտքը գետնին է դնում:
Բայց նա այնքան հազվագյուտ մի էակ է երկնային,
Որքան որ կեղծ բաղդատմամբ չարախոսված դիցուհին:
Նրա աչքերը արեգակի հետ ոչ մի կապ չունե՜ն,
Մարջանի առջեւ խամրո՜ւմ են նրա շուրթերը կարմիր,
Սեւորակ կուրծքը հազի՜վ թե «ձյան պես սպիտակ լինի»
Իսկ սեւ վարսերը նմա՛ն չեն բնավ «ոսկենո՜ւրբ լարի».
Ես ինչքա՜ն ասես վարդեր եմ տեսել՝ ճերմակ ու կարմիր,
Բայց… ո՛չ թե նրա այտերի վրա, այլ՝ Դամասկոսում,
Եւ ավելի շա՜տ հարբում եմ բույրից մո՜ւշկ ու համպարի՛,
Քան իմ տիրուհու.— մեղքս ի՛նչ պահեմ,— «շնչի՛ց սիրասուն…».
Սիրում եմ նրա ձայնը մեղմանուշ, թեեւ լա՜վ գիտեմ,
Որ երգ-նվագը բյո՛ւր-հազա՜ր անգամ քա՜ղցր է, դուրալի,
Ես աստվածուհու քայլվածք չե՜մ տեսել,— ինչո՜ւ ինձ խաբեմ,—
Ոտքը գետնի՜ն է քսում տիրուհիս, երբ մա՛ն է գալիս,—
Բայց,— Աստվա՜ծ վկա,— նույնքա՜ն է նա վեհ, չքնաղ ու գերող,
Քան ո՛րեւէ կին՝ գովերգված ճոռո՜մ խոսք ու պատկերով:
(148) Իմ սիրածին աչքերն Հեռու են արեւին նմանելէ,
Բուստն աւելի է կարմրորակ անոր չրթանց կարմիրեն,
Զիւնն՝ ըսպիտակ, ինչո՞ւ անոր բատինքն են դորչ չաղանակ,
Մազերն եթէ Թել են մետաղ սեւ-Թել պատեր գլուխն անոր:
վարդեր տեսած էեւ զերթ Հիւակէն կարմիր Ճերմակ գոյներու,
Բայց այդպիսի պփարդեր ես չեւ տեսներ անոր այտերուն.
ԱնուչաՀոտ կարգ մը բոյրեր կը. Հրճուեցնեն աւելի
Քան չունչը որ կարտածորի իժ սիրած իս մարմ ինէն։
Ես կը սիրեմ մտիկ ընել իր խօսելուն, բայց գիտեմ
Ճիչտ ՐՋ երբեք տեսած չեմ ես աստուածուծւոյ մը Քայլուած ք,
Իմ աիրելին երբ կը Քայլ կը կոխկրտէ գետնի Հողն:
Իւք պիրելին, Բույց Հակառակ բաղդատութեանը այս բոլոր,
Իր Հաղզուադիւտ գեղեցկութեամբ չնորձներն իր կը ծածկէ:
Ո՛չ, իմ սիրուհու աչքերն արեւին նման չեն բնաւ,
Մարջանը այնքա՜ն կարմիր է նրա գունատ շուրթերից,
Թե ձյունն է ճերմակ լանջքը սիրուհուս թուխ է, ինչպես կաւ,
Եւ, լարերի պես, նրա վարսերը սեւ են թվում ինձ:
Ես շատ եմ տեսել դամասկյան վարդեր` կարմիր, սպիտակ,
Բայց նման վարդեր չեմ տեսնում նրա այտերին վաղուց:
Իսկ անուշահոտ ջրերը ունեն առավել հմայք,
Քան հոտը շնչի, որն արձակվում է միշտ իմ սիրուհուց:
Սիրում եմ լսել բառերը նրա, բայց եւ լավ գիտեմ,
Որ ավելի մեղմ հնչյուններ ունի քնքուշ մեղեդին.
Չեմ տեսել երբեք` ինչպես են քայլում աստվածուհիներն,
Քանզի սիրուհիս քայլելիս անվերջ դոփում է գետնին.
Բայց, Աստված վկա, իմ սերն իմ աչքին անգին է ու պերճ
Այն կնոջ նման, ում բաղդատությամբ խաբել են անվերջ:
Իմ սիրեցյալի դեմքը նման չի նորահաս լուսնի:
Ա´լ են շուրթերը, բայց էնքան ալ չեն, որ ասեմ սուտակ:
Մազերը սեւ են, բայցեւ ոսկե ծամ — գլխին չի բուսնի,
Կուրծքն էլ նոր ձյան պես անբիծ-ճերմակ չի, որ ասեմ՝ սիպտակ:
Վարդ շա´տ եմ տեսե: Կարմիր, մի քիչ բաց, դեղին ու ճերմակ,
Բայց սրանք չկան սիրուս այտերին, որ տան երանի:
Օծանելիքի բույրն առավե´լ ա, միանշանա´կ,
Քան սիրեցյալիս գա´ղջ արտաշունչը, հո´տը բերանի:
Սիրելուս ձենը շա´տ ա դուր գալի, բայց դա´րդ՝ չի քավում —
Ոնց որ սոխակի երգն անզուգական: Լա´վ եմ հասկանում,
Որ իմ սիրելին ծա´նր ա քայլում ու չի կաքավում
Աստվածուհու պես, կամ էլ եղնիկի — հեչ չի´ նմանում:
Գրո´ղը տանի, սերըս հազվագյո´ւտ մարդ ա, իրակա´ն,
Ավելի շքեղ, քան հորինովի յա´րը գովական:
Աչքերն իմ տիրուհու արեգակներ չեն․
Մարջանն է ալ, քան իր կարմիր շուրթերը․
Սպիտակ է ձյունն, իսկ իր կրծքերն աշխետ են․
Թե մազը լար է, ի՛ր մոտ սեւ լարեր են։
Տեսել եմ ես վարդեր՝ կարմիր, սպիտակ,
Բայց չեմ տեսնում վարդեր իր այտերին,
Եւ օծանելիքներ կան անուշակ,
Բայց ոչ նման նրա շնչի հոտին։
Սիրում եմ խոսքը իր, բայց ես գիտեմ,
Որ մեղեդի չէ այն ամենեւին․
Ես դիցուհու քայլելը չեմ տեսել՝
Իմ տիրուհին դոփում է հատակին։
Բայց ոչ պակաս է պերճ նե, անկասկած,
Քան այն կանայք, որ կեղծ են բաղդատված։
Նորա աչքերն արեգակի չեն նըման,
Եւ շրթունքը բուստ չեմ կարող անվանել,
Նորա կուրծքը ճերմակ ձյունի չէ նըման,
Սեւ մազերի նրա գանգուրքը ոսկեթել։
Վարդը, գիտեմ, վառ կամ ճերմակ է լինում,
Նրա այտերին այդ վարդերից չեմ փնտրում,
Եւ նրա շունչը ինձ չէ երբեք հիշեցնում
Ոչ խնկահոտ եւ ոչ դրախտի զով բուրում։
Նրա խոսելը հիանալով եմ լըսում,
Թեպետ եւ չէ նա սոխակի դայլայլիկ,
Եւ նրա ծանըր քայլափոխը չեմ խառնում
Մի դիցուհու դյուր սըլացքին հանդարտիկ։
Բայց եւ այնպես ես սիրում եմ անհամեմատ նրան ավել,
Քան բոլորին, որոնց քերթող շողոքորթներն են գովել։