Օ՜, թախծալի ինչպիսի դառն արցունքներ ըմպեցի
Ժանտ դժոխքի չարաշուք քորանոցի մեջ թորված,
Իմ հույսերը եւ վախը միշտ իրարու հաջորդած,
Հազիվ մի բան շահելով, նոր կորուստներ տվեցի:
Ի՜նչ ողբալի սխալներ գործեց սիրտս այն պահին,
Երբ չէր եղել ավելի երջանիկ ու լիահույս,
Ինչպե՞ս իրենց խորշերից իմ աչքերը պրծան դուրս
Եվ հածեցին մոլորված տագնապի մեջ տենդագին:
Ո՜վ չարիքի ուժ եւ շահ, ես հիմա եմ հասկանում,
Որ վշտերից դառնալի, լավն է դառնում թանկագին,
Որ խորտակված, հին սերը վերածնվում է կրկին
Եվ նախկինից ավելի հզոր ու պերճ է դառնում:
Ես էլ այժմ չարիքից երջանկություն եմ գտնում,
Եվ շահում եմ եռակի, քան վատնել եմ նախկինում:
Ծովահարսի արցունքից դա՜ռն էր խմիչքն իմ ըմպած,
Թորված, ասես դժոխքի թորանոցի խավարում,
Հույսերիս վա՛խ խառնելով եւ իմ վախին՝ հույս խառնած,
Ես կորցրի այն ամե՛նն, ինչ շա՜հ էի համարում:
Աններելի ի՜նչ սխալ գործեց իմ սիրտն ու ոճիր,—
Երբ համարում էր իրեն երջանկագո՜ւյնը կյանքում.—
Ինչպե՜ս էր աչքն իմ հայրատ դո՛ւրս թռչում իր խոռոչից,
Դեպի իմ խելքը խլող կի՛րքն ու տենդը վատագույն:
Օ՜, չարիքի մե՛ծ բարիք… Ես հիմա՛ եմ եմ լոկ զգում,
Որ չարիքը՝ լավը միշտ լավագո՜ւյն է դարձընում,
Եւ երբ սերը խորտակված թարմանո՜ւմ է, նորոգվո՜ւմ,
Ավելի խո՛րն է լինում, քան եղել է նախկինում:
Մեղանչած գի՜րկդ եմ գափս.— շնորհիվ այդ չարիքի,
Կորցրածիս փոխարեն վաստակելով եռակի՛ն…
(122) Ի՞նչ դեղաջուր խրմած եմ ես արցունքներեն Հրրապուրիչ
Այն Փորձիչին, զտուած, Թորուած այն դարչելի լիմաոսներէն՝
կարծես դրժոխք իմ ներսիդին, վախերն՝ լոյսի, լոյսերն՝ փախի
Հէ կապելու, կորանցնելով մինչեւ անդամ երբ ես չաճել
ԿԸ կարծէի։
Ի՞նչ եղկելի սրխալ, լանցանք, սիրտս է գործած,
Երբոր երբեք ինքզինքն այսքան դերերֆանիկ չէր ըզդացած:
Աչքերս ինչպես իրենց ծիրէն ու խոռոչէն դուրս ելլելու
ԽենԹեցընող սւյս տենդախտին չեղումներուն յարմարեցան:
այս բարիքը չարիքին Հի՛մա, աճա, կանդրադառնամ
Թէ չարիջին իակ միֆոցաւ լուն աւելի լաւ կը դառնայ
Եւ կործանած սէրն ի նորոյ երբ նորոգդուի, առաջուրնէ
Պիտ՚ աւելի գեղեցկանայ, հւ զօրանայ, ե՚ւ ուռճանայ:
Ուրեմն այսպէս լանդիմանուած ետ՝ կուդամ ես, գոծ՝ միճակէա,
Եւ կը չաՀիմ՝ չարիքներէն, եռապատիկ քան վնասներա:
Ի՜նչ թույն ըմպեցի ես ծովահարսի արտասուքներից`
Զտված գեհենի նույնքան ժանտատես թորանոցներում.
Յույսը վախ դարձրած` տանուլ տվեցի իմ կյանքը նորից,
Երբ բախտը, թվաց, թե հաղթություն է ինձ միայն բերում.
Ի՜նչ աններելի ու անքավ մեղքեր իմ սիրտը գործեց,
Մինչ կարծում էր նա, թե ապրում է սոսկ երջանիկ մի կյանք.
Ի՜նչ ամեհի տենդ խելահեղությամբ աչքերս փորձեց,
Երբ, քիչ էր մնում, իրենց խորշերից դուրս գային նրանք:
Այստեղ է շահը չարագործության, եւ պարզ է դառնում,
Որ չարիքո՛վ է բարիքը լինում իսկապես բարի,
Եւ երբ մահացած սերը նորից է հարություն առնում,
Դառնում է այդժամ ավելի չքնաղ, հզոր ու արի:
Այսպես ես կրկին բախտավոր եմ ինձ համարում ներքուստ,
Վատնածիս դիմաց` չարիքո՛վ դառնում երիցս հարուստ:
Միշտ սնվում էի սիրենի* գեհեն արցունք ու սերով,
Ինչը թորել էր քուրմն ալքիմիայի իր սրվակներում,
Որ ապաքինվեմ — հույսից՝ վախերո´վ, վախից՝ հույսերո´վ,
Ու պարտվում էի, երբ հանկարծ տեսա, վնաս չեմ կրում:
Ու գործում էի անհամար սխալ, շնորհն ուրացած,
Բայց կարծում էի, թե երջանիկ եմ, օրհնյալ հենց վերի´ց,
Որովհետեւ աչքերս, թունավոր տենդից լրիվ կուրացած,
Դուրս էին պրծել իրենց հիմնական ուղու ծրերից:
Ո´վ չարյաց օգուտ, ես համոզվեցի, որ քու շնորհիվ
Արդեն հզորը, մեկ ա, դառնում ա ավելի´ հզոր,
Ավերակ սերը վերաշինվո´ւմ ա, նորոգվո´ւմ լրիվ,
Դառնում պերճաշուք ու չքնաղագեղ — ու հզորազոր:
Գոհ էս խրատից, դառնամ սիրուս մոտ, բայց ոչ անկորուստ
Կամ սնանկացած, այլ իմ ծախսածից երի´ցս հարուստ:
–––––
* Սիրենը հունական առասպելների կին ճիվաղներից ա:
Ի՜նչ թուրմ եմ ես խմել Սիրահավքի
Արտասուքից՝ կեղտոտ սարքում թորած,
Վախն ածելով հույսին եւ հույս՝ վախին,
Պարտվել միշտ, երբ ինձ զգում էի հաղթած:
Այդ ի՜նչ մեղքեր էր խեղճ գործում իմ սիրտս,
Մինչ երջանիկ էր այն իրեն կարծում:
Ի՜նչ տենդ էր խելագար տիրում մարմինս,
Երբ խորշերից աչքերս էին ելնում։
Ո՜հ դու, օգուտ ցավի, հիմա տեսնում եմ,
Որ չարը լավը կդարձնի է՛լ լավ,
Եւ սերն ավեր, երբ վերակառուցվում է,
Աճում է ավելի զորեղ, չքնաղ:
Այսպես սաստված դառնում եմ իմ սիրուն,
Եւ եռակի՝ ցավի դիմաց շահում: