Ավա՜ղ, սերը ինչպիսի՞ աչքեր է ինձ շնորհել,
Որ իրական աչքերի ամենեւին նման չեն.
Թե նման են, որտե՞ղ է դատող միտքս չքացել,
Որը ստույգ տեսածս խարդախում է նենգորեն:
Եթե տգեղն աչքերիս թվում է պերճ, աննման,
Ապա ինչո՞ւ բոլորը հակառակն են հաստատում,
Իսկ եթե դա այդպես չէ, սերը պնդում է լոկ այն,
Որ իր աչքերն այնքան էլ հստակորեն չեն տեսնում:
Եվ սերն ինչպե՞ս կտեսնի լացից խամրած աչքերով,
Զարմանալի՞ է արդյոք սխալները աչքերի.
Արեգակը մինչեւիսկ հստակ տեսնել չի կարող,
Քանի երկինքն է պատած վարագույրով ամպերի:
Նե՜նգ սեր, դու ինձ լացացնում եւ աչքերս ես կուրացնում,
Որ չտեսնեմ երբեւէ, թե ի՜նչ մեղքեր ես գործում:
Վա՜յ ինձ, սերն ինձ այնպիսի՜ աչքերի տեր է արել,
Որոնց հետ… կա՜պ էլ չունի տեսողությո՛ւնն իսկական.
Իսկ եթե կա պ էլ ունի՛,— ո՞ւր է իմ խելքը թռել,
Որ սխա՜լ է ընկալում աչքիս տեսածն իրական:
Թե չքնա՜ ղ է իրոք ա՛յն, ինչ ինձ թվում է չքնաղ,
Ինչո՞ւ աշխարհը արար ճիշտ հակառա՜կն է ասում.
Թե աշխա՛րհն է ճշմարիտ, այդ ասել է, թե, ավա՜ղ,
Կո՜ւյր են աչքերը սիրո եւ կամ՝ սխա՜լ են տեսնում:
Աակայն կարո՜ղ են նրանք տեսնել ստո՜ւյգ, ճշտորե՜ն,
Երբ միշտ կարո՜տ են քնի եւ՝ արցունքից միշտ շաղվա՜ծ…
Զարմանալի՞ է արդյոք, որ նրա՛նք էլ սխալվեն.
Երբ արեւն իսկ չի՜ տեսնում երկնքի մեջ մթամած:
Խորամա նկ սեր. դու լացով կուրացնո՜ւմ ես ինձ այնպես.
Որ քո մեղքը չտեսնե՜ն իմ աչքերը սրատես:
(149) Վա՛յ ինձ․ ի՛նչ աչքեր սէրը զետեղած է իմ գլխուս մէջ,
Որոնք ճշմարիտ իրողութեան հետ հաղորդակցութեան
Ո՛չ մէկ կապ ունին․ կամ եթէ ունին, իմ դատողութիւնն
Ո՞ւր է խոյս տըւեր, որ անճըշտօրէն կը պախարակէ
Ինչ որ անոնք ճիշտ, ուղիղ կը տեսնեն։
Եթէ գեղեցիկ,
Ճշմարիտ է այն որուն վըրայ իմ խարդախուած աչքերս
Լոկ կը խենթենան, ի՞նչ արժէք ունի, աշխարհն իսկ ըսէք
Թէ այդ այդպէս չէ։ Եթէ այդպէս չէ, սէրն ուրեմըն լաւ
Կը վըկայէ թէ Սիրոյ աչքն այնքան ալ ճշմարիտ չէ,
Աչքերը ինչպէս բոլոր մարդերուն։
Ո՛չ, ինչպէ՞ս կրնայ
Օ՛, ինչպէ՞ս կրնայ Սիրոյ աչքն արդար լինել երբ այնքան
Ընկճըւած է ան անդուլ հսկելէն եւ արտասուելէն։
Ինչո՞ւ զարմանալ իմ տեսածըս երբ ես կը շըփոթեմ․
Արեւը անգամ, մինչեւ որ երկինքը պայծառանայ,
Տեսնել չի կարող։
Ո՛վ խորամանկ Սէր, արցունքներով դուն
Զիս կոյր կը պահես, որպէս զի չըլլայ թէ լաւ տեսնելով
Աչքերս քու տըգեղ յանցանքներն գտնեն։
Վա՜յ իմ խեղճ գլխին, այս ի՞նչ աչքեր է սերը ինձ տվել,
Որ խաբում են միշտ իմ ճշմարտատես տեսողությանը,
Իսկ թե չեն խաբում, արդյոք ո՞ւր են իմ մտքերը չքվել՝
Կեղծ ու անվավեր մեկնություն տալով ճշմարտությանը:
Եթե իսկապես իմ կեղծ աչքերի չքնաղ պաշտելին
Անզուգական է, ինչո՞ւ է աշխարհն հակառակն ասում.
Ուրեմն սիրո աչքը նման չէ մարդկանց աչքերին,
Եւ ամենատես ճշմարտությունն է նրան պակասում:
Ինչպե՞ս կարող է սիրո կույր աչքը տեսնել ամեն ինչ,
Երբ անքնությամբ ու արցունքներով տանջվում է ինքը.
Պետք չէ զարմանալ, թե իմ աչքերը չեն տեսնում ոչինչ,-
Արեգակն անգամ ոչինչ չի տեսնում, երբ փակ է երկինքը:
Ո՛վ խորամանկ սեր, դու արցունքներով ինձ կուրացրեցիր,
Որ սուր աչքերը երբեք չտեսնեն մեղքերդ զազիր:
Ի՞նչ տեսակ աչք ա Սերն ինձ շնորհել, որ ընդունակ չի
Պարզ ու իրակա´ն ճշմարտությունը անխաթար տենա:
Թե տենում ա էլ, բա խելքս ո՞ւր ա, խի՞ ա փինաչի,
Աչքի տեսածը խի՞ ա ծռմռում, որ բան չմնա:
Թե աչքս ճի´շտ ա իրա տեսածը համարում չքնաղ,
Բա սաղ աշխարհը խի՞ համաձայն չի — մի´շտ, կլոր տարին:
Թե սխալվում ա, կնշանակի — սե´րն ա աղավաղ,
Ու ճիշտ են ասում. «Սերը էկել ա, կպե աթարին»:
Հարցնում եք, թե խի՞: Ո՞նց կարա սիրո աչքը տենա պա´րզ,
Երբ առանց դադար ու հեկեկալով խանդո´ւմ ա, լացո´ւմ:
Կնշանակի (թե ճշմարիտը ե´ս չեմ դարձնում թարս),
Արեւն է´լ ա քոռ, թե որ դեմքն իրա — ամպը չի բացում:
Նե´նգ ու խարդախ Սեր, լացե´լ ես տալի — աչքս քոռանա´,
Որ չար գործերդ հանկարծ չտենա, կամ էլ — մոռանա´:
Վա՜յ ինձ, սերն ի՞նչ աչքեր է պարգեւել, որ
Չունեն իսկ կապ տեսքի հետ ճշմարիտ:
Կամ, թե ունեն, այդ ո՞ւր են միտքն ու խելքը,
Որ ճիշտ դատեն, այն ինչ դիտված է ճիշտ:
Եթե չքնաղ է, աչքերի պաշտածը,
Ինչո՞ւ է ողջ աշխարհը դա ժխտում:
Թե ոչ, ապա սիրո աչքի տեսածն է
Սխալ․ եւ հենց մարդիկ են ճիշտ տեսնում։
Ինչպե՞ս սիրո աչքերը ճիշտ լինեն,
Հոգնած հայացքներից, արցունքներից:
Չեմ զարմանա, եթե ես սխալվեմ.
Արեւն էլ չի տեսնում թխպոտ երկնից:
Նենգ սեր, ինձ արցունքով պահում ես կույր,
Որ աչքս չգտնի բծերդ բյուր: