Մեղադրի՛ր ինձ, որ չնչին մի վարձք եմ ես վճարել
Ի հատուցումն անարատ արժանիքիդ պատվելի,
Թե մոռացա նվիրվել քո ջերմ սիրուն պաշտելի,
Ում հետ բոլոր կապերն են հավերժորեն ինձ կապել,
Թե քո անձի սրբազան իրավունքն եմ անարգել
Հաճախելով անծանոթ ուրիշ-ուրիշ սրտերին,
Թե նավակս հանձնել եմ աղերսասան հողմերին,
Որ ինձ քեզնից հեռացնեն, տանեն օտար այլ ափեր:
Նշի՛ր նաեւ մեղսալի սխալներս անհամար,
Սիրուս կողքին դրա՛նք դիր եւ անաչառ բաղդատիր,
Խոժոռադեմ հայացքով իմ երեսին դո՛ւ նայիր,
Սակայն ինձ մի՛ սպանիր ատելությամբ բոցավառ:
Քանի որ ես փորձել եմ ինձ հավաստել անվրեպ,
Թե որքան է իմ սերը հավատարիմ քո հանդեպ:
Նախատի՛ր ինձ, որ հաճախ եղել եմ կույր, ապերախտ,
Արժանին չե՜մ մատուցել ես հովանուն քո հզոր,
Եւ անարժա՜ն եմ եղել սիրույն քո մեծ, անարատ,
Որին սրտով ու հոգով ես կապվում եմ օրեցօր:
Ապավինել եմ հաճախ ուրիշների սերերին,
Զուր շռայլած աշխարհում քո գանձը սուրբ ու անբիծ,
Եւ առագաստ եմ պարզել բոլո՜ր այն խենթ հողմերին,
Որոնք իմ նավը քշե՜լ, հեռացրե՜լ են քո ափից:
Դատապարտի՛ր իմ բոլոր հանցանքները հին ու նոր,
Գումարած այդ փաստերին կասկածնե՛րն ու խա՛նդը քո,
Եւ, ի՜նչ ուզում ես արա անարժանիս հանցավոր,
Միայն թե մի՛ նայիր ինձ ատելավառ հայացքով.—
Թող իմ մեղքերը քավի արդարացո՛ւմն այն միակ,
Որ… սիրույդ ո՜ւժն եմ փորձել ես տարիներ շարունակ:
(108) Զիս ամբաստանէ այսպէս՝ որպես Թէ ամէն ինչի 131
Նըւազ Հատուցած Էւ քան ինչ որ Ժեծ արժանիքներուղ
Ես Հատուցանել պարտաւոր էի. մոռցայ ամէնէն
Բաղձալի աիրոյդ դիմել, կոչ ընել, որուն օրէ օր
Ջի կը կապեին կապերը բոլոը:
Թէ՝ յաճախ եղած
Եմ Էս անծանօթ անձանց, միտքերու ինքզինքըս կապած,
Եւ ժամանակին Թողած 1թանկ-գնուած իրաւունքը քու,
ԹԷ՚ ես առադաստ բարձրացուցած եւմ բոլոր Հովերուն
Որոնք զիս պիտի աւելի Հեռուն փոխադըեն քաղցրիկ
Քու տեսույթենէն։
Արձանագրէ իմ Թէ ցանկությիւններս
Եւ Թէ մանցանքներս, եւ արդար փաստին վըրայ կուտակէ
կասկածները Քու, գիր զիս յանդիման խոժոռ նայուածքիղ,
Բայց մի կրրակեր վրրաս՝ զայրացած քու ատելութեամբ.
Քանի կը փաստէ իմ դիմումըս Թէ՚ ջանացեր եմ էս
Ապացուցանել Հաւատարմութեան, առաքինութեան
Փաստ ու սիրոյն:
ՐԸ Ք բով
Մեղադրիր ինձ, որ ժլատ եղա ես քո նկատմամբ,
Չկարողացա արժանիքներիդ պարտքը հատուցել,
Անխոհեմաբար մոռացա ապրել սրտիդ ցանկությամբ,
Որ գիշեր ու զոր հազար թելերով ինձ էր հանգուցել.
Մեղադրիր ինձ, որ ուրիշին եմ գնացել այցի
Եւ թանկ ձեռք բերված քո իրավունքը վատնել անդադար,
Իմ առագաստն եմ պարզել հողմերին քո հողմից բացի,
Որպեսզի նրանք քշեն ինձ դեպի ափերը օտար:
Նշավակիր ինձ ինքնակամությամբ ու սին մեղքերով,
Քո արդարացի ապացույցներով ինձ հանդիմանիր,
Թող խոժոռադեմ քո հայյացքը ինձ խոցի վերքերով,
Միայն` բորբոքված քո ատելությամբ ինձ մի՜ սպանիր.
Քանզի, սիրելիս, փորձել ուզեցի քո սերը միայն`
Ապացուցելու, թե որքան անդավ ու պարկեշտ է այն:
Մուննաթ արա, թե. «Տրվել էիր սին, խուժդուժ մտքերին,
Այնինչ կարայիր արժանիքներըս հետադարձեիր,
Չմոռանա´յիր արժեքը — ուխտ ու երդման խոսքերի,
Որ մեր անցյալի ուղենիշներից ամո´ւր կառչեիր»:
Հա´, էլի´ ասա. «Օր ես անցկացրե օտարների´ հետ,
Թեեւ կարայիր հայացք ձգեիր, թե ի´նչ եմ անում —
Խի՞ էիր նավդ տվել է´ն քամուն, ինչը անհեթե´թ
Նպատակ ուներ, ու մեզ իրարից հեռո´ւ էր տանում»:
Իմ սխալները, քմայքներըս սին — վե´կալ, գրանցի´,
Սրա´նք հաշվի առ, քո´ւ դատողությամբ, քո´ւ մտքով կարող,
Ասա — մեղա´ գամ, դատափետի´ ինձ, կամ ջղայնացի´,
Բայց ինձ չնայե´ս հայացքով ատող կամ շանթահարող:
Էդ ամեն ինչը արել եմ, ախր, որ ի´նքս տենամ,
Որ ճշմարի´տ ա քու վսեմ սերը, ու խաղաղ մնամ:
Ինձ մեղադրեք. որ մոռացա ամենը,
Ինչով պիտի ձեր ձիրքը հատուցեմ,
Եւ մոռացա, ձեր թանկագին մեծ սերը,
Որին լրիվ կապված եմ ես արդեն.
Որ ես այլոց հաճախ եմ տրամադրել
Ձեզ պատկանող անգին սուղ ժամանակը.
Որ այլեւայլ քամով է ուղղորդվել
Եւ ձեր աչքից կորչել է իմ նավակը:
Նշեք ե՛ւ կամքն իմ կոր, ե՛ւ սխալները,
Եւ փաստերին կասկած էլ հավելեք.
Բերեք նշանոցին խոժոռ աչքերը,
Սակայն ատելությամբ մի՛ կրակեք.
Քանզի արարքներով իմ անվայել
Ես զորությունն եմ ձեր սիրո փորձել: