Ո՞ւր ես, մոլար իմ մուսա, որ չես հիշում դու երբեք
Քեզ անսպառ ոգեշունչ հզորություն տվողին,
Քո կորովը վատնում ես երգի վրա անարժեք,
Գովերգում ես անարժան ու սինլքոր անձերի՞ն:
Վերադարձիր, ո՛վ մուսա, եւ քաղցրալուր մի հանգով
Պարապ ձգված ժամերը դու դարմանիր շուտափույթ.
Երգիր նրա ականջին, ով հարգում է երգը քո,
Եվ տալիս է քո գրչին հմտություն ու առատ նյութ:
Ելի՛ր, համա՛ռ իմ մուսա, եւ եթե իմ պաշտելի
Սիրեկանի ճակատին տեսնես թեկուզ մի կնճիռ,
Քայքայումը եւ մահը ամենուրեք դու ծաղրիր,
Արհամարհիր եւ ատիր կողոպուտը դարերի:
Բարեկամիս տուր մի փառք շտապ ու վաղ ավելի,
Քան ժամանակն իր սրով նրա կյանքը կխլի:
Ո՞ւր ես, Մուսա՛, եւ ինչո՞ւ էլ վաղուց չե՜ս գովերգում
Նրա՛ն, ով քո զորությունն ու ներշնչանքն է լուսե.
Արժե՞ իր ձիրքը վատնել երգերում գորշ ու անգո՜ւյն,
Նրանց համար շռայլած երկնային լույսըդ վսեմ:
Ե՜տ դարձիր ու հատուցիր հայտնությամբ նոր մի երգի,
Կորուստը՝ քո զո՜ւր վատնած ժամերի ու օրերի,
Երգած նրա՛ն, ով իրավ արժանի է քո երգին,
Եւ նյութ ու ձեւ է տալիս քո հորինած տողերին:
Նայի՛ր, զննի՜ր ուշադիր — չկա՞ նոր ծալք ու կնճիռ.
Քո սիրելու գեղեցի՜կ, մարմարակերտ ճակատին.—
Թե կա՝ ծաղրի՜ր ծերության ու մահվան ճի՛գն այդ ճղճիմ,
Եւ տարիքի եղծումն այդ երգով ծաղկի՛ր ու ատի՛ր…
Անմահացրու՜ սիրելուս ներշնչանքով քո անմահ,
Նախքան մահվան գերանդին նրա կյանքին սպառնա:
(83) Ո՞ւր ես, ո՛վ Մուսա, որ այսքան երկար ժամանակով դուն
Կը մոռնաս խօսիլ անոր մասին որ քու ուժըրդ ամբողջ
Քեզ կը չըրնորՀե. միթէ կը վատնե՞ս քու զայրոյթըդ դուն
Խումբ մը անարժեք երգերու վըրայ, նրսեմացնելով
Ուժըդ, որպէս զի լոլս տաս դուն այսպէս անարդ նիւթերու
Շուտ վերադարձիր, մոռացկոտ Մուսա, ուղղակի փրկէ
Մեղմ քերթուածներով ժամանակը որ այնքան ծուլօրէն
Ջուր վատնըւեցաւ։ Դուն այն ականջին՝ քեզ գրնաձատող,
երգե քու երգերդ, որ նաեւ գրչիդ Թէ ճարտարութեան,
Թէ" փաստարկութեան չնորձներ կ՞ըրնծ այէ:
Դուն ոտքի՚ կանգնէ,
Մունք, Հանգչող Մուսաչ ուսումնասիրէ դէմքը սիրուծւոյս,
Ժամանակն եթէ երբեք կնճիռներ քանդակած ունի,
Առնըւազըն դուն երդիծանք գդըրէ ընդդեմ փատումի,
Արձամարձելու ինչ որ Ժամանակն աւերածներն մԱ
Փորձէ տարածել:
Տուր աիրոյս Համբաւ, աւելի արագ
Քան կեանքը վատնել կրնայ Ժամանակն, որպէս զի այսպէս
Դուն կարող լինիս արգիլել անոր մանդաղն մաճաբեր,
Եւ ինչպէս նաեւ չարիքը անոր կեռ, ծուռ դանակին։
Որտե՞ղ ես, Մուսա, մոռացել էիր այսքան ժամանակ
Գովերգել նորից քեզ հզորություն ու շունչ տվողին.
Միթե՞ կորովդ խեղդեցիր իզուր չարժան երգի տակ
Եւ նվաղելով խավար բերեցիր քո պայծառ շողին:
Ե՛տ դարձիր, անո՜ւշք, հատուցանելու ժամերը կրկին,
Վերադարձնելու կորած ժամանակն անուշ երգերով.
Գովերգիր նրան, ով ուշք է դարձնում քո անմահ երգին`
Բանիմաց խորհուրդ եւ ճարտարություն քեզ պարգեւելով:
Վեր կաց, ալարկոտ, ուշադիր զննիր վես դեմքը նրա
Եւ տես, թե այնտեղ ինչեր է փորել ժամանա կբիրտ,
Ծանակիր մահին, թե կնճիռ տեսնես այդ դեմքի վրա,
Եւ խեղդիր իսկույն նենգ ժամանակի կողոպուտն անսիրտ:
Անմահութի՛ւն բեր, մի՛ հանձնիր նրան գոռ ժամանակին,
Կը կանխես այդպես սրա՛ գերանդուն ու կեռ դանակին:
Ո՞ւր ես, ո´վ Մուսա: Էսքան ժամանակ խի՞ ես մոռացե
Պա´րտքդ պարտադիր, ինչով սիրածիս դարձնում ես հզոր:
Գուցե անարժեք մի պոեմի՞ց ես էդքան զայրացե,
Խեւ´ բան գովալով, ոգեշունչ կիրքդ ծախսելով իզուր:
Էլի հե´տ արի, մոռացկո´տ Մուսա, ու քու հանգերով
Քու իսկ ծուլության կամ պարապության մեղքերը քավի,
Էլի ե´րգ ասա, վսեմ ու քաղցր տո´ղ ու վանկերով —
Թո երգդ թնդա´, հանուն իմ սիրո փա´ռք ու համբավի:
Իմ հոգնած Մուսա, վե´ր կաց ու նայի իրա էրեսին,
Թե Ժամանակը գծե՞լ ա արդեն կնճիռ ու ակոս:
Թե գծած ըլնի, ձեռ առ Գրողի* էդ փորձերը սին,
Որ սաղ իմանան, թե ինչքա´ն ա զուր ամեն մի «ափսոս»:
Բայց շո´ւտ արա, շո´ւտ, պոետի սերին հռչա´կ շնորհի,
Որ էդ գերանդին ժամկետից առաջ մահից չխորհի:
–––––
* Գրողը բախտը գրող աստվածն ա, Ժամանակը:
Մուսա, որտե՞ղ ես միշտ, որ մոռանում ես
Գովել նրան, ով քեզ տալիս է ուժ:
Թե՞ կիրքդ անարժեք երգին ծախսում ես,
Տալով առարկային ստոր՝ լույս անուշ:
Ե՛կ մոռացկոտ Մուսա եւ հատուցիր
Նուրբ տաղերով՝ պահերը զուր ծախսված.
Քեզ գնահատողի համար երգիր՝
Գրչիդ ե՛ւ հմտություն, ե՛ւ նյութ տված:
Ե՛լ, ծույլ Մուսա, սիրուս դեմքին նայիր,
Արդյո՞ք այն Ժամանակը չի կնճռել:
Եթե այո, անկման ծաղրանք եղիր,
Ստիպի՛ր այն ամենուր արհամարհել:
Տո՛ւր փառք սիրուս, հաղթի՛ր դու Ժամանակը.
Կանխի՛ր դրա մանգաղն ու կեռ դանակը: